Երևան
12 °C
Օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները դարձել են ամենօրյա խնդիր հանրության համար: Բանն այն է, որ ոչ կայուն գների պայմաններում օրվա ցանկացած ժամին անգամ առանց տեղումների եղանակի ժամանակ մինիմալ սակագինը կարող է կրկնակի, որոշ դեպքերում անգամ եռակի բարձրանալ:
Իսկ տաքսի ծառայություններն ու անհատ տաքսիները անհամեմատ քչացել են: Արդյունքում օնլայն ծառայությունները նորմալ գներով մտնելով շուկա՝ դուրս են մղել սովորական տաքսիներին դաշտից: Այս ոլորտն ըստ էության մենաշնորհային չի համարվում եւ այդ պատճառով չի վերահսկվում: Տեղեկություններ կան նաեւ, որ շատ վարորդներ չեն ցանկանում համագործակցել եւ վերջին շրջանում հաճախ խզում են համագործակցությունն այս ընկերությունների հետ:
«Yandex GO» ընկերության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ սակագների հավելավճարը ավտոմատ կերպով կիրառվում է այն դեպքում, երբ տվյալ բնակավայրում տվյալ պահին առաջարկի ու պահանջարկի շուկաների անհավասարակշռություն է տեղի ունենում. «Վերջին շրջանում, մի շարք գործոններ, մասնավորապես՝ բարձր ջերմային ֆոնը, տուրիստական մեծ հոսքը, հատվածական խցանումները, անսպասելի անձրեւները անհամամասնորեն նպաստում են պահանջարկի ավելացմանը, որի արդյունքում բարձրանում է հավելավճարը՝ ինչպես հատվածական, այնպես էլ ընդհանուր տրամաբանության մեջ»:
Հարցին՝ վարորդների ազատման դեպքեր նկատվո՞ւմ է, Գասպարյանը պատասխանեց. «Ակտիվ վարորդների քանակը գնալով ավելանում է, ու դրա վկայությունն է միջինացված հավելավճարի բալանսավորված լինելը»:
«Յուտաքսի» ՍՊԸ ֆինանսական տնօրեն Արեւշատ Ղիասյանը մեր զրույցում ասաց, որ սակագների բարձրացումն ունի ոլորտային բնույթ եւ չի վերաբերվում միայն «Յուտաքսի»-ին։ Ըստ նրա՝ ոլորտում առկա է ծառայությունների նկատմամբ պահանջարկի՝ առաջարկի համեմատ զգալի չափերի հասնող գերազանցում, որն էլ հանդիսանում է ոլորտում սակագների բարձրացման պատճառը։
Դիտարկմանը՝ քաղաքացիները դժգոհություններ ունեն, նա արձագանքեց. «Դժգոհությունների ավելացումը նույնպես պայմանավորված է վերը նշված հանգամանքներով եւ ունի ոլորտային բնույթ»:
Ղիասյանի խոսքով՝ նշված հանգամանքներով պայմանավորված՝ վարորդների կողմից համագործակցության դադարեցման երեւույթը «Յուտաքսի»-ում բացակայում է։
Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի կարծիքով՝ Հայաստանում օնլայն տաքսի ծառայություններ գոյություն չունեն, իսկ հեռախոսային հավելվածներն ավելի շատ դիսպետչերական կետերի են նման:
«Այդ ծառայություններ մատուցողները հիմա դարձել են մոնոպոլ: Այդ բազմահազար տաքսիներից ոչ մեկն օրինական չէ: Ինչո՞ւ է պետությունը թույլ տվել, որ 3 ընկերություն օգնեն ստվերում աշխատել տասնյակ հազարավոր տաքսիստների»:
Սահակյանն ասաց, որ այդ ընկերություններից մեկի տեղեկացմամբ՝ Հայաստանում 60 հազար օնլայն տաքսի կա. «Պատկերացնո՞ւմ եք՝ այդքան մարդ պետությանը ոչ մի կոպեկ չի վճարում եւ միայն այդ ընկերություններին են ինչ-որ տոկոս վճարում»: Նրա կարծիքով՝ օնլայն հավելվածները դաշտից դուրս են մղել սովորական տաքսիներին. «Ես ժամանակին 2 տարի զանգում էի այն ժամանակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով եւ ասում, որ բացահայտ դեմպինգ են անում: Օնլայն ծառայությունները վարորդին իրենց գրպանից ավելորդ գումար էին վճարում՝ ասում էին հաճախորդին՝ 100, 200 դրամով տեղափոխիր: Դրա դեմը այն ժամանակ չառան եւ այսօր այդ ծառայությունները մոնոպոլ են դարձել»: Նա ընդգծեց՝ եթե այդ ընկերությունների նշած օնլայն տաքսիների թվերը ճիշտ են, ապա օրական 1 մլն դոլար շրջանառություն է ստացվում, որի 15 տոկոսը ընկերությունն է ստանում, իսկ մնացած աշխատողները հարկ չեն վճարում պետությանը:
«Այս ամենն օգնեց օնլայն ծառայություններ մատուցողներին, որ սովորական տաքսի ծառայությունները փակվեն: Պատկերացրեք՝ կողք-կողքի աշխատում է 2 տաքսի, մեկը վճարում է ամսական 40-50 հազար դրամ հարկ պետությանը, մյուսը ընդհանրապես ոչ մի բան չի վճարում եւ իր եկամուտից 15 տոկոս է փոխանցում ,օրինակ՝ «Yandex»-ին, ո՞նց եք պատկերացնում այս պարագայում մրցակցությունը»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ այդ պատճառով 2010 թվականից մինչ օրս 1100 տաքսի ընկերություն է փակվել Երեւանում:
Նա այս ամենում տեսնում է պետության մեղավորությունը, քանի ո, ըստ նրա՝ «Սկզբում հանեցին ավտոմեքենաների տարիքային սահմանափակումը, ինչը հարված էր տաքսի ընկերություններին, մարդիկ սկսեցին էժան մեքենաներ վերցնել եւ մտնել գծի մեջ ու անօրինական աշխատել: Հետո հանեցին տեխզննումն ու բուժզննումը: Իսկ վերջում խաչ քաշեցին լիցենզիայի վրա, չնայած օրենքով պարտավոր են լիցենզիա տրամադրել»:
Սահակյանի խոսքով՝ այսօր տաքսի ծառայությունների շուկայում օնլայն հավելվածներն են գին թելադրում. «Ասում են վարորդները գիծ դուրս չեն գալիս, պահանջարկը մեծանում է, գները՝ թանկանում, բայց դա մանկապարտեզի երեխային տված բացատրություն է: Եթե պետությունը վերահսկողությունը կորցնում է՝ ով ինչ ուզում, անում է»:
Նա նշեց, որ օնլայն տաքսիներում աշխատում են՝ ցանկացած տեսակի մարդիկ, այդ թվում թմրամոլներ, քանի որ վերահսկողություն չկա, լիցենզիա չկա. «Երբ օնլայն տաքսիները մտան Հայաստան՝ ինձ հարցնում էին ի՞նչ վատ է, որ 100 կամ 200 դրամով մարդիկ տեղափոխվում են, ես ասացի սպասեք հետագայում մինիմալը 1000 դրամ է լինելու, բայց հիմա արդեն 1500-2000 է անգամ դառնում»:
Սահակյանի կարծիքով՝ այս ծառայություններն օգտվում են օրենքի բացերից. «Ես տարիներ ի վեր առաջարկում եմ Երեւանում սահմանափակել տաքսիների քանակը: Եթե գին չեն սահմանում, գոնե թող հաշվարկային մեթոդ սահմանեն, թե ինչպես է որոշվում գինը»: Նա նշեց նաեւ, որ օնլայն տաքսիների հաշվիչները սխալ են աշխատում. «Սովորական տաքսու հաշվիչները 1 կմ-ի մեջ 2 մետր առավելագույնը կարող է սխալ լինել, իսկ հեռախոսը 100-ավոր մետրեր կարող է խաբել»:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից ՀԺ-ին հայտնեցին, որ գների վերահսկողություն իրականացնում են միայն այն դեպքում, երբ ապրանքային շուկայում կա(ն) գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ(ներ) կամ առկա է հակամրցակցային համաձայնություն:
«Տաքսի ծառայությունների շուկան մրցակցային է եւ ունի ցածր կենտրոնացվածություն: Ոլորտում գործունեություն են ծավալում մեծաքանակ տնտեսվարող սուբյեկտներ, որոնք չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ տաքսի ծառայությունների շրջանառության ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա: Ինչ վերաբերում է հակամրցակցային համաձայնություններին, ապա դրանք բնորոշ չեն ցածր կենտրոնացվածություն ունեցող շուկաներին: Այնուամենայնիվ, Հանձնաժողովն ուշադրության կենտրոնում է պահում ոլորտում տեղի ունեցող գործընթացները եւ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտումների դեպքում օրենքով սահմանված կարգով կիրականացնի անհրաժեշտ գործողություններ»,- նշեցին ՄՊՀ-ից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցում է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 30-րդ Գլխավոր համաժողովին
Պուտինը և Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են երկու երկրի միջև հարաբերությունները
ԿԸՀ-ն բավարարել է Ասատուր Քոչարյանի և Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունները
Զելենսկին և Պուտինը ցանկանում են խոսել, բայց չգիտեն՝ ինչպես. Թրամփ
Մուսալեռում բախվել են «Օպել»-ն ու բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում
Կալանավորված, դատապարտված և տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրումների կարգը կհստակեցվի. մանրամասներ
Կկատարելագործվի ֆինանսական հաշիվների միջազգային փոխանակման գործող համակարգը
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է
Խոպանից եկել էին, ուզում էին այստեղ լուրջ դերակատարում ունենալ. փողի տոպրակը հանես՝ տակները բան չկա. տեսանյութ
ԿԸՀ-ն համաձայնել է «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրհետապնդում հարուցել
Մոսկվայում և մի շարք այլ շրջաններում կսահմանափակվեն թեթև ինքնաթիռների թռիչքները
Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ հարվածներն ու «ռումբեր նետել գլխներին», եթե դժգոհ մնա համաձայնագրից
Նողկալի է այլասերվածների ներգրավվածությունը խորհրդարանում. նրանց բոլորի տեղը բանտն է. Սաֆարյան. տեսանյութ
Ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է
Գիտեք՝ ովքեր են մեղադրում. ովքեր հայաթներում եկեղեցիներ են սարքել, վրան դրել իրենց քեռու կնկա, սիրուհու անունը
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու. վարչապետ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության համար զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին. տեսանյութ
Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է
Այն ուժը, որն ասում է՝ մենք 29.743 քկմ-ով չպետք է բավարարվենք, հայտարարում է պատերազմ հարևաններին. Փաշինյան
ԿԸՀ-ն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել
Ո՞ւմ ձայնն է կեղծված. տանը վեր ընկած լիդերներին կոչ եմ անում դուրս գալ փողոց․ ինչի՞ են ձեր դրած դրոշները անտեր
Ռոբերտ Քոչարյանի և իր շրջապատի հարսը, փեսան, աներձագը, բոլորը դատավորներ են ՀՀ-ում մինչև հիմա. Փաշինյան
Քոչարյան, կալուգացի օլիգարխ, բելառուսամետ օլիգարխ, ջախջախելու եմ. ովքեր համաձայն չեն, թող հեղափոխություն անեն
ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված
2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա
Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը
Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան
Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ
Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը
Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը
Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT