Երևան
12 °C
Այս տարի առաջին անգամ միասնական քննությունների ընթացքում դիմորդներից 365-ը հայտագրվել է՝ առանց մասնագիտությունը նշելու (առանց Արցախի Հանրապետության դիմորդների): Նրանք մասնակցել են քննություններին: 238-ը ստացել է դրական գնահատական, սակայն մասնագիտությունը դիտմամբ կամ պատահաբար չնշելու պատճառով դուրս են մնացել մրցույթի հիմնական փուլից: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը: Նշենք, որ հայտագրումը եղել է առցանց՝ dimord.am կայքում:
Գրիգորյանի խոսքով՝ այս տարի առաջին անգամ է եղել առանց մասնագիտություն նշելու հայտը լրացնելու հնարավորությունը: Ըստ նրա՝ պատճառը տեխնիկական է:
«Այս տարի ընդունելության կարգում փոփոխություն է եղել. դիմորդները պետք է հայտագրեին մեկ բուհ, մեկ մասնագիտություն: Նախորդ տարիներին նման բան չի եղել: Անցած տարի հայտում միայն մեկ մասնագիտություն չեն նշել. բուհ ընդունվելը ըստ հերթականության է եղել: Առաջին տարին է այսպես, երևի պարտադիր դաշտ չի եղել, մեկը սխալմամբ չի նշել, եւ համակարգը ընդունել է հայտը, մյուսը դիտմամբ չի նշել»,- նշեց նա եւ ավելացրեց, որ հաջորդ տարի հաշվի կառնվի այս հանգամանքը, որպեսզի այլեւս զերծ մնանք նման դեպքերից:
ԳԹԿ մամուլի խոսնակի խոսքով՝ հայտի մեջ մասնագիտությունը միտումնավոր չլրացրած դիմորդները հիմնականում ռազմական բուհերի, օրինակ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմորդներն են, կամ արտերկրի համալսարաններում ուսանել ցանկացող դիմորդները, այսինքն՝ նրանք, որոնց միայն հանձնած քննությունները հավաստող վկայագրերն են եղել անհրաժեշտ, որպեսզի դրանք ներկայացնելով իրենց նախընտրած բուհը՝ այնտեղ մասնակցեին մրցույթին եւ ընդունվեին:
Խաչանուշ Գրիգորյանի խոսքով՝ այս ձեւով հնարավոր է՝ հայտագրված լինեն նաեւ այն դիմորդները, որոնք պատրաստվում են մեկնել բանակ. նրանք իրենց հանձնած առարկաների դրական գնահատականները կարող են պահպանել եւ բանակից զորացրվելուց հետո արդեն այն օգտագործել՝ ընդունվելով նախընտրած բուհի նախընտրած մասնագիտությամբ:
Ըստ Խաչանուշ Գրիգորյանի՝ բոլոր անճշտությունների, հայտի մեջ եղած թերությունների դեպքում ԳԹԿ-ից զանգել են դիմորդներին եւ հորդորել շտկել թերությունները:
«Եթե հանկարծ որեւէ մեկին չեն զանգահարել, պետք է ենթադրել, որ պարզապես այդ պահին նրանք հեռախոսը չեն վերցրել»,- նշեց նա՝ հավելելով, որ եղել են նաեւ դեպքեր, երբ զանգահարելուց հետո դիմորդներն ուղղել են այդ թերությունը եւ լրացրել են մասնագիտությունը:
Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ առաջին փուլի արդյունքների ամփոփումից հետո հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստում քննարկվել է հարցը, եւ որոշվել է մասնագիտություն չնշած դիմորդներին թույլատրել դիմել երկրորդ փուլի՝ թափուր մասնագիտությունների համար մրցույթին: Այսինքն՝ այդ դիմորդները հնարավորություն ունեն իրենց հանձնած քննությունների միավորներին համապատասխան՝ դիմել 6 մասնագիտություններով՝ ըստ հերթականության:
Մարիամ Գեւորգյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT