Գերությունից վերադարձած ազատանցի Էդգարը բարձր տրամադրություն ունի, առողջությունից չի բողոքում

Ոչ մի օր հույսերս չենք կորցրել ու գիտեինք, օրմ չէ օրմ, երեխեքը տուն գուկան: Ու եկան: Ուրախ ենք, երջանիկ ենք, ամեն ինչ խառնվել է: Բարով մյուսներն էլ գան:

Գերությունից շաբաթ օրը՝ հուլիսի 3-ին վերադարձած Էդգարի հայրը՝ Վաչագան Մահտեսյանը դժվարությամբ, սակայն փորձում է հույզերն ու զգացմունքները կիսել «Հայկական ժամանակի հետ»:

Հիշեցնենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ հուլիսի 3-ին Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ: Բոլորը Շիրակի մարզից են:

Զրույցի պահին որդին տանը չէր, դեռ փաստաթղթային հարցեր ունի կարգավորելու: Ազատանում, սակայն մեծ աշխուժություն է, ծանոթ-բարեկամ, ընկեր ու հարազատ գալիս-գնում են, աչքալուսանք տալիս:

«ՄՕԲ էր, վայենկոմը կանչել է, զենքը տվել է, տարել են Լաչին, ընդեղից էլ հանել են Լիսագորի սարերն ու 10 օր հետո գերեվարվան»,-պատմեց Էդգարի հայրը:

Ասում է, իր որդին եկավ, տուն հասավ, հիմա մյուսներին են սպասում: «Մենք շատ լավ տրամադրություն ունենք, ցանկանում ենք էդ տրամադրությունը փոխանցվի մեր շիրակցի մյուս 38 տղեքին, որ տուն գան: Մեր հույսը մեծ է, ու մեր տղեքը դուն կգան անպայման»,-ասաց Վաչագանը:

Անցնող ամիսները Մահտեսյանների համար կենաց ու մահվան կռիվ են եղել: Վաչագանն ասում է՝ քարի ու երկաթից էին, որ դիմացան: Ամեն րոպե են պայքարել: «Ըդքան պայքար մղեցինք հանուն երեխեքի, բայց Աստված վերևն ավելի զորեղ էր, քան մարդը: Ստացվավ էն, ինչին սպասում էինք: Տրամադրությունը բարձր է Էդգարի, իրան ամբողջ աշխարհն է տեսել օդանավի մեջ հենց պարզ էր իրա տրամադրությունը: Թշնամու երկրից հայրենիք վերադարձողի տրամադրությունը էլ ոնց կլինի, գերազանց: Բաքվում էլ է ինքը բոլորին ոգևորել, հույս տվել»,-ասաց Էդգարի հայրը:

Ինչպես են Բաքվի բանտում վերաբերվել գերիներին: Վերադարձողներն այս մասին չեն խոսում:

«Պլենի նման, ինչպես, բայց բռնություն չիչ եղել: Բոլոր դեպքերում էս մեր երեխեքն իրանց աչքի լույսը չեն եղել, որ աչքի լույսի նման պահեին»,-նշում է Վաչագանը:

Ըստ Վաչագանի, տղայի առողջական վիճակը ևս լավ է: Վստահ է, եթե վատ լիներ, հոսպիտալից տուն չէին ուղարկի հաստատ: «Էս պահին որ շատ լավ է, նայենք հետո ինչ կեղնի»:

Էդգարին տանը միայն ծնողներն ու կինը չէ, որ սպասում էին, երկու զավակ ունի: Փոքրիկներն ամենաերջանիկներն են, որ վերջապես հայրիկը տուն է եկել, մեծերն էլ խոստացել են՝ էլ չի գնալու երկար ժամանակով:

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2232 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության

ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը