Երևան
12 °C
Վայոց ձորի մարզպետի նախկին տեղակալ Ռազմիկ Տոնոյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնն զբաղեցնելու համար ակնհայտ կեղծ փաստաթուղթ ներկայացնելու համար։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«2019թ. օգոստոսի 9-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու դեպքի առթիվ, որը նախաքննություն իրականացնելու նպատակով ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի կողմից Ռ. Տոնոյանին 14.08.2018թ. տրվել է «թիվ 061» գրանցահամարի ակադեմիական տեղեկանքն այն մասին, որ վերջինս 2014-2018թթ. սովորել է համալսարանի «հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության հեռակա ուսուցման բաժինը: 2018թ. սեպտեմբեր ամսին, Ռ.Տոնոյանը դիմում է ներկայացրել «Արտաքին տնտեսական կապերի» համալսարան, որտեղ ներկայացնելով հիշյալ ակադեմիական տեղեկանքը և վերահանձնելով առարկայական տարբերությունները` ընդունվել է նշված համալսարանի «հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտության հեռակա ուսուցման 5-րդ կուրս: Այնուհետև 1 տարի սովորելուց և ավարտական պետական քննությունները հանձնելուց հետո` նրան այս համալսարանի կողմից 09.07.2019թ. տրվել է ավարտական դիպլոմ:
ՀՀ Վայոց Ձորի մարզպետի տեղակալի թափուր պաշտոնին նշանակվելու գործընթացի շրջանակներում, սակայն, դեռևս, Ռ. Տոնոյանը 2018թ. հունիսի 28-ին ՀՀ վարչապետին ուղղված դիմում է ներկայացրել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան, որին կցել է տպագիր ինքնակենսագրություն, «հաշվապահական հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ բակալավրի կրթական աստիճան ստանալու վերաբերյալ տեղեկություններ: Այնուհետև ներկայացված փաստաթղթերի հիման վրա Վայոց Ձորի մարզպետի ներկայացրած գրավոր առաջարկությամբ՝ 2018թ. հուլիսի 2-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ Ռ. Տոնոյանը նշանակվել, իսկ 09.11.2018թ. վերանշանակվել է ՀՀ Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնին: Քննությամբ պարզվել է սակայն, որ ի թիվս այլ փաստաթղթերի Ռ. Տոնոյանի կողմից ՀՀ կառավարության կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն է ներկայացվել Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանում «ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ 1998-2006թթ. սովորելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ, ինչպես նաև տրամադրվել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի ԳԼՀ թիվ 000063 սերիական համարով, թիվ 055 գրանցահամարի ներքո հաշվառված, իբրև 03.07.2006թ. իր անվամբ տրված ակնհայտ կեղծ դիպլոմի պատճենները:
Վերոգրյալ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար 2019թ. սեպտեմբերի 13-ին Ռազմիկ Տոնոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ, Ռ. Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով։
2019թ. դեկտեմբերի 4-ին քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։
2021թ. հունիսի 30-ի քրեական այս գործով դատարանի կողմից կայացվել է մեղադրական դատավճիռ, որով Ռազմիկ Տոնոյանը մեղավոր է ճանաչվել իրեն մեղսագրվող արարքի կատարման մեջ և դատապարտվել տուգանքի»։
Աբրահամյանը հիշեցնում է, որ մինչ քրեական գործի հարուցումը Ռ. Տոնոյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՇուրջ 450 մասնակից համալրել է կրթաշղթան. Բերդում ընթացել է «Կրթվելը նորաձև է» շարժման 30-րդ հանդիպումը
«Կրթվելը նորաձև է» շարժման 30-րդ հանդիպումը. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Նավուր-Թթուջուր ճանապարհի մի հատվածի շինարարությունում առաջացած խնդիրներին ծանոթացա. Փաշինյան
Խոշոր ավտովթար Իջևան-Դիլիջան ճանապարհին. կա 7 տուժած
Տարիքը խոչընդոտ չէ անընդհատ կրթվելու համար. «Կրթվելը նորաձև է» շարժման մասնակից Նաիրա Մաթոսյան
Կրթվելը նորաձև է Բերդում. Նիկոլ Փաշինյան
Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել. Էրդողան
Էդուարդ Սպերցյանը բացառիկ ռեկորդ է գրանցել
Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում. Սերժ Սարգսյան
Եթե վրդովմունք են առաջացնում Վազգեն արքեպիսկոպոսի խոսքերը, այդ դեպքում՝ նզո՞վքն է ընդունելի. Խաչատրյան
Թրամփը հրապարակել է իր լուսանկարը՝ որպես Հռոմի պապ. կաթոլիկներին դա դուր չի եկել
Մենք ռուսական կողմի որոշումը համարում ենք ոչ բարեկամական քայլ և ակնկալում ենք բացատրություն. Ադրբեջանի ԱԳՆ
Արենիում վրաերթի հետևանքով մահացած տղամարդը Մալազիայի քաղաքացի է
Մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ հորդառատ
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Բադամովը Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է. նա արտաքսվում է
Պուտինը պատմել է, թե ինչ է իրեն նվիրել Լուկաշենկոն
Գանձաքարից մինչև Իծաքար ճանապարհի շինարարությունն այս տարի կավարտվի. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
Ուկրաինայի հետ հաշտությունն անխուսափելի է, դա ժամանակի հարց է. Պուտին
Ոստիկաններն ու փրկարարները Հրազդանի Մարմարիկ գետում որոնում են 2-ամյա տղային
Ինչով էր կարևոր Վրաստանի նախագահի այցը ՀՀ, ինչ կարող է անել Թբիլիսին խաղաղության հաստատման մասով. տեսանյութ
Երևան-Մեղրի ճանապարհին Iveco-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան այցելությունը՝ նշելով պատճառները
Առինջ գյուղում վթարի է ենթարկվել ուղևորատար միկրոավոտոբուս. կան տուժածներ
Կալիֆորնիայում ինքնաթիռը մխրճվել է երկու բնակելի տների մեջ
Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում. վարչապետ
Չինաստանի նախագահը կուղևորվի Մոսկվա. ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր
Ֆրանսիայի հրապարակում մեքենաներ են բախվել. կա 5 վիրավnր
Երևան-Սևան ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Ուզում են Գյումրու սցենարով՝ «տորգերով», այնպես դասավորել, որ Լևոն Քոչարյանին աթոռի գլխին դնեն. Սաֆարյան
Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից
Խոշոր ավտովթար Արմավիրում. կան տուժածներ
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Կիրակնօրյա զբոսանք Իջեւանում՝ 25 կմ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Կրթվելը նորաձև է» շարժումը հասել է սահմանամերձ Բերդավան. այն չի սկսվել ավանդական բանախոսություններով
Մանրանկարչության մեջ ժամանակից մարդու համար գաղտնիքներ կան դեռ. Վարդևար Շամամյան
Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան
Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորաքարշության շքերթ է. կա՛մ մենք կվերացնենք պարազիտներին, կա՛մ նրանք կվերացնեն պետությունը. Մեհրաբյան
Կրթվելը նորաձև է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT