Երևան
12 °C
ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում այսօր ԶԼՄ-ների համար կազմակերպված պարեկային ծառայության շարային ստուգատեսի ժամանակ «Հայկական ժամանակ»-ը մի քանի հարց է ուղղել պարեկային ծառայության ավագ պարեկ, լեյտենանտ Վլադիմիր Վաթյանին:
- Որքա՞ն ժամանակ է ոստիկանության համակարգում եք աշխատում:
- Արդեն 6 տարի կլինի: Նախկինում եղել եմ հասարակական կարգի պահպանության վարչությունում:
- Արդեն 2-րդ օրն է՝ պարեկային ծառայությունում եք, տարբերությունները շա՞տ են նախկին ծառայության համեմատ:
- Տարբերությունները այնքանով են մեծ, որ այն ժամանակ հասարակական կարգն էինք պահպանում՝ չնայած այլ գործողությունների ժամանակ էլ էինք օգնում, իսկ հիմա իրականացնում ենք հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթեւեկության անվտանգություն, հանցագործությունների կանխում, նախականխում, խափանում, հայտնաբերում: Ընդհանուր բոլորը միասին են, կանչերը դարձել են 1 ծառայություն, որին պետք է արձագանքենք:
- Աշխատանքային գրաֆիկը ինչպիսի՞ն է, դժվարացե՞լ է:
- Գրաֆիկի առումով չեմ կարող ասել՝ հեշտ է, թե դժվար, քանի որ 2-րդ աշխատանքային օրն է: Բայց անկախ նրանից՝ հեշտ կլինի, թե դժվար, մենք պատրաստ ենք ծառայել, եթե անհրաժեշտ լինի, անգամ՝ 24 ժամ՝ մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը պահպանելու համար:
- Պարեկային ծառայությունում աշխատավարձերը բավականին բարձր են: Սա խթան հանդիսացե՞լ է, որ դիմեք՝ այս ծառայություն մտնելու համար:
- Աշխատավարձը պատճառ չէր դարձել, ես ձգտում ունեի ոստիկանությունում ավելի առաջ գնալ: Նոր ծառայություն էր ստեղծվում, եւ դա ինձ ավելի շահագռգռեց, դրա համար համապատասխան քննությունները հանձնելու արդյունքում ընդունվեցի պարեկային ծառայություն:
- Պարեկային ծառայություն ընդունվելը բա՞րդ էր: Որպես համակարգի աշխատակից՝ արդեն պատկերացնո՞ւմ էիք, թե ինչ է պետք:
- Ես համակարգի աշխատակից եմ եղել, բայց նույն քննություններն եմ տվել, ինչ բոլորը: Բարդություններ կային, բայց պետք է սովորել-սովորել-սովորել, որ կարողանաս հաղթահարել ամեն ինչ: Ամեն ինչ կախված է ձեզնից ու ձեր գիտելիքներից: Երբ ես աշխատում էի հասարակական կարգի պահպանությունում, սովորում էի, ճիշտ է նախկին աշխատավայրիս գիտելիքները ինձ շատ էին օգնում, բայց պետք է անընդհատ սովորել:
- Հիմա կոնկրետ ձեզ համար պարեկային ծառայությո՞ւնն է ավելի հարմար, թե՞ նախկինում եղած առանձին ՃՈ եւ ՊՊԾ ստորաբաժանումները:
- Այս տարբերակն ինձ համար ավելի հարմար է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT