Երևան
12 °C
«Տղաս երազում էր շատ բարձունքների հասնել, բայց չէի պատկերացնում, որ այսպիսի բարձունքների կհասնի»,- 21-ամյա Կարապետ Անտոնյանի մայրը՝ Գոհար Անտոնյանն է պատմում որդու մասին: Կանգնել է որդու սիրելի վայրում ու չի կարողանում արցունքները զսպել. Կարոյի ծնունդն է, որդին կդառնար 21 տարեկան:
«Ծնունդը շատ էր սիրում, այդ պատճառով մեզ համար այսօր շատ դժվար է: Ինքն անհամբեր սպասում էր իր 21 տարեկանը լրանալուն, որ մեծ շուքով նշեր, բայց էլի նշվեց՝ ինքը ջուր պարգևեց բոլորին, որ խմեն ու իրեն հիշեն: Կարոն այստեղ է ծնվել, սա իր սիրելի վայրն է: Ես որպես մայր արդեն գիտեի ու չէի կասկածում, որ Կարոս կռվում է, բայց որդու կորուստը մեծ ցավ է»,- մեզ հետ զրույցում պատմում է մայրը:
Արմատներով գյումրեցի Կարոն ծնվել է 2000 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանում, ծառայության է անցել 2019 թվականին Արցախի Հանրապետության Ջաբրայիլ գյուղում: Մեկ տարի ութ ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը, երեք ամսից պետք է զորացրվեր և հունվարի 17-ին տուն վերադառնար: Հիմա իր մանկության հասցեում բոլորը հավաքվել են, ու իրեն են սպասում, բայց ինքը չկա, երկնքից է նայում: Նրա հիշատակը հավերժացնելու համար ծնողները ցայտաղբյուր են տեղադրել, մայրն ասում է՝ որդին ջրի պես զուլալ էր:
Ցայտաղբյուրի մոտ կանգնել են Կարոյի երկու եղբայրները, ինքն ընտանիքի առաջնեկն էր, իրենից բացի ունի ևս երկու եղբայր, մեկը՝ 18, մյուսն 8 տարեկան: Եղբայրները աղավնի են բաց թողնում՝ փոքրը եղբայրը՝ Արտյոմն ասում է՝ գնում է եղբորս մոտ՝ դրախտ: Կարոյին ամեն վայրկյան է հիշում. «Որ ծառայությունից արձակուրդ էր եկել 10 օրով միասին գնացինք Երևան մոլ, ինձ խաղացրեց, խաղաղարահ էինք գնացել, ինձ շատ էր սիրում: Մեկ էլ հիշում եմ, որ միջնեկ ախպորս իրար հետ ծեծում էինք, հավես էր»,- մեզ հետ զրույցում պատմում է Արտյոմը:
21-ամյա Կարոյին հիմա բոլորն են հիշում, ընկերները, դասընկերները, ուսուցիչները: Ասում են՝ Կարոյի մասին անհնար է անցյալով խոսել: Յուրքանչյուրը նայում է ցայտաղբյուրին ոսկետառերով գրված «Կարո» անվանն ու Կարոյի հետ ունեցած ընդհանուր պատմությունները վերապրում. «Ցավը շատ է, բարի լուսավոր, ընկերասեր տղա էր: Դասարանում, եթե որևէ խոչընդոտ էր լինում, երեխաները դասը խանգարում էին, վեր էր կենում տեղից, ասում էր՝ վերջ, էլ ձայն չլսեմ, ուսուցչուհուս չնեղացնենք: Դպրոցում, կյանքում թեկուզ դժվարությամբ, բայց ամեն ինչ հաղթահարում էր: Երբեք ոչ մի բանից չէր փախչում, միշտ ուզում էր՝ խաղաղություն լիներ»,- մեզ հետ զրույցում ասաց նրա դասղեկը՝ Հռիփսիմե Հարությունյանը:
«Շատ պայծառ տղա էր, անցյալով իրեն հիշել չի լինում: Որ օրը դասի չէր գալիս, անհետաքրքրիր էր անցնում: Ինքը ուրիշ կյանք էր ու այդ ուրիշ կյանքը փոխանցում էր բոլորին: Միշտ կհիշեմ, ասում էր՝ ընկել Համբարձումյան, ինչ ուզում եք կանեմ, մենակ հայրիկիս դպրոց չկանչեք»,- պատմում է ուսուցիչներից Նելլի Համբարձումյանը:
Կարապետ Անտոնյանը պատերազմի ողջ ընթացքում կռվել է Ջաբրայիլում: Զինակից ընկերներն էլ նրան մասին խոսելիս հիշում են՝ ինչպես էր պայքարում թշնամու դեմ: Ասում են՝ Կարոն է իրենց պահել. «Միասին կռվում էինք, ինքը մեր թիկունքում էր, հակատակնկային դասակում էր կռվում: Չէինք մտածում, որ որևէ տանկ մեզ վրա կկրակի: Տանկերը գալիս էր ու տեսնում էինք՝ ոնց է Կարոյի ռակետը խոցում այդ տանկերին: Մեր գումարտակին տանկ չի կարողացել մոտենալ: Մեր գումարտակի ուժն էր»,-պատմում է Կարապետի մարտական ընկերը Վահե Կյուրեղյանը:
Թշնամու դեմ խիզախ պայքարելու ժամանակ պատերազմի օրերին սերժանտ Կարապետը սպայի կոչում է ստացել: Զինակից ընկերները պատմում են՝ չհիասթափվելու, պայքարը չդադարեցնելու համար իրենց երեք օր չեն ասել, որ Կարոն այլևս չկա: Իր զոհվելուց մեկ օր առաջ էլ տուն է զանգել՝ ծնողներին խնդրել՝ գնալ եկեղեցի, մոմ վառել, ինքը մահից է փրկվել,: Հետո զգուշացրել է, որ տուն այլևս չի կարող զանգել, մայրը պատասխանել է՝ «կսպասեմ հաղթանակիդ ու հաղթանակիդ օրվա զանգին», բայց ով իմանար, որ գումարտակի սիրտը կանգ է առնելու. հոկտեմբերի 13-ին Ջաբրայիլում Կարապետն ընկավ հերոսի մահով: Հիմա նրա ընկերները, ծնողներն ու հարազատներն ասում են՝ Կարապետի հիշատակը վառ են պահելու:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱռաջնորդվում եմ վարչապետի պաշտոնական հայտարարություններով, պետք չէ մութ սենյակում սև կատու փնտրել. Կոնջորյան
Փաստ, որ ապացուցեց հակառակը նրա, ինչ ոմանք փորձում էին հիմնավորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Աննա Հակոբյանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ. լուսանկարներ
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանցիների պետական ավարտական քննությունների օրերը. ժամանակացույց
Հրավերը չմերժելու պարագայում առաջին իսկ րոպեներից արձանագրվելու էր ասելիքի տոտալ բացակայություն. Ազարյան
Եղանակի պատճառով ինքնաթիռը փոխել է ուղղությունը, տարբեր վարկածներ կան, որոնց մասին խոսելը վաղ է. Ալիև
«Աբովյան» ՔԿՀ-ում ներկա էի տարեմուտի տոնական համերգին. Աննա Հակոբյան. տեսանյութ
Հռոմի պապը Սուրբ ծննդյան ուղերձում համընդհանուր հաշտության և խաղաղության կոչ է արել. տեսանյութ
Համացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից. տեսանյութ
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Կառավարության նիստը
Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են կատարվելու
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
Կեղծ թղթադրամներով Ամանորի նվերներ են գնել. 17-ամյա տղան ձերբակալվել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 25-ին
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ կհայտարարվի
Քովիդի թեստը կրկին դրական է․ ՀՀ վարչապետ
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովը սկսել է Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ցավակցելով
ԼՂ հարցում մեր մոտեցումները փոխվեցին, երբ դաշնակցային պարտավորությունները չկատարվեցին․ Կոնջորյան
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է Մեղրիի փոխանակման թեմայի շուրջ առկա վկայությունները
Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի ավիավթարից փրկվել է 32 ուղևոր
Պեսկովը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետը տեսակապի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Ադրբեջանական կործանված ինքնաթիռի երկու օդաչուները զոհվել են
Եզակի դեպք էր, որ դիմել եմ դատարան, որոշ լրատվամիջոցներ բոլոր չափերն անցնում են․ Հարությունյան
Հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները
Ալիևն ու Պուտինը ցավակցել են ավիավթարի հետևանքով զոհված Ադրբեջանի, ՌԴ և այլ երկրների քաղաքացիների հարազատներին
Ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել․ ՀՀ վարչապետը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Բաքվի օդանավակայանի աշխատակիցները ապամոնտաժում են տոնածառը
ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ՝ Լևոն Մալխասյանի 80-ամյակի կապակցությամբ
Ադրբեջանական կործանված ինքնաթիռի ուղևորներից 28-ը փրկվել է․ մի քանիսի վիճակը ծանր է
Կայքը, որին բոլորը հղում են անում, չի կարող համարվել հավաստի․ Թորոսյանը՝ Երևանի օդի աղտոտվածության մասին
ՃՇՀԱՀ-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար
ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ՝ Լևոն Մալխասյանի 80-ամյակի կապակցությամբ
AZAL ինքնաթիռի կործանման պատճառով Ալիևը ՌԴ-ից Բաքու է վերադառնում
Նախկին նախագահներին բանավեճի օր ու ժամ առաջարկված չի եղել. վարչապետի խոսնակը պարզաբանել է
Պարագվայում առգրավվել է մարիխուանայի ամենամեծ խմբաքանակը
Հայտնաբերվել են սմարթֆոններ, արգելված իրեր․ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփում է աշխատանքը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT