20-ամյա Արամը Արցախի նախագահի ֆինանսավորմամբ բուժման համար տեղափոխվեց Մոսկվա, սակայն ընտանիքը դեռևս գումարի կարիք ունի

Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած 20-ամյա Արամ Ասծատրյանը, ում պատմությանը «Հայկական Ժամանակը» անդրադարձել էր, այսօր արդեն տեղափոխվեց Մոսկվայի «Три сестры» («Երեք քույրեր») վերականգնողական բուժհաստատություն: Նրան տեղափոխում են հատուկ չվերթով: Օդանավը համալրված է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: Տղային ուղեկցում են հայրը և բժիշկները:

Արամի՝ Հայաստանից Մոսկվա տեղափոխումը ֆինանսավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Արամի մայրը՝ Ռուզաննա Ասծատրյանը:

«Դիմել ենք Արցախի առողջապահության նախարարությանը, հանդիպել նախարարի հետ: Արտակ Բեգլարյանի հետ նույնպես հանդիպել ենք, էդպես կապել են մեզ նախագահի հետ: Այսօր Արամին ճանապարհեցինք ինքնաթիռով դեպի Մոսկվա»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ տղայի վիճակը փոքր-ինչ կարգավորվել է, վերականգնվում է նաև հիշողությունը: Մոսկվայի հիվանդանոցում պետք է դեռ հավելյալ հետազոտություններ անեն, բայց նախապես ասել էին, որ 20-ամյա տղայի վիճակը հնարավոր կլինի վերականգնել հինգ ամսում:

Արամը 8 ամիս բուժում է ստացել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: 4 ամիս կոմայի մեջ մնալուց հետո գիտակցության է եկել: Հոկտեմբերի 28-ին Արցախի Կարմիր Շուկայում մարտի դաշտից վիրավոր ընկերներին դուրս բերելու ժամանակ հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից ծանր վիրավորում էր ստացել գլխի շրջանում: Հոկտեմբերի 30-ին նրան Ստեփանակերտից տեղափոխել էին Երևան: Երևանում նրան երկու անգամ վիրահատել են, գլխից բեկորներ են հանել, որոշ բեկորներ էլ բժիշկները չեն հեռացրել, ասել են՝ եթե հեռացնենք, կարող է բացասական հետևանք ունենալ իր համար: Արամի բուժման համար ֆինանսական բավարար միջոցներ չունենալու պատճառով ընտանիքը հանրությունից օգնություն էր խնդրում: Հիմա էլ չնայած Արամի տեղափոխման գումարի հարցը լուծվել է, բայց, մոր խոսքերով, հանգանակության միջոցով հավաքվել է Մոսկվայի «Три сестры» («Երեք քույրեր») վերականգնողական բուժհաստատություն բուժման համար գումարի կեսը, և իրենք դեռ գումարի կարիք ունեն:

Ասծատրյանների ընտանիքի հաշվեհամարներն են.

Ասծատրյան Հրահատ

24151012335903 - եվրո

24151012335901 - դոլար

АВВ

4722142001558120 - դրամ

4722142300002515 - ռուբլի

Ասծատրյան Ռուզաննա

Արցախբանկ

9051350200816054 - դրամ

Сбербанк

4276550087771104

Арминэ Граатовна Асцатрян

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19450 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք