Երևան
12 °C
Հուլիսի 8-ից Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում սկսված անժամկետ գործադուլը մինչ օրս ուժի մեջ է: Դռներն այցելուների առաջ փակ մնացին նաև հանգստյան օրերին:
Բայց պարզվում է, դրանք ինչ-որ մի պահի, այնուամենայնիվ բացվել են, ներս ընդունել տնօրենի, արդեն թվով 3-րդ պաշտոնակատարին:
Կարեն Բարսեղյանը 3-րդն է 1 օր այդ պաշտոնում աշխատած Գագիկ Մանուկյանից և 2.5 տարի պատկերասրահը որպես ժամանակավոր պաշտոնակատար ղեկավարած Միքայել Վարդպարոնյանից հետո:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին, պատկերասրահի տնօրենի արդեն նախկին պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը հրաժարվել էր զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ պատկերասրահի աշխատակցուհիներից մեկն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժին, ուր ավելի ուշ հրավիրվել էր նաև ինքը:
Աշխատանքից ազատված աշխատակիցը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մտերիմ ընկերոջ դուստրն է: Ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում Միքայել Վարդպարոնյանը նշել էր, որ այդ հանգամանքը կարևոր դերակատարություն ունի ստեղծված խնդրի մեջ:
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Կարեն Բադալյանը մեր հետ զրույցում ընդգծեց. չկա նման բան: «Էստեղ հարց չկա Բալասանյանի ընկերոջ աղջիկն է, թե չէ: Անձի խնդիր չէ սա: Կա աշխատանքից ազատման դիմում, նաև կար տեղեկանք երկրորդ աշխատանքի առկայության մասին: Կայացվել է որոշում:
Բալասանյանն էս քաղաքում ապրած կյանք ունի, փորձ ունի, ճանապարհ է անցել: Քաղաքն էլ փոքր է, մեր խոսքով ասած՝ մի քիչ որ խորանանք մեկս մեկիս բարեկամ ենք: Անձնավորված բան չկա, զուտ աշխատանքային է»,-ասաց Բադալյանը:
Անկախ հանգամանքից, որ սահմանված ժամկետում Վարդպարոնյանը ևս մեկ դիմումով խնդրել էր իր աշխատանքից ազատման դիմումին ընթացք չտալ, և, ըստ իրեն, ներկայացրել է 2-րդ աշխատանքից ազատված լինելու մասին տեղեկանք, այնուամենայնիվ, ազատվել էր աշխատանքից: Այդ նոր տեղեկանքից, սակայն, քաղաքապետարանի պատասխանատուն տեղյակ չէր:
Այնուհետ հուլիսի 8-ին Գյումրու քաղաքապետարանն այդ պաշտոնում հարմար գտել և նշանակել էր Գյումրու գեղարվեստի ակադեմիայի ամբիոնի վարիչ Գագիկ Մանուկյանին, որին աշխատակազմը չէր ընդունել մեկ պատճառաբանությամբ. եթե Միքայել Վարդպարոնյանի ազատման հիմքում դրված էր երկրորդ աշխատանքի առկայությունը, ապա ինչ տրամաբանությամբ էր ակադեմիայի դասախոսը նշանակվել այդ նույն պաշտոնում:
Արդեն շաբաթ օրը Մանուկյանը ևս ազատվել է այդ պաշտոնից, որովհետև ըստ քաղաքապետարանի պատասխանատուի, պարզվել էր, որ Մանուկյանն ունի 2-րդ աշխատանք:
Այն, որ Գագիկ Մանուկյանն ուներ 2-րդ աշխատանք, հայտնի փաստ է. նա Գյումրու գեղարվեստի ակադեմիայի ամբիոնի վարիչն է: Բայց անկախ սրանից, քաղաքապետարանը փաստորեն պարզել էր այս հայտնի իրողությունն ու անմիջապես որոշել Մանուկյանին ազատել պատկերասրահի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի ղեկը հուլիսի 10-ին հանձնվել է նկարիչ Կարեն Բարսեղյանին:
Ո՞վ է առաջարկել այս թեկնածությունը. Խոսակցությունների մակարդակում Շիրակի մարզպետի անունն է շրջանառվում: Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Բադալյանն ասում է՝ իրեն այս մասին ոչինչ հայտնի չէ:
«Ինքը դիմում է գրել հուլիսի 9-ին համայնքապետին աշխատանքի անցնելու կապակցությամբ, դիմումը մակագրվել է համապատասխան բաժին, որոշումը կայացվել է»,-ասաց Բադալյանը:
Այսօր պատկերասրահի աշխատակազմը քաղաքապետարանի համապատասխան բաժին է դիմել և խնդրել, որ տնօերենի պաշտոնակատարի պարտականությունները ստանձնի ոչ թե 3-րդ թեկնածուն, այլ իրենց ֆոնդապահը: «Բայց նշանակումն արդեն արված է, և կարծում եմ ոչ մի բան այս պահին էլ չի կարող լինել»,-տեղեկացրեց Բադալյանը:
Նման նշանակումները կատարվում են համայնքապետի, կոնկրետ դեպքում Սամվել Բալասանյանի որոշմամբ, ավագանին անելիք չունի, քանի որ 2019-ից կարգը փոխվել է, իսկ ՀՈԱԿ-ների տնօրենների և թափու այլ հաստիքների մրցույթներ տևական ժամանակ է չեն հայտարարվել:
Որպես հետևանք, Գյումրիում պաշտոնակատարներ կան, որոնք առավել քան հիմնավոր ղեկավարներ ու տնօրեններ են, տարիներ շարուրնակ պաշտոնավարում են որպես պաշտոնակատարներ՝ տնօրենի ներկայացվածությամբ:
Պատասխանատուն չի հերքում, որ կա խնդիր, բայց մրցույթներ հայտարարելու մոտակա ժամկետ չի կարող նշել: Ասում է դրանք չհայտարարելու և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ կան:
Վաղը կաշխատի պատկերասրահը, թե ոչ, Բադալյանն ասել չի կարող, լույսը բացվի՝ կերևա:
Պատկերասրահի աշխատակից Գոհար Սմոյանն ասում է, լավ կլինի խնդիրները հարթվեն, իրենք էլ նորմալ աշխատեն, քանի որ ընթույլատրելի է ստեղծված իրավիճակը: Եթե նախկին պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը որոշի իրավական հարթակում վիճարկել խնդիրը, կկանգնեն նրա կողքին այնքան, ինչքան պետք լինի, բայց այդ ժամանակամիջոցում պետք է պատկերասրահն աշխատի:
Վարդպարոնյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց իրավաբանների հետ է խորհրդակցում, նպատակահարմարության պարագայում կդիմի դատարան:
Այս պահին Միքայել Վարդպարոնյանին պատկերասրահում ընդունման-հանձնման մասին ոչինչ չի ասվել: Նոր անձի նշանակման մասին հրամանը չի տեսել, պաշտոնական ծանուցում չի ստացել: Երբ տեղեկացնեն, կներկայանա, կկազմակերպեն գործընթացը:
Նոր նշանակված պաշտոնակատարի մասին, սակայն, հստակ ասելիք կա. «Կարենը նկարիչ է, լավ մարդ է, վատ մարդ չէ»:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՌուսաստանն աջակցել է ԼՂ-ում Ադրբեջանի գործողություններին. Մակրոն
Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին, ամրապնդի մեր հավատը. ՀՀ նախագահի ուղերձը
Ադրբեջանը մեկ օրվա ընթացքում երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել․ ՊՆ
Տեխնիկան և աշխատուժը բավարար չեն ձնամաքրման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար. Մինասյան
Երկրաշարժ ՀՀ տարածքում. ցնցումները զգացվել են մի շարք բնակավայրերում
Ապարանի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է
Երևան-Ապարան երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ի վթարից տուժած քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հրաժարական կներկայացնի. ինչպես նրա կառավարությունը հասավ այդ կետին
Հրդեհ՝ Երևանի բազմահարկերից մեկում
Կրակոցներ Վանաձորի կենտրոնում. հայտնաբերվել են արյան հետքերով մեքենաներ, կա տուժած
Թեհրանի դիրքորոշումը հստակ է. Իրանի ԱԳՆ խոսնակը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
ՆԳՆ փրկարար ծառայությունը լուսանկարներ է հրապարակել Ապարան-Երևան երթուղայինի վթարի վայրից
Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ հաշվառում չունեցող ծառայnղներին․ նախագիծ
Լարսի անցակետը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար
Հայտնի է Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի գործով դատավարության օրը
«Օպել»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. տուժածները հոսպիտալացվել են
Մետապնևմովիրուսով վարակման դեպքեր են հաստատվել Ղազախստանում, Ղրղզստանում, Հնդկաստանում. ինչպես է այն տարածվում
Ապարան-Երևան երթուղու մարդատար «Գազել»-ը ձորն է ընկել. կա 13 վիրավոր
Տեխնիկան և աշխատուժը բավարար չեն Գյումրիում ձնամաքրման աշխատանքն ամբողջ ծավալով իրականացնելու համար. Մինասյան
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում հունվարի 5-ին բռնկված հրդեհը մարվել է. տեսանյութ
Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Հորդանանի արտգործնախարարները
Ինքնաթիռի կործանման մեղավորները ՌԴ ներկայացուցիչներն են, պահանջում ենք պատիժ և մարդկային վարքագիծ. Ալիև
Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել. ճանապարհներին սպասվում է մերկասառույց
Կան դժվարանցանելի ճանապարհներ. Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են ուժեղացված ծառայությունը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
Շնորհավոր Սուրբ Ծնունդ. մտքերս հատկապես Լեռնային Ղարաբաղի փախստականների հետ են. Օլիվիե Դըկոտինյի
Սիրիայում իսլամիuտական լրատվականների հրապարակած լուսանկարներում Գերմանիայի ԱԳ նախարարն անճանաչելի է դարձվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 6-ին
Արագածոտնի մարզի մի քանի գյուղ իրար կապող Թաթուլ-Կանչ-Հակո ճանապարհը հիմնանորոգվել է. լուսանկարներ
Զապորոժեի ատոմակայանի մոտ պայթյուններ են որոտացել. ՄԱԳԱՏԷ
Ալկոհոլի ազդեցության տակ գտնված Չինաստանի 2 քաղաքացուց գողացել են բանկային քարտերը, 5 հզր դոլար և 700 հզր դրամ
«Մեծ մարգարե 19». Իրանում զորավարժություններ են ընթանում
Երկրին սպասվում է Քեսլերի էֆեկտը. ինչ վտանգ է այն ներկայացնում
Կանադայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Երբ հունվարին 5սմ ձյունը դառնում է ազգային տոն. Սուրենյանը գրառում է արել
Արգելափակումից 8 մեքենա է դուրս բերվել, օգնություն է ցուցաբերվել 19 քաղաքացու
Սուրբծննդյան, ընտանեկան նախաճաշ եմ պատրաստում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մահացածները մայր ու դուստր են. մանրամասներ Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհից
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT