Երևան
12 °C
Երեւան քաղաքի բնակիչ Վանյա Հակոբյանը «Հայկական ժամանակի» խմբագրություն է դիմել՝ բողոքելով Երեւանում գործող պոլիկլինիկաների սպասարկումից: Քաղաքացի Հակոբյանը 75 տարեկան է, երկրորդ խմբի հաշմանդամություն ունի, հիվանդ է շաքարային դիաբետով: Ապրում է Շենգավիթ վարչական շրջանում ու դժգոհություններ ունի իրեն սպասարկող թիվ 18 պոլիկլինիկայից:
Հոկոբյանի խոսքով՝ օրենքով իրեն հասնում է շաքարի կարգավորման դեղերը, բայց երբ գնում է «դիաբետոն» ստանալու, պարբերաբար ասում են՝ չունեն, փոխարինողներ են առաջարկում՝ «դինգա», «մեթֆորմին»:
«Երբ ասում եմ, որ «դինգան» ինձ չի օգնում, ասում են՝ ուրեմն գնա, դեղատներից «գլյուկոֆաժ» առ: Ստիպված առնում եմ «գլյուկոֆաժ»: «Ինսուլին» են տալիս սրվակով, բայց ասում են՝ շպրիցները դուք պիտի առնեք: Շպրիցն էլ արժե 110 դրամ, ամեն ամիս ինձ առնվազն 60 հատ պետք է, 6800 դրամ: Եթե ես բոլորը պիտի դեղատնից առնեմ, էդ «ինսուլինն» էլ թող չտան ու հայտարարեն՝ պոլիկլինիկաները հաշմանդամներին ոչնչով օգտակար չեն լինում: Էս բարդակը ե՞րբ պիտի վերանա էս երկրից: Շաքարով հիվանդ մարդիկ ենք, գնում, ժամերով նստում, մի դեղի ենք սպասում, նյարդայնանում ենք դրանից՝ ավելի է շաքարներս բարձրանում: Ռեցեպտով գնում եմ դեղատուն, ասում են՝ պրծել է: Առողջապահության նախարարության թեժ գիծ եմ զանգում՝ ամբողջ օրը չեն պատասխանում, դեղերի բաժին էդպես էլ չմիացրեցին»,- նեղսրտած բողոքեց քաղաքացին:
75-ամյա քաղաքացու խոսքով՝ պետպատվերով նախատեսված դեղերը երբեք չի եղել, որ ժամանակին ստանա, կամ պահանջված դեղը լինի: Ըստ Հակոբյանի՝ բոլոր պոլիկլինիկաներում է համատարած անտարբերություն, քանի որ հարազատների հետ շփման արդյունքում իմանում է, որ նույն իրավիճակը նաեւ այդ մարդկանց մոտ է:
«Միշտ ասում են՝ չունենք, չկա, մի շաբաթից եկեք, չգիտենք, երբ կստանանք: Ինչո՞ւ է այդպես: Առողջպահության նախարարությունը կարողանում է պարգեւավճար ունենալ, բայց շպրիցի համար փող չունի: Թող առողջապահության նախարարությունը հայտարարի՝ հարգելի թոշակառուներ, սրանից հետո ռադներդ քաշեք, գնացեք դեղատներից առեք, մեր վրա հույս մի դրեք»,- ասաց Վանյա Հակոբյանը՝ հորդորելով, որ իր այդ ասածն առանց խմբագրման նույն բառերով էլ գրվի:
Նա նաեւ նշեց՝ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան բաժինը, որը պիտի պոլիկլինիկաներին դեղեր մատակարարի, անընդհատ ուշացնում է. «Ինչ-որ խաղեր են խաղում դրանք էլ, ես վստահ եմ՝ ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է, բայց իրենց կողմից էլ համատարած անտարբերություն է»:
Երեւանի քաղաքապետարանից խնդրի վերաբերյալ մեկնաբանություն տալու համար գրավոր հարցում էին պահանջել: Պատասխանում նշել են, որ Վանյա Հակոբյանի բարձրաձայնած խնդիրն ուսումնասիրելու համար քաղաքապետարանը թիվ 18 պոլիկլինիկայի տնօրինությունից պահանջել է քաղաքացու ամբուլատոր քարտի պատճենը: Արդյունքում պարզել, որ քաղաքացի Վանյա Հակոբյանը միշտ նույն ժամանակ է ստացել իրեն հատկացվելիք դեղորայքը, անգամ որոշ ամիսների ստացել է մեկ-երկու օր շուտ. «Չի բացառվում, որ քաղաքացին նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ է գնացել: Այդ իսկ պատճառով էլ մերժվել է»:
Ինչ վերաբերում է Հակոբյանի բողոքին, թե «դիաբետոնի» փոխարեն իրեն այլ դեղ են առաջարկել, քաղաքապետարանից դա չեն հերքել, սակայն նշել են, որ քաղաքացին պոլիկլինիկայում թանկ ու էժանի կռիվ է արել, մինչդեռ առաջարկվող դեղը՝ «դինգան», բարձորակ է. «Խնդիր է եղել «դիաբետոնի» հետ կապված, երբ քաղաքացին ասել է, որ «դիաբետոնը» թանկ է, «դինգան»՝ էժան: Ուսումնասիրել ենք, նա միշտ նույն դեղերն է ստացել, «դիաբետոն», «մեթֆորմին»: Հետո արդեն ավելացվել է «ինսուլատարդը»»:
Մեզ տրամադրվել է տեղեկատվություն, թե քաղաքացի Հակոբյանը սույն թվականի հունվարից մինչեւ հուլիսի 6-ը քանի անգամ է այցելել պոլիկլինիկա եւ ինչքան դեղորայք է ստացել: Հավելյալ նաեւ տեղեկացրել, որ դիաբետի դեղերը պոլիկլինիկաներին կենտրոնացված տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ մի քանի տեսակի դեղորայք, այդ թվում՝ ինսուլին:
Վանյա Հակոբյանը 2021 թվականի հունվարի 8-ին ստացել է ճնշումն իջեցնող եւ հակադիաբետիկ դեղեր՝ «դիաբետոն» եւ «մեթֆորմին», երկու ամսվա համար: Հաջորդ այցը պիտի լիներ մարտի 8-ին: Հակոբյանը գնացել է մարտի 5-ին ու կրկին երկու ամսվա համար ստացել նույն դեղերը: Մայիսի 8-ին ստացել է հունվարի 8-ին այցելության ժամանակ ստացած նույն դեղերը, դրան գումարվել է նաեւ «պիրացետամ» եւ գլխուղեղի արյան շրջանառությունը լավացնող դեղեր:
Հունիսին շաքարը բարձր է եղել, հիվանդանոց է պառկել, 19-ին դուրս է գրվել: Հուլիսի 1-ին արդեն գնացել է պոլիկլինիկա, էպիկրիզում նշանակված է եղել նաեւ ինսուլին, եւ քանի որ շաքարի թվերը բարձր են եղել, մեթֆորմինից բացի, տրվել են նաեւ լրացուցիչ այլ դեղեր: Հերթական այցը եղել է՝ հուլիսի 6-ին, վերցրել է 4 անվանում դեղորայք՝ 3-ը հակագերճնշման, 1-ը՝ հակամակարդիչ:
Քաղաքապետարանից նաեւ հավելյալ տեղեկացնում են՝ Հայաստանում դիաբետի դեղերը պոլիկլինիկաներին կենտրոնացված տրամադրում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ մի քանի տեսակի դեղորայք, այդ թվում՝ ինսուլին:
Իսկ ինչ վերաբերում է Հակոբյանի բարձրաձայնած այն խնդրին, որ դեղերի ոչ պատշաճ մատակարարումը բոլոր պոլիկլինիկաներում է համընդհանուր բնույթ կրում, քաղաքապետարանից պարզաբանել են՝ պոլիկլինիկաները արտոնյալ դեղորայքի տրամադրման համար մրցույթներ են կազմակերպում, դա պարտադիր պայման է, պետական հիմնարկներն առանց մրցույթի ոչ մի դեղ իրավունք չունեն ձեռք բերելու, նույնիսկ, եթե դեղն ուշանում է, պոլիկլինիկան իրավունք չունի այլ անձից կամ կազմակերպությունից գնում անելու: Անգամ եթե այդ ընթացքում պոլիկլինիկայում գրանցված շահառուների թիվ ավելանա, ու նրանց էլ դեղորայք տրամադրվի, հնարավոր է՝ որոշակի խախտումներ լինեն:
«Մենք նոյեմբերից մի խնդրի հետ են բախվում, որը համատարած է դարձել: Շատ պոլիկլինիկաներ տենդեր են հայտարարում, մասնակցում են տարբեր կազմակերպություններ, մրցույթը կայանում է, պայմանագրերը՝ կնքվում: Մրցույթը շահող կազմակերպությունը, որը պիտի դեղերը մատակարարի ըստ ժամանակացույցի, մատակարարում չի անում: Արդյունքում խնդրի առաջ են կանգնում, թե՛ պոլիկլինիկան, թե՛ հիվանդը: Պոլիկլինիկան մաքսիմում 21 օր անց կարող է պայմանագիրը խզել տվյալ կազմակերպության հետ, ու նոր մրցույթ հայտարարել, բայց դրանից կրկին տուժում է հիվանդը: Շատ հաճախ վատ աշխատող կազմակերպությունների հետ պայմանագիր խզելուց հետո դրանք իրենց անվանումները փոխում են եւ այլ անունով մրցույթին մասնակցում, նորից շահում ու սկսում վատ մատակարարել»,- հայտնում են քաղաքապետարանից: Միեւնույն ժամանակ, հավելում՝ խնդիրն այս տարի եղել է բազմաթիվ պոլիկլինիկաներում. շատ կարեւոր դեղեր, որոնք հաշմանդամներին ուղղակի անհրաժեշտ են եղել, պոլիկլինիկաները չեն ստացել, մատակարարողի թերացման պատճառով:
«Բազմիցս գրություններ ենք գրել, որ գնումների գործընթացն ավելի ճկուն լինի: Նախկինում Գնումների մասին օրենքում կար մի կետ, որ մասնակից կազմակերպությունը պիտի գոնե ինչ-որ մի ժամանակահատվածի պատմություն ունենա: Առնվազն տեսանելի լինի, թե անցած 6 ամսում ինչ մատակարարումներ է արել, բարեխիղճ է արել, թե ոչ: Հիմա այդ կետը հանված է, ուստի մրցույթներին մասնակցում է ցանկացած մեկը»,- մանրամասնում են քաղաքապետարանից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT