Երևան
12 °C
Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչները օգոստոսի երկրորդ կեսից մինչև նոյեմբերի 30-ը պետք է անցնեն պարտադիր վերապատրաստում, որի ավարտից մեկ ամիս անց կիրականացվի պարտադիր ատեստավորումը: Վերապատրաստումների նպատակով երաշխավորվել է 48 կազմակերպություն: Վերապատրաստումներից առաջ, սակայն, վերապատրաստող կազմակերպությունները պետք է գրեն իրենց մոդուլները, այսինքն՝ թեմաներն ու վերջնարդյունքները եւ ներկայացնեն կրթության նախարարություն՝ հաստատման:
Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրեն Արտաշես Թորոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ 48 կազմակերպություններից դեռեւս 11 կազմակերպություններն են ներկայացրել իրենց մոդուլները՝ քննելու, որոնցից ընդամենը երկուսի մոդուլներն են հաստատման փուլում, իսկ մյուսներինը՝ վերանայման, վերամշակման: Հարցրինք՝ դա նշանակու՞մ է, որ մյուս կազմակերպությունների մոդուլները գուցե չհաստատվե՞ն, նման վտանգ կա՞, Արտաշես Թորոսյանը պատասխանեց, որ չհաստատվելու խնդիր չկա, պարզապես մյուս երաշխավորող կազմակերպություններն ունեն որոշակի թերություններ, որոնք պետք է վերանայեն, ապա վերադարձնեն նախարարությանը, ինչից հետո նոր մոդուլները կհաստատվեն:
ԿԶՆԱԿ-ի տնօրենից հետաքրքրվեցինք՝ չի՞ կարծում արդյոք, որ այսքան շատ վերապատրաստող կազմակերպություններ ունենալը ավելի է խճճում ուսուցչին. այս դեպքում ինչպե՞ս կողմնորոշվի ուսուցիչը:
Հարցին ի պատասխան՝ Արտաշես Թորոսյանը նշեց՝ վերապատրաստող կազմակերպությունների մոդուլների հաստատումից հետո կազմակերպությունները հաստատված մոդուլները հրապարակելու են իրենց էջերում, բացի դրանից՝ դրանք ներկայացնելու են նաեւ դպրոցներին. ուսուցիչները հնարավորություն են ունենալու ծանոթանալու, թե որ կազմակերպությունը վերապատրաստումից հետո իրեն, ի վերջո, ինչ է տալու եւ կատարելու է ճիշտ ընտրություն:
«Այս նպատակով վերապատրաստող կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է գնան դպրոցներ, ներկայացնեն, պատմեն վերապատրաստվողներին, թե, օրինակ, ինչ պայմաններ են առաջարկում, որպեսզի ուսուցիչները կողմնորոշվեն ընտրության մեջ, որովհետեւ բավականին պարամետրեր կան՝ կազմակերպությունը երբ է անելու վերապատրաստումը, ինչպես է անելու, կրեդիտներն ինչ հիմունքներով են տալու, ինչ ժամանակացույցով են անելու եւ այլն: Ուսուցիչը, իրեն բոլոր հարմարությունները նայելով, արդեն պետք է կողմնորոշվի, թե որ կազմակերպությունը ընտրի: Իհարկե, իներցիան շատ մեծ է. նախկինում վերապատրաստում արած կազմակերպությունները համեմատաբար շահեկան վիճակում են հայտնվում, եւ ուսուցիչներն աչքերը փակ, միանգամից ընտրում են այն կազմակերպություններին, որոնց մոտ գոնե մեկ անգամ վերապատրաստում անցել են: Նույնիսկ շատ դեպքում չեն էլ նայում՝ մյուս կազմակերպություններն ինչեր են առաջարկում, մինչդեռ մյուսները հնարավոր է՝ ավելի լավ հնարավորություններ են տալիս: Հնարավոր է նաեւ, որ ուսուցիչների նախնական ընտրությունները փոխվեն կազմակերպությունների կողից մոդուլները ներկայացվելուց հետո»,- ասաց նա:
Հարցին՝ իսկ հնարավո՞ր չէ արդյոք՝ գրված լինի շատ լավ, իդեալական մոդուլ, այս առումով՝ շատ ուսուցիչների համար գրավիչ դառնա, բայց արդյունքում իրականացվի ստանդարտ ծրագիրը, այն, ինչը որ բոլորի մոտ է, ԿԶՆԱԿ տնօրենը պատասխանեց հետեւյալը.
«Մոդուլը նաեւ հայտարարություն է կատարվելիք աշխատանքի մասին, մենք էլ վերահսկելու ենք այդ աշխատանքի որակը: Մոդուլի մեջ բոլոր դասերի համար նշված են վերջնարդյունքներ, այսինքն՝ վերապատրաստումների վերջում մասնակիցները պետք է իմանան այս կամ այն գիտելիքը եւ ունենան այս կամ այն կարողությունը, այնպես որ ուղղակի հայտարարելը դեռեւս գործի կեսն է: Հետագայում դպրոցներն իրենք են գնահատելու իրենց ուսուցիչների աշխատանքը, ու պարզ է դառնալու՝ կազմակերպությունը իր սահմանած վերջնարդյունքն ապահովե՞ց, թե՞ ոչ»:
Նշենք, որ ԿԶՆԱԿ-ը եւս վերահսկելու է վերապատրաստված ուսուցչի աշխատանքը: Մեր նախկին զրույցի ժամանակ Արտաշես Թորոսյանը նշել էր, որ գնահատման մի քանի մեխանիզմներ կան, օրինակ՝ ուսումնական պրոցեսի մոնիթորինգի հատուկ մեթոդիկան, երբ աշխատանքների որոշակի հատվածներ 10-15 վրկ տևողությամբ տեսանկարահանվում են, հետո վերլուծվում են, բացի դրանից՝ օրվա ընթացքում զանգելու են ուսուցիչներին և հարցեր են տալու այդ օրվա թեմայի վերաբերյալ՝ հասկանալու համար՝ մասնակցե՞լ են, թե՞ ոչ, ի՞նչ են սովորել և այլն:
Հարցրինք՝ իսկ ԿԶՆԱԿ-ի աշխատակիցը ինչպես կարող է իմանալ՝ վերջնարդյունքում ուսուցչի մոտ մեթոդական, մասնագիտական աճ կա կամ չկա, եթե նախկինում այդ ուսուցչի դասը չի լսել: Հարցին ի պատասխան՝ ԿԶՆԱԿ-ի տնօրենը նշեց, որ ԿԶՆԱԿ-ը չի ստուգելու՝ ինչ աճ ապահովվեց ուսուցչի մոտ, այլ ստուգելու է՝ ուսուցիչը վերապատրաստման ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները դասի մեջ կիրառե՞ց, թե՞ ոչ, դա ինչպես ազդեց աշակերտների հաջողությունների վրա: Նա նշեց, որ այդ տեսակ գնահատումները պարբերաբար են լինելու, եւ այդ աշխատանքներին մասնակցելու են նաեւ դպրոցների տնօրենները:
Իսկ կամավոր ատեստավորմանը մասնակցող ուսուցիչը կարո՞ղ է պարտադիր վերապատրաստումներից հրաժարվել, Թորոսյանը նշեց, որ եթե ուսուցիչը այս տարի գրանցվել է կամավոր ատեստավորման համար, դա նրան ոչնչով չի խանգարի մասնակցելու վերապատրաստումներին, որը ուսուցչի համար պարտադիր է, իսկ կամավոր ատեստավորումը մեկ օրվա քննություն է:
ԿԶՆԱԿ տնօրենի խոսքով՝ եթե վերապատրաստվող ուսուցիչը գրանցված է նաեւ որպես վերապատրաստող ուսուցիչ, այս դեպքում եւս ոչ մի խոչընդոտող հանգամանք չկա. ուսուցիչն ազատ է ընտրելու իրեն վերապատրաստող կազմակերպությունը, ինչպես մյուս ուսուցիչները, սակայն եթե նա չի նախընտրում վերապատրաստումն անցնել այն կազմակերպությունում, որտեղ ինքը որպես վերապատրաստող է ներգրավված, ապա ԿԶՆԱԿ-ի տնօրենի խոսքով՝ դա նշանակում է, որ ինքը դժգոհ է այն վերապատրաստումներից, որն անում է այդ կազմակերպությունը:
Արտաշես Թորոսյանը նշեց նաեւ, որ մրցակցության մեջ կլինեն այնպիսի վերապատրաստող կազմակերպություններ, որոնք խմբեր չեն կարողանա հավաքել, կլինեն նրանք, որոնք շատ խմբեր կձեւավորեն:
«Եթե որոշ վերապատրաստող կազմակերպություններ որոշել են զուտ բիզնես տեսանկյունից դիտարկել վերապատրաստումները, ուրեմն իրենց համար ձեռնտու չի լինի մեկ-երկու խմբի համար կազմակերպել վերապատրաստումը, բայց կան կազմակերպություններ, որոնք որոշել են հիմնավոր ձեւով աշխատել, դրա համար նրանք բավարարվում են մեկ-երկու խմբով՝ հետագայում ավելի լավ այդ աշխատանքը կազմակերպելու հեռանկարներով»,- նշեց նա:
Մարիամ Գևորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում2024-ին 160 հազարից ավելի նույնականացման քարտ է տրամադրվել. կարճ ժամանակով դանդաղեցվել է գործընթացը. Ղազարյան
Կառավարությունը կփոխհատուցի ոչխարաբուծության և այծաբուծության ծրագրով կենդանիների ձեռք բերման գնի 50 տոկոսը
Պոլսո Հայոց պատրիարքը կմեկնի ԱՄՆ
Դադարեցվել է Վարդենիս քաղաքի մի քանի փողոցի գազամատակարարումը
Ինչ է ներառում հղիների անվճար բժշկական օգնությունը. նախարարությունն իրազեկում է
Քոչարյանը սխալ գիտի. իր որդու հայհոյանքներից հետո խոսել է հազարներով մարդ՝ անեծքներ հղելով. Սաֆարյան
Հայտնաբերվել են կանեփի խնամված բույսեր ու մարիխուանա. տեսանյութ
Լկտի սուտ, որ ասում են՝ դեռ փառք է. Քոչարյանները շարունակում են թաքցնել հունական կղզու ունեցվածքը. Սաֆարյան
Պռոշյան փողոցից դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Թուրքմենստանի քաղաքացի
Թբիլիսին շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ. Վրաստանի նախագահ
Հարվածներ է հասցրել կնոջը, վերջինս էլ ծծմբաթթուն լցրել է զուգընկերոջ վրա՝ սպանելով նրան. կինը կալանավորվել է
Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները
Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել
Ձեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են․ ԱԺ նախագահի ուղերձը
Ավտոմեքենան հրդեհվել է, բախվել կայանված մեքենաներին. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց
Վերջին զանգը դպրոցական կյանքի ապրումների մասին է, ջերմ գրկեք իրար, գնացե՛ք առաջ. Ժաննա Անդրեասյան
Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր
ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ
Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը
Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան
Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան
Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին
Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար
Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին
Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը
Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ
Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ
Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը
100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ
Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին
ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով
Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր
Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր
«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT