«Փողերը անիմաստ ծախսվել են, իսկ ֆեյքերը գնացել են արձակուրդ». ինչու է ընտրություններից հետո նվազել ապատեղեկատվությունը

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո սոցցանցերում եւ մեդիադաշտում, կարելի է ասել, վերացել են ապատեղեկատվությունների այն մեծ հոսքերը, որ կային վերջին 7-8 ամիսների ընթացքում: Սա ինչ-որ տեղ բնական է, քանի որ դրանք հիմնականում կիրառվում էին քաղաքական նպատակներով՝ ընտրական գործընթացներին ազդելու համար:

Նկատելի է նաեւ «Տելեգրամ»-ի՝ ապատեղեկատվություն տարածող հայտնի էջերի լռությունը: Թե ինչու է հիմա դաշտը մաքրվել եւ որքանով է հաջողվել այս ընթացքում ազդեցություն ունենալ հանրային կարծիքի վրա՝ դժվար է ասել, բայց այն, որ պետական գերատեսչությունները ամիսներ շարունակ ընկած էին դրանք հերքելու հետեւից՝ միանշանակ է:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ կեղծ լուրերի հոսքը դադարել է քաղաքական ակտիվության նվազման պատճառով եւ այս պահին քաղաքական պատվիրատուներ չկան. «Սա նաեւ ցույց է տալիս, որ այդ ամեն ինչը այնքան էլ ինքնաբուխ բնույթ չէր կրում ու այնպես չի, թե ժողովուրդն էր բամբասանքներ գեներացնում»:

Մարտիրոսյանը նշեց, որ հիմա վերադիրքավորումներ են կատարվում, քանի որ տեղեկատվական պատերազմը ենթադրում է ինչ-որ գաղափարներ, դիսկուրսի ձեւավորում եւ այլն: Այսինքն՝ այս փուլում պետք է բոլորը վերաիմաստավորեն, թե հակառակորդին ինչպես են հարվածում. «Երբ կողմերը վերջնականապես կհաստատեն իրենց համար, թե որ ուղղությամբ են շարժվում, ում դեմ եւ ում կողմ, այդ դեպքում տեղեկատվական առումով էլ պարզ կլինի»:

Հարցին՝ հիմա արդեն հասկանալի՞ է, թե ովքեր էին կանգնած հայտնի «Տելեգրամյան» էջերի հետեւում, փորձագետը նախ նշեց, որ «Տելեգրամ»-ը շատ պղտոր ջուր է եւ այս անգամ այն շատ ակտիվ օգտագործվեց, քանի որ թույլ էր տալիս անանուն կերպով տարածել տեղեկատվությունը. «Եթե ֆեյսբուքի դեպքում կարող է բացահայտվես, «Տելեգրամ»-ում դա բարդ է: Այնպես, որ այս տեսանկյունից սա բոլոր դերակատարների համար հարմար էր»:

Մարտիրոսյանի խոսքով՝ պիտի մի բանի հետ հաշվի նստել. «Տելեգրամյան» մշակույթը Հայաստանում այնքան էլ զարգացած չէ, ու այստեղ շատ մեծ դեր ունեցան ռուսաստանյան դերակատարները. «Սկսած այն մարդկանցից, ովքեր բացահայտ ներգրավված էին այս ամենի մեջ, վերջացրած այնտեղ բնակվող, բայց այստեղի քաղաքական պրոցեսներում տարբեր պատճառներով ներգրավված անձանցով: Այդ պատճառները կարող են լինել ե՛ւ քաղաքական ե՛ւ ֆինանսական»:

Խոսելով մինչ ընտրությունները տարածված ապատեղեկատվությունների ունեցած ազդեցության մասին՝ նա ընդգծեց՝ շատ դժվար է գնահատել, թե այս կամ այն ապատեղեկատվությունը որքանով է ազդել վերջնական արդյունքների վրա: Ըստ նրա՝ այն գործիքակազմը, որով հնարավոր է հստակ ինչ-որ բան հաշվել՝ բարդ է եւ Հայաստանի դեպքում նաեւ շատ հաճախ բացակայում է. «Հիմնվելով ենթադրությունների վրա՝ կարող եմ ասել, որ ամեն դեպքում տեղեկատվական հոսքը որոշ չափով ազդել է ու կարծում եմ նաեւ, որ տարօրինակ ձեւով է ազդել, օրինակ՝ մասնակցությունը ընտրություններին եղել է փոքր, համեմատած պահի շրջադարձային լինելու հետ: Այսինքն, մարդիկ ինչ-որ պահի այնքան են ապակողմնորոշվել, որ պարզապես որոշել են չգնալ ընտրության»:

Մարտիրոսյանի կարծիքով՝ ոչ ոք էֆեկտիվ չի պայքարել տեղեկատվական կեղծ հոսքերի դեմ, բոլորը միայն հարձակվողական գործողություններ են ձեռնարկել:

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը եւս այն կարծիքին է, որ ընտրություններից հետո կեղծ լուրերի հոսքերը էականորեն նվազել են: Իր գնահատմամբ՝ նման պատկեր տեղեկատվական դաշտում չի եղել ընդհուպ 2018-ի մայիսից սկսած։ Իսկ գլխավոր պատճառն, ըստ նրա՝ ընտրությունների արդյունքներն են, որոնք փոշիացրին բոլոր այն հույսերն ու նպատակները, որոնց ցանկանում էին հասնել կեղծ իրականություն մատուցելու միջոցով. «Բայց նաեւ արդեն 3 տարի շարունակվող պայքարը ապատեղեկատվության դեմ թե՛ հանրային խոսքի, թե՛ օրենսդրական մակարդակում պտուղներ են տալիս։ Շատ կարեւոր է նաեւ տեղեկատվությունը սպառողների վերաբերմունքը»:

Պատգամավորն ընդգծեց՝ մեր քաղաքացիներն իրենց համար արդեն հստակ բացահայտել են կեղծ լուրեր գեներացնող լրատվականներին ու անձանց եւ այլեւս չեն հավատում երբեմն կամ հիմնականում ցնդաբանության հասնող լուրերին։

Հարցին՝ մեդիապատերազմն այս փուլում ավարտվա՞ծ է, թե՞ դեռ կշարունակվի, նա պատասխանեց, որ չի հավատում, թե այն ուժերը, որոնք որդեգրել են ստի եւ կեղծիքի միջոցով իրենց նպատակներին հասնելու գործելաոճ, կդադարեն ստել եւ մանիպուլացնել. «Չեմ հավատում, որ այն իբր լրատվականները, որոնք սովոր են գումարով հոդվածներ գրել, կդառնան օրինակելի լրատվամիջոցներ. դա իրենց մասնագիտական ուժերից վեր է։ Սակայն, միեւնույն ժամանակ, ես վստահ կարող եմ արձանագրել, որ հիմա այլեւս նմանատիպ էժանագին մեդիատեռորով այդ ուժերը չեն կարող հանրության շրջանում վախեր, կասկածներ առաջացնել, առավել եւս՝ կարծիք ձեւավորել»:

Հարցին՝ իշխող ուժն արդեն պատկերացում ունի՞, թե ովքեր էին կանգնած տելեգրամյան ալիքների միջոցով իրականացվող մեդիատեռորի հետեւում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ թե՛ իրենց, թե՛ քաղաքացիների մեծամասնության համար ակնհայտ է, որ մեդիատեռորի հետեւում կանգնած են Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ծառայող անձինք, փորձագետներ եւ լրատվականներ, որոնց համար կեղծ լուրերի տարածումը լավ վարձատրվող հաստիքային աշխատանք է դարձել. «Ընտրություններից հետո այս ուժերի տապալման ֆոնին կեղծ լուրերի էական նվազումը ասածիս վառ ապացույցն է. փողերը անիմաստ ծախսվել են, իսկ ֆեյքերը գնացել են արձակուրդ»:

Նրա կարծիքով՝ հանրությունը իր համար հստակ բացահայտել է ե՛ւ ստախոս քաղաքական գործիչներին, ե՛ւ մանիպուլյատոր լրագրողներին ու լրատվականներին:

Հարցին՝ որքանո՞վ իշխանությանը հաջողվեց պայքարել տեղեկատվական պատերազմում, պատգամավորը պատասխանեց, որ դեռ շատ անելիքներ ունեն. «Նոր ԱԺ-ում առաջին իսկ օրերին իմ եւ մի քանի պատգամավորների կողմից նորից շրջանառության մեջ կդրվի չնույնականացվող տելեգրամյան ալիքներին հղում տալու արգելքը եւ ԶԼՄ օրենքում մի շարք փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը, որին կհաջորդեն այլ օրենսդրական նախաձեռնություններ՝ մեդիատեռորը, ատելության խոսքը զսպելու նպատակով»:

Հովհաննիսյանն ընդգծեց՝ քարոզարշավի ընթացքում եւ դրանից առաջ էլ ժողովրդին մոլորեցնելու համար քոչարյանականների եւ սերժականների կողմից ծախսված միլիոնավոր դոլարները որեւէ արդյունք չեն տվել։

Պատգամավորի խոսքով՝ տեղեկատվական պատերազմում իրենց գլխավոր զենքը ճշմարտությունն է. «Իսկ ճշմարտությունն անպարտելի է, մանավանդ, երբ հակառակ կողմում են «ինտելեկտուալ ապուշները»»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7381 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս