Երևան
12 °C
Գառնիի տաճարի սկզբնամասում գտնվող հուշանվերների խանութը կռվախնձոր է դարձել Գառնիի արգելոց թանգարանի նախկին տնօրեն Արամ Բաբայանի ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի միջեւ:
Նախկին տնօրեն Արամ Բաբայանն ու կինը՝ Գոհար Բարսեղյանն, աշխատում են Գառնիի պատմամաշակութային արգելոց թանգարանին կից հուշանվերների խանութ-սրահում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գոհար Բարսեղյանն ասաց, որ ամուսինը, մոտ 30 տարի աշխատելով Գառնիի «Պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ, մեկ տարի առաջ հետապնդումների է ենթարկվել, ապա խանութի մուտքի մոտ դաժան ծեծի ենթարկվել ու ստիպողաբար աշխատանքից ազատման դիմում գրել: Իսկ այսօր ընտանիքը կանգնած է ապրուստի միակ միջոցը կորցնելու վտանգի առջեւ:
«Ամուսինս 30 տարի բարեխիղճ ձեւով խնամել է այստեղի ե՛ւ ծաղկանոցը, ե՛ւ հարակից տարածքը: Մեր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փոխվեց մասնաճյուղի վարիչը եւ եկավ Արա Թարվերդյանը»,-պատմեց նա:
Գոհար Բարսեղյանի խոսքով՝ ամեն ինչ սկսվել է, երբ ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի հունիսի 29-ի հրամանով նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների համար տոմսերի գնային նոր կարգ է հաստատվել, իսկ մամուլում ակտիվ շրջանառվել է «Գառնի» արգելոց-թանգարանի տոմսի արժեքի բարձրացման հարցը, ու մինչ այդ տեղացիների համար 250 ՀՀ դրամ արժողությամբ տոմսը սահմանվեց 500 դրամ, իսկ օտարերկրացիների համար սահմանված 1000 դրամը՝ 1500:
Այդ ժամանակ որոշ լրատվամիջոցներից զանգահարել են Արամ Բաբայանին, հարցրել, թե ինչ է փոխվել տոմսերի թանկացմամբ, արդյո՞ք որեւէ փոփոխություն արվել է, այսուհետեւ որեւէ նոր առավելությա՞մբ է աչքի ընկնելու արգելոց թանգարանը: Նախկին տնօրեն Արամ Բաբայանն էլ պատասխանել է, որ առանձնապես ոչինչ չի փոխվել: Եվ ինչպես Գոհար Բարսեղյանն է ասում, ամուսինն այդ պատասխանի համար բավականին թանկ գին վճարեց: Նախ հետապնդումների ենթարկվեց, հալածվեց ու աշխատանքից հեռացվեց, ապա տարիներով աշխատեցրած խանութը կորցրեց:
«Արամի հարցազրույցի նույն օրը, երեկոյան ժամը 23:00-ից էլ ուշ Արա Թարվերդյանը զանգահարեց նրան եւ չցանկանալով լսել որեւէ բացատրություն՝ հայտնեց, որ պետք է դիմում գրի ու ազատվի: Երեկոյան ուշ ժամին չճալով Թարվերդյանը պահանջում էր նրա հրաժարականը»,-պատմեց Գոհար Բարսեղյանը:
Մի քանի տեղակալներով հավաքվել, Արամ Բաբայանին են տվել դիմումի թուղթն ու ստիպել ստորագրել:
Արամ Բաբայանն ու իր կինը յուրաքանչյուր ամիս 55 հազար դրամ վարձավճար են տալիս իրենց աշխատեցրած խանութի համար եւ ամեն տարի պայմանագիրը թարմացնում: Սակայն Արամ Բաբայանին աշխատանքից ազատելուց մոտավորապես երկու ամիս անց, երբ Գոհար Բարսեղյանը հերթական անգամ գնում է պայմանագրի ժամկետը երկարարցնելու, Արա Թարվերդյանը հայտնում է, որ արդեն Վահե Իսպիրյանի հետ է պայմանագիր կնքել: «Ինքը շատ տարօրինակ բնավորություն ունի, սկսեց շոու անել, վեր կենալ, գնալ ու գալ, հայտարարեց, որ տարածքը աճուրդի են դնում, Վահեին էլ չեն տալիս»,-պատմեց Գոհար Բարսեղյանը:
Վերջինիս խոսքով՝ ավելի ուշ Արա Թարվերդյանը կանչել է իրենց ու ասել. «Պատրա՞ստ ես 200 հազար դրամ տարածքի վարձավճար տալ եւ 4 միլիոն դրամ էլ ներդրում կատարել: Այն վիճակն էր, որ մենք ամեն գնով պետք է համաձայնվեինք, քանի որ 15-20 միլիոն դրամի ապրանք կար: Համաձայնվեցինք, բայց պարզվեց՝ դա էլ էր շոու»:
Հաջորդ օրը, երբ գնացել է պայմանգիր կնքելու, ՊՈԱԿ-ի աշխատակիցները հրաժարվել են, պատճառաբանելով, որ ամուսիններն այդքան գումար չեն կարող ձեռք բերել:
Գոհար Բարսեղյանի խոսքով՝ Թարվերդյանն ամեն անգամ մատնանշել է, որ ինքը Սերժ Սարգսյանի աշխատակազմից է գնացել եւ ինչ ուզի՝ այն էլ կանի: Ընտանիքը տեսել է, որ այլընտրանք չունի, դիմել է իրավապահ մարմիններին: Դատարանում հայց ներկայացրել ընդդեմ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի:
«30 տարվա աշխատղներին հանեցին ամուսնուս դեմ, շատ վիրավորական է, հիմա անգամ մեզ բարեւել չեն ուզում»,-ասաց Գոհար Բարսեղյանը: Ըստ նրա, շատ հավանական է, որ Վահե Իսպիրյանն աշխատեցնի այն խանութը, որի համար պայքարում են իրենք: Վահե Իսպիրյանն այժմ Արամ Բաբայանի պաշտոնն է զբաղեցնում, Գառնիի արգելոց թանգարանի տնօրենն է:
«Վահեն՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի նախկին տնօրեն Արա Իսպիրյանի եղբայրն է: Իրենք միշտ էլ մեզ ասել են, որ ֆլեշ Բարսեղի (Բարսեղ Բեգլարյան) միջոցով են եկել, որն էլ 10 մլն դրամ գումար է տվել եւ պահանջել, որ Վահեն լինի մասնաճյուղի վարիչ»,-ասաց Գոհար Բարսեղյանը:
Պատմեց, որ 2017 թվականի գարնանը Սերժ Սարգսյանն ու Արմեն Ամիրյանը այցելություն են կատարել Գառնի տաճար: Ամիրյանն իրենց հարցուփորձ է արել խանութի շրջանառությունից, եկամուտից, արդյունքները գոհացրել են նախկին նախարարին: «Ներդրում պետք է անեին Գառնիի տաճարի վրա: Եկան, ուսումնասիրեցին, որից հետո էլ որոշ մարդկանց ախորժակը բացվեց»,-ասաց Գոհար Բարսեղյանը:
Արամ Բաբայանին աշխատանքից ազատելու վերաբերյալ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը որեւէ մեկնաբանություն տալ չցանկացավ: «Հայկակակն ժամանակ»-ի հետ զրույցում ՊՈԱԿ-ի տնօրենն ասաց, որ չի ցանկանում որեւէ մեկնաբանություն տալ, քանի որ գործը քննվում է առաջին ատյանի դատարանում. «Կհրապարակվի վճիռը եւ ամեն ինչ պարզ կլինի»:
Մեր հարցին՝ արդյո՞ք համապատասխանում է իրականությանը Գոհար Բարսեղյանի այն հայտարարությունը, թե վերջինս Արամ Բաբայանին աշխատանքից հեռացրել է նրա աղմուկ հանած հարցազրույցից հետո՝ կապված արգելոց թանգարանի մուտքի տոմսերի թանկանացման հետ, Թարվերդյանը ժխտեց, ասելով, որ դա եղել է աշխատանքային խոսակցություն:
«Ինքը ապատեղեկատվություն էր սփռել, բայց ազատման հետ դա չի կարելի կապել: Այնտեղ արդեն բազմաթիվ խնդիրներ էին առաջացել Արամի հետ կապված: Այցելուների կողմից էլ էին բողոքներ գալիս, որ տարածքը իրենք վերածել էին ընտանեկան բիզնեսի մի վայրի»,-ասաց Թարվերդյանը՝ հավելելեով, որ 30 տարի աշխատելով մի վայրում, Բաբայանը դրան նայում էր որպես ուղղակի բիզնեսվայր:
Թարվերդյանը նշեց, որ Գոհար Բարսեղյանի այն հայտարարությունը, թե հուշանվերների խանութը վերցնում են այլ անձի, մասնավորապես՝ Վահե Իսպիրյանին հանձնելու նպատակով, իրականությանը չի համապատասխանում: ՊՈԱԿ-ի տնօրենը վստահեցրեց, որ տարածքը ծառայեցվելու է բացառապես աշխատակիցների հանգստի համար: Քանի որ արգելոց թանգարանի աշխատակիցները շատ վատ պայմաններում են աշխատում, մեզ անհրաժեշտ են նորմալ աշխատանքային պայմաններ:
«Դա պետական տարածք է, որը վարձակալության է տրված մասնավորի: Մենք լիովին իրավունք ունեինք տարեկան պայմանագիրը լրանալու դեպքում նորը չկնքել, չշարունակել համագործակցությունը եւ այդ տարածքը ծառայեցնել բացառապես պետական կազմակերպության խնդիրների լուծման համար, այն է՝ Հայաստանի համար մեկ տեսարժան վայրի անձնակազմի համար ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ»,-ասաց նա:
Արա Թարվերդյանի խոսքով՝ խանութից Արամ Բաբայանին վերջնականապես վտարելուց հետո այնտեղ լինելու է հուշանվերների վաճառք, սակայն տեսականին լինելու է մշակույթի նախարարության կողմից խիստ սահմանված. «Թույլ չենք տալու, որ լինի այն սուպերմարկետը, որը գոյություն է ունեցել իրենց նշած 30 անբասիր տարիների ընթացքում»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT