Երևան
12 °C
Երեւանի ամենահայտնի եւ հին թաղամասերից մեկի՝ Ֆիրդուսի շուրջ կրկին աղմուկ է սկսվել: Այս անգամ վրդովմունքի պատճառը Հանրապետության 46 հասցեի պատմամշակութային արժեք ունեցող շենքի քանդման մասին լուրերն են:
Երեկվանից որոշ խմբեր ահազանգում են, որ Ֆիրդուսի տարածքը կառուցապատողը քանդելու է նաեւ այդ շենքը: Մարդիկ մտահոգված են, որ թաղամասի հին շինությունները, որոնք քաղաքի կոլորիտը արտացոլող հատուկենտ կառույցներից են, աստիճանաբար քանդվում են: «Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեն» էլ հայտարարություն էր տարածել, թե ըստ իրենց հասած տեղեկությունների երկուշաբթի օրը (այսօր) նախատեսվում է շենքի ապամոնտաժումը՝ բացառությամբ ֆասադի:
«Հայկական ժամանակը» այցելեց Հանրապետության 46 հասցե: Առնվազն երեկոյան կողմ շենքն ամբողջությամբ կանգուն էր, տարածքում աշխատող որեւէ տեխնիկա չկար:
Շենքը նախկինում բնակելի է եղել, սակայն ներսի կողմից մեղմ ասած վատ վիճակում էր գտնվում. տեղ- տեղ թերմացք էր լցրած, որոնց մոտ կատուներ էին հավաքված, անտանելի գարշահոտ էր տիրում, ամենուր աղբ էր, հնոտի, չնայած ընդամենը մի քանի քայլ այն կողմ նոր աղբամաններ էին տեղադրված:

Շենքը ճաքճքված էր, խարխուլ տեսք ուներ, բայց այնտեղ գտնվող որոշ մարդիկ մեզ հայտնեցին, որ ընդամենը կարճ ժամանակ առաջ այդտեղ մարդիկ են ապրել, որոնց հիմա այլ տեղերում են կացարաններ հատկացրել:

Կառուցապատման ենթակա տարածքի դեպի արդեն քանդված հատված տանող ճանապարհը փակած էր գունավոր ժապավեններով, եւ պահակը մեզ թույլ չտվեց առաջ գնալ:

Մեր այցելության ժամանակ այդտեղ էր «Թուֆենկյան ավանդական Երեւան» հյուրանոցի գործադիր տնօրեն Հակոբ Հակոբյանը իր աշխատակիցներից մեկի հետ: Նրանք քայլում էին, ինչ-որ չափագրումներ անում: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Հակոբ Հակոբյանն ասաց, որ դեռ փորձում են հասկանալ, թե պատմամշակութային շենքի վերակառուցման դեպքում արդյո՞ք վնաս չի կրի կից գտնվող իրենց հյուրանոցը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը՝ անդրադառնալով Ֆիրդուսի թաղամասում առկա հուշարձանների շուրջ բարձրացված աղմուկին՝ «Հայկական ժամանակին» ասաց. «Ֆիրդուսի կառուցապատման ծրագիրն իրականացնելու ժամանակ որեւէ հուշարձան չի քանդվելու»:
Խոսելով Հանրապետության 46 հասցելում գտնվող շենքի մասին Վանյանը նկատեց. «Դա միակ հուշարձան շենքն է, որն ուղիղ կառուցապատման ազդեցության գոտում է գտնվում: Նախագիծ կա, որը ներկայացվել է լիազոր մարմին, այն քննարկվել է գիտամեթոդական խորհրդում, հայեցակարգն արդեն հավանության է արժանացել: Որոշվել է նախագիծը քննարկման ներկայացնել լիազոր մարմին: Այդ փուլում արդեն կքննարկվեն, թե ինչպիսի մեթոդներով է շենքը պահպանվելու, որ հատվածն ինչպես է վերականգնվելու եւ առաջիկայում դրա մասին կետեղկացվի նաեւ հանրությունը»:
Ըստ Վանյանի՝ ամեն դեպքում, եթե անգամ Հանրապետություն 46 հասցեի շենքի վրա միջամտություններ լինեն, միեւնույնն է՝ ճակատային հատվածը միանշանակ չի քանդվելու, պահպանվելու է ամբողջությամբ:
«Այնտեղ, եթե ներսից նայեք, կտեսնեք կան փայտից պատշգամբներ, որոնք շատ վատ վիճակում են, մի մասը քանդման եզրին են, մի մասն էլ քանդված են: Առաջադրանք կա, որ այդ պատշգամբները նույնությամբ վերականգվեն»,-ասաց նա:
Վանյանը հայտնեց, որ Կառավարության կողմից հաստատված ցուցակում այդ տարածքի պատմամշակութային հուշարձան հանդիսացող 11 շինություն կա ընգրկված, գումարած 1-ը. այն գտնվում է Ֆիրդուսի 80 հասցեում, որը նախորդ տարի է արժեւորվել ու ստացել նորահայտ հուշարձանի կարգավիճակ: «Դեռ պետական ցուցակում ընդգրկված չէ, բայց համապատասխան օրենսդրության համաձայն այդ կառույցն էլ պիտի պահպանվի նույն կերպ ինչպես այն 11-ը»,-ասաց Վանյանը:
Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ Ֆիրդուսի տարածքում որոշ պատմամշակութային արժեք ունեցող շինությունների ընդամենը որոշ հատվածներ են պահպանվելու, Վանյանն ասաց. «Հուշարձան շենքն արժեքավոր է ամբողջությամբ եւ դրա մի մասը առանձին հուշարձան չի կարող ճանաչվել: Ամբողջությամբ քանդելու մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող: Բայց օրինակ՝ Տիգրան Մեծի պողոտայում 1հուշարձանների ներքին բակերի հատվածների մասով պայմանավորվածություն կա ձեռք բերած կառուցապատող ընկերությունների հետ, որ դրանք պիտի վերականգնվեն: Հուշարձանների հատվածներում կան կցակառույցներ, որոնք անհատների կողմից են ավելացվել չհամաձայնեցնելով լիազոր մարմնի հետ, կամ ինքնակամ կառուցվել, որոնք խաթարում են հուշարձանների տեսքը եւ զգալի վնաս են հասցրել տարիների ընթացքում. մեր կողմից կա առաջադրանք, որ այդ հատվածներում ավելի ուշ շրջանի կցակառույցները վերացվեն եւ այդ հուշարձանները վերադառնան իրենց նախկին տեսքին»:
Հիշեցնենք՝ դեռեւս 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ կառավարության N 332-Ն որոշմամբ «Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի ) նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»: Ըստ այդ որոշման՝ նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երեւանի կենտրոնից վերանալու է ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին եւ խարխուլ շինություններով: Համաձայն Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի եւ Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտեւորման նախագծի` տարածքները հանդիսանալու են որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթերով եւ փողոցներով: Որոշման մեջ նաեւ նշված է, որ նախատեսվում է առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում:
Ավելի վաղ «Հայկական ժամանակի» հետ զրուցում կառուցապատումն իրականացնող «Սիթի սենթր դիվելփմենթ» ՓԲԸ-ի պատասանատու Էդուրադ Մելիքյանը մանրամասնել էր, որ ծրագիրը սկսվել է դեռեւս 2007 թվականից: Մելիքյանը հայտնել էր՝ կառուցապատման հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Նախագծի գլխավոր ճարտարապետը՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը:
Հիշեցնենք նաեւ, որ սույն թվականի հուլիսի 9-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Նիստի ընթացքում բազմաթիվ մանրամասներից զատ նաեւ հայտարարվել էր՝ Ֆիրդուսի բնակիչների գույքերի փոխհատուցման գումարը 1 քառակուսի մետրի համար 600-700 ԱՄՆ դոլարից դարձել է 1700-2000 ԱՄՆ դոլար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT