ՀՀ քաղաքացիները, որպես արտագնա զբոսաշրջային ուղղություն, ամենաշատը նախընտրում են այցելել Եգիպտոս. Վարդան Սարգսյան

Ամառային հանգստի շրջանում ՀՀ քաղաքացիները հանգստանում են ոչ միայն Հայաստանի հանգստավայրերում, այլեւ արտերկրում: Հայաստանյան արտագնա զբոսաշրջային ընկերությունները ամենից հաճախ ներկայացնում են դեպի Եգիպտոս ուղղությունը: Իհարկե, լինում են նաեւ եվրոպական եւ արաբական այլ երկրներում հանգստի առաջարկներ:

2019 թվականից հետո 2 տարի դադարից հետո քաղաքացիները հնարավորություն ունեն մեկնելու ծովափնյա հանգստի:

«Vardan travel» տուրիստական ընկերության հիմնադիր Վարդան Սարգսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ այս շրջանում մեր քաղաքացիները հիմնականում ծովափնյա հանգստի են մեկնում: Ըստ նրա՝ քաղաքացիներն ամենաշատը նախընտրում են այցելել Եգիպտոս՝ Հուրգադա եւ Շարմ Էլ Շեյխ, քանի որ գները համեմատաբար հասանելի են մեր քաղաքացիներին: «Դեպի այդ ուղղություններ հանգիստը թանկ չէ եւ ամեն ինչ ներառված է գնի մեջ՝ սկսած սննդից: Արաբական Միացյալ Էմիրություններ քիչ են մեկնում, քանի որ այնտեղ շատ շոգ է ծովափնյա հանգստի համար: Բավական ակտիվ է դեպի Կիպրոս ուղղությունը»,- նշեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ միջինում դեպի Եգիպտոս փաթեթները քաղաքացիները ձեռք են բերում 300 դոլարից սկսած: Հարցին՝ իր ղեկավարած ընկերությունն ինչ տուրեր է իրականացնում այս շրջանում, Սարգսյանը պատասխանեց. «Մեզ մոտ կան ե՛ւ խմբային, ե՛ւ անհատական հանգստի հնարավորություններ»:

Նա նշեց, որ այս պահին 2019-ի համեմատ արտագնա զբոսաշրջությունը բավականին ակտիվ է իր տուրիստական ընկերության համար. «Հաշվի առնելով թռիչքների քանակը, ակտիվությունը մեծ է, հաշվի առեք, որ քաղաքացիները գրեթե 2 տարի չեն ճամփորդել, ու հիմա պահանջարկն ավելի մեծ է: Նույնիսկ հավելյալ չվերթներ են լինում. ոչ մի տարի այսքան թռիչքներ չեն եղել դեպի Եգիպտոս, որքան այս տարի»:

Հարցին՝ բացի տուր փաթեթներից, քաղաքացիները շա՞տ ծախս են կատարում արտերկրում, Սարգսյանը պատասխանեց. «Եթե խոսքը վերաբերում է, օրինակ՝ Եգիպտոսին, այնտեղ այլ վճարումներ չկան, փաթեթներն ամեն ինչ ներառում են: Ուղեւորը եթե այնտեղ ինչ-որ գումար է ծախսում, հիմնականում էքսկուրսիաների համար է՝ նավով պտույտ, սաֆարի կամ գնումներ է կատարում: Իսկ Կիպրոսում հիմնական ծախսը կապված է սննդի հետ, քանի որ փաթեթներում հիմնականում դա ներառված չի լինում»: Սարգսյանի խոսքով՝ Եգիպտոս այցելողների մոտ 70 տոկոսը մեկնում են ընտանիքներով:

Տուրիստական ընկերության հիմնադրի խոսքով՝ մեր հայրենակիցները բավական ակտիվ մեկնում են նաեւ Մալդիվյան կղզիներ. «Շատ զույգեր կան, որ հարսանիքի փոխարեն ուղղակի մեկնում են ճամփորդության, ու այս տարի բավականին մեծ էր պահանջարկը: Այն մարդիկ, ովքեր ցանկանում էին էկզոտիկ վայր գնալ, հենց Մալդիվյան կղզիներ են գնացել»: Հարցին՝ քաղաքացիները կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով խնդիրներ ունենո՞ւմ են այլ երկրներ մեկնելիս, նա պատասխանեց. «Խնդիրներ չեն ունենում, որովհետեւ երկրների պայմանները հստակ են: Եթե տուրիստական գործակալությունը տեղյակ է իր գործից, բնականաբար այդ ինֆորմացիան հաղորդում է զբոսաշրջիկներին»:

«Anriva tour» ընկերության նախագծերի համակարգող Լիլիթ Բաբայանը ՀԺ-ին հայտնեց, որ քաղաքացիներն այս շրջանում հիմնականում նախընտրում են ծովափնյա հանգիստ եւ այցելում են այն երկրները, որտեղ մուտքի պայմանները հեշտացված են. «Մասնավորապես խոսքը վերաբերում է վիզաների առկայությանը եւ կորոնավիրուսի պայմաններում ճանապարհորդելու պահանջներին: Կան երկրներ, որոնք պահանջում են, որ զբոսաշրջիկը թեստավորում անցած լինի եւ բացասական թեստով մեկնի, կան երկրներ, որոնք ընդունում են պատվաստում անցած անձանց համապատասխան պահանջներով»:

Նրա խոսքով՝ այս տարի արտագնա հանգստի առաջին տեղում շարունակում է մնալ Եգիպտոսը. «Լինելով «Էյր Կաիրո» եգիպտական պետական ավիափոխադրողի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, մենք շաբաթական իրականացնում ենք 6 կանոնավոր թռիչք դեպի Եգիպտոս՝ 3 հատ Հուրգադա, 3 հատ Շարմ Էլ Շեյխ: Վերջինիս մուտքն առանց վիզա է: Բացի այդ, Եգիպտոսում նոր կանոններ են ընդունվել. նրանք, ովքեր ստացել են պատվաստման 2-րդ դեղաչափը եւ դրանից անցել է 14 օր, կարող են ներկայացնել համապատասխան տեղեկանքները՝ պարտադիր QR կոդով, կնքված, ստորագրված  Առողջապահության նախարարության կողմից»:

Բաբայանն ասաց, որ այս տարի պահանջարկ ունեցող երկրների ցանկում են նաեւ Կիպրոսն ու Մոնտենեգրոն՝ շնորհիվ վերաբացված ուղիղ թռիչքների: Եվրոպական երկրներից ՀՀ քաղաքացիները նախընտրում են նաեւ Բուլղարիան եւ Հունաստանը, որոնց դեպքում հարկավոր է վիզայի առկայություն. «Այս տարի շատ հետաքրքրական է նաեւ նոր ուղղությունների ի հայտ գալը մեր շուկայում, մասնավորապես՝ Ալբանիայի եւ Թունիսի: Լինելով դեպի Թունիս ուղիղ թռիչքների անմիջական իրականացնողը՝ կարող ենք փաստել, որ մեր զբոսաշրջիկների համար Թունիսն արդեն հասցրել է դառնալ բավական հետաքրքիր եւ գրավիչ ուղղություն՝ իր պատմամշակութային կոթողներով, տեսարժան վայրերով, Միջերկրական ծովի  լողափերով, եղանակային պայմաններով: Շաբաթական մեկ անգամ ունենք թռիչք, եւ յուրաքանչյուր շաբաթ զբոսաշրջիկների մեծ աճ ենք գրանցում դեպի Թունիս, ովքեր շատ գոհ են բոլոր պայմաններից»:

Հարցին՝ միջինում որքա՞ն արժե ՀՀ քաղաքացիների համար արտագնա հանգիստը, նա պատասխանեց. «Քանի որ առաջատար դիրքերում Եգիպտոսն է, հենվելով օրական կտրվածքով փաթեթների վաճառքի ցուցանիշների վրա, կարող ենք նշել, որ միջինացված փաթեթները սկսվում են 550 դոլարին համարժեք ՀՀ դրամից 1 անձի հաշվարկով: Այս տարի եւս մեկ հետաքրքիր վիճակագրություն ենք նկատել. զբոսաշրջիկների մեծ մասը, ովքեր 2-րդ, 3-րդ կամ ավելի անգամ են մեկնում Եգիպտոս, ընտրում են ավելի բարձրակարգ հյուրանոցներ՝ նախընտրելով որակյալ հանգիստ»: Բաբայանի խոսքով՝ հանգստի մեկնողների առաջին տեղում է ընտանիքով հանգիստը, սակայն այս տարի կա նաեւ տենդենց խմբերով մեկնելու. «Այս դեպքում կարող են լինել ե՛ւ ընկերական շրջապատով, ե՛ւ ընտանիքներով»:

Նա նշեց, որ այլ երկրներում մեր քաղաքացիները խնդրի առաջ չեն կանգնում, քանի որ զբոսաշրջիկները մեկնելուց առաջ արդեն տեղեկացված են լինում տվյալ երկիր մուտք գործելու բոլոր նախապայմաններին, պահանջներին. «Բոլորն արդեն տեղեկացված են եւ տրամադրված, գիտեն՝ մեկնելուց առաջ, ինչպես նաեւ վերադառնալուց հետո պետք է հանձնեն ՊՇՌ թեստ եւ դա հավելյալ խնդիրներ չի առաջացնում»:

«King travel» տուրիստական ընկերության տուր մենեջեր Սյուզաննա Եղիազարյանն նույնպես մեր զրույցում նշեց, որ  ՀՀ քաղաքացիները հիմնականում նախընտրում են այցելել Եգիպտոս. «Այնպես չէ, թե հիմա շատ ուղղություններ կան բաց, իսկ բաց լինելու դեպքում էլ այնպես չէ, թե դա բոլորին հասանելի է: Որպես ոսկե միջին տարբերակ քաղաքացիներն ընտրում են Եգիպտոսում հանգստի տարբերակը»:

Նրա խոսքով՝ Եգիպտոսի գները եւս բոլոր քաղաքացիներին չէ, որ հասանելի են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9336 դիտում

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք