Երևան
12 °C
Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, գործող նախագահի խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանը, արձագանքելով ԳԱԱ նախագահի թեկնածուներից Լենսեր Աղալովյանի այն պնդմանը, թե հունիսի 28-ին ԳԱԱ նախագահի ընտրությունը տեղի է ունեցել կոպիտ խախտմամբ, նշում է, որ ընտրությունը տեղի է ունեցել գործող իրավական փաստաթղթերի հիման վրա՝ առանց խախտումների:
«ԳԱԱ մասին օրենքը եւ ԳԱԱ կանոնադրությունը (երկուսն էլ ընդունվել են Ռադիկ Մարտիրոսյանի նախագահության օրոք՝ 2011 թվականին-խմբ.) Կառավարության կողմից հաստատված փաստաթղթեր են, եւ ընտրությանը շարժվել ենք գործող իրավական փաստաթղթերով»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը մեր զրույցում նշել էր, որ ընտրությունը տեղի էր ունեցել մի շարք խախտումներով: Մասնավորապես նա խախտում է համարում ԳԱԱ նախագահի ընտրության այն կարգը, ըստ որի՝ եթե առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք չի հավաքում ընտրությանը մասնակցողների ձայների պարզ մեծամասնությունը, ընտրության երկրորդ փուլ է անցնում այն մեկ թեկնածուն, որը ստացել է ընտրության մասնակիցների առավելագույն ձայները: Այս կարգը, սակայն, Աղալովյանի պնդմամբ, երկրորդ փուլի անցկացման տրամաբանությունը իմաստազրկում է։ Ու բացի դրանից՝ կարգը ժամանակին հաստատվել է միայն նախագահության որոշմամբ եւ չի ներկայացվել ԳԱԱ կառավարման բարձրագույն մարմնի՝ Ընդհանուր ժողովի հաստատմանը, որը եւս Լենսեր Աղալովյանը համարում է խախտում։
Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ ԳԱԱ նախագահի ընտրության կարգը հաստատելը միայն նախագահության գործառույթների մեջ է, իսկ Ընդհանուր ժողովն ունի այլ գործառույթներ, այդ թվում՝ նախագահության հաշվետվության հաստատելը կամ չհաստատելը: Նրա խոսքով՝ Ընդհանուր ժողովը գումարվում է տարին առնվազն մեկ անգամ, ու Ընդհանուր ժողովում հաստատելով նախագահության հաշվետվությունը, ավտոմատ կերպով հաստատվել է նաեւ այդ կարգը: Այսինքն՝ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ նախագահության գործառույթների միջոցով այդ կարգն իհարկե հաստատվել է Ընդհանուր ժողովում:
«Կանոնադրությունը հաստատվել է 2011 թվականին, հաստատվելուց հետո այն դրվել է կայքում, գաղտնի չէ: Աբսուրդը նրանում է, որ նա (նկատի ունի Լենսեր Աղալովյանին-խմբ.) ինձ հետ մասնակցել է նաեւ 2011 թվականի ընտրություններին, որը տեղի է ունեցել համաձայն այս կարգի: Այս դեպքում ասել, թե կարգին ծանոթ չեմ եղել, ես դա չեմ հասկանում. ուրեմն ակադեմիկոսը մասնակցում է ընտրություններին եւ չգիտի՞ այդ կարգի մասին»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:
Լենսեր Աղալովյանի այն պնդմանը, թե նախագահի վերջին ընտրության նիստը վարող Ռադիկ Մարտիրոսյանը պարտավոր էր ընթերցել կարգը, որը, սակայն, չի արել, ակադեմիայի նախագահի խորհրդականը արձագանքեց հետեւյալ կերպ.
«Կարգը ընթերցելը նշանակում է, թե ես նիստից առաջ օրենքը ծայրից ծայր պիտի կարդա՞մ. ի՞նչ իմաստ ունի դա, եթե այն 2011 թվականից չի բողոքարկվել, չի քննադատվել: Ակադեմիայի ցանկացած անդամ պետք է այդ երկու իրավական ակտերն ընթերցի, իմանա, թե ինչ իրավունքներ, ինչ պարտականություններ ունի. ի՞նչ է նշանակում կարգը բացատրել, դպրո՞ց է, մանկապարտե՞զ է, ի՞նչ է»,- ասաց Մարտիրոսյանը, ապա պատասխանեց, թե ինչու Լենսեր Աղալովյանի առաջարկով հարցը չի ներառվել օրակարգում.
«Հարցն օրակարգ մտցնելու համար մարդիկ պիտի նախօրոք, ոչ թե այդ ժողովի ընթացքում դիմեին, եւ օրակարգում կարելի է ավելացնել հարց, որի իրավասությունն ունի քննարկելու տվյալ ինստիտուտը»:
Հարցրինք նաեւ, թե ինչն էր պատճառը, որ 2011 թվականին փոփոխվել է երկրորդ փուլի տրամաբանությունը, որի վերաբերյալ Ռադիկ Մարտիրոսյանը ասաց հետեւյալը.
«Դուք հիմա ինձ ասում եք՝ ես հիմնավորեմ, թե 10 տարի առաջ ինչու ենք այդ փոփոխությունը մտցրել: 10 տարի առաջ մեր կանոնադրության մեջ միայն այդ կետը չի փոփոխվել. փոփոխություններ շատ են եղել, որովհետեւ նախորդ տարիների կանոնադրությունների մեջ թերություններ շատ կային: Այդ բոլոր փոփոխություններն արտացոլվեցին նոր կանոնադրության մեջ»։
ԳԱԱ նախագահի խորհրդականը հերքեց Լենսեր Աղալովյանի այն նկատառումը, թե նախագահի ընտրության կարգում վերոնշյալ եւ ԳԱԱ կանոնադրության մեջ այլ փոփոխություններն արվել են՝ հետագայում իր համար հենարաններ ապահովելու նպատակով:
Որպես հիմք նա բերեց դեռ 2006 թվականի ընտրությունը, երբ ինքը նախագահ էր ընտրվել միանգամից, մեկ փուլով։ Խոսելով հաջորդ՝ 2011 թվականի ընտրությունների մասին, նա ընդգծեց, որ այդ ընտրության ժամանակ ինքը ստացել է 102 կողմ ձայն, իսկ թեկնածու Լենսեր Աղալովյանը՝ 34 կողմ ձայն:
«Եթե ես 4 անգամ ավելի ձայն եմ ստացել մի ընտրության ժամանակ, ինձ պե՞տք էր ինչ-որ բաներ փոխել: Արդյունքը գնահատում են ոչ թե բառերով, արդյունքը գնահատում են թվերով»,- ասաց նա:
Ռադիկ Մարտիրոսյանը չհերքեց, որ ինքն ու նորընտիր ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը մտերիմ ընկերներ են:
«Ես այդտեղ վատ բան չեմ տեսնում, որ մտերիմ ու միեւնույն ժամանակ լավ մարդիկ ընտրվեն»,-ասաց նա։
ԳԱԱ նախագահի խորհրդականը նշեց նաեւ, որ նիստի ընթացքում ինքը փոքր հաշվետվություն է ներկայացրել, եւ կադրերի երիտասարդացման հարցի ներկայացման ժամանակ ասել է, որ այսօր շատ կարևորում է այդ խնդիրը:
Հարցին, թե սա ուղիղ հրահա՞նգ չէ ընտրությունից անմիջապես առաջ ընտրելու ամենաերիտասարդ թեկնածուին՝ Աշոտ Սաղյանին, Ռադիկ Մարտիրոսյանի փոխարեն արձագանքեց ակադեմիայի թղթակից անդամ Հրանտ Մաթեւոսյանը, որը ներկա էր մեր զրույցին:
Նա բացառեց այդ հանգամանքը՝ նշելով, որ զեկույցից հետո ելույթներ ունեցան շատ ակադեմիկոսներ, որոնք եւս խոսեցին կադրերի երիտասարդացման անհրաժեշտության մասին:
Ռադիկ Մարտիրոսյանը հավելեց, որ ակադեմիայի վերադաս օրգանը ԿԳՄՍ նախարարությունը չէ, այլ Կառավարությունը, ուստի կրթության նախարարությունն իրավասություն չունի ընտրության երկրորդ փուլ կամ նախագահի նոր ընտրություն նշանակելու, ինչի պահանջով նախարարություն է դիմել Լենսեր Աղալովյանը: Անդրադառնալով ակադեմիայի հետագա զարգացմանն ուղղված ծրագրերին՝ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ նորընտիր նախագահի հետ միասին աշխատում են ակադեմիայի զարգացման տեսլականի, ռազմավարության մշակման վրա, եւ բոլոր ուժերը կենտրոնացնելու են՝ գիտությունը երիտասարդների համար գրավիչ դարձնելու համար:
Առաջիկա տարիներին աշխատելու են գիտահետազոտական ուղղությունների ներուժի օպտիմալացման վրա, վերանայելու են այն գերակա ուղղությունները, որոնք անհրաժեշտ են մեր պետության համար, մեծ ուշադրություն են դարձնելու կադրերի երիտասարդացման հարցին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT