Երևան
12 °C
ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ կկիրառի, եթե այնտեղ շարունակեն Ռուսաստանից ձեռք բերել զենքի և զինտեխնիկայի խոշոր համակարգեր: Նման նախազգուշական հայտարարություն է արել քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:
«Մենք շարունակում ենք ընդդիմանալ Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային համակարգերի գնմանը: Մենք հստակ նշել ենք, որ Ռուսաստանից զենքի նոր խմբաքանակի գնմանը կհաջորդեն հավելյալ պատժամիջոցներ: Վաշինգտոնի կողմից Անկարային F-35 կործանիչների վաճառքը և դրանց համատեղ արտադրությունը դեռ դադարեցված կմնա»,- ասել է Նուլանդը:
Նա հայտարարել է, որ իրեն ու ամերիկյան վարչակազմի շատ անդամների համար անհասկանալի է, թե ինչու է ՆԱՏՕ-ի դաշնակիցը ցանկացել ձեռք բերել ռուսական համակարգեր՝ վտանգի տակ դնելով կարևոր բաներ, այդ թվում և F-35 նոր սերնդի կործանիչների համատեղ արտադրությունը:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ Նուլանդը նաև խոսել է միջազգային կարևորության մի քանի այլ հարցերի մասին էլ:
Նա տեղեկացրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Գերմանիան համաձայնության են եկել «Հյուսիսային հոսք 2» գազատարի վերաբերյալ, մանրամասները կհայտարարվեն առաջիկա ժամերին:
«Մենք մայիսին նշանակալի պատժամիջոցներ կիրառեցինք ևս 19 կազմակերպությունների նկատմամբ, նաև պատժամիջոցներ կիրառեցինք խողովակաշարի շահագործողի և աշխատակիցների նկատմամբ, բայց դրանք կասեցրեցինք՝ տեսնելու համար, թե արդյոք կարո՞ղ ենք Գերմանիային համաձայնեցնել աշխատել մեզ, Ուկրաինայի և Լեհաստանի հետ այն հարցերի մասին, որոնք այս գազատարը ստեղծում է Ուկրաինայի համար », - ասել է Նուլանդը՝ նշելով, որ շուտով կհրապարակվի այն համաձայնության տեքստը, որը ձեռք է բերվել Գերմանիայի կառավարության հետ:
Ըստ Նուլանդի, Գերմանիան պարտավորվել է ԱՄՆ-ի հետ «Հյուսիսային հոսք 2» նախագծի վերաբերյալ համաձայնագրերի շրջանակներում հետամուտ լինել համաեվրոպական պատժամիջոցների մշակմանը Մոսկվայի դեմ՝ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ քայլերի դեպքում:
«Ի թիվս այլ բաների, Գերմանիան պարտավորվել է միջոցներ ձեռնարկել ազգային մակարդակով, ինչպես նաև հետամուտ լինել եվրոպական մակարդակում արդյունավետ միջոցների, այդ թվում ՝ պատժամիջոցների կիրառման: Դրանք լինելու են էներգետիկ ոլորտում, եթե Ռուսաստանը փորձի օգտագործել էներգետիկ ռեսուրսները որպես զենք կամ հետագա ագրեսիվ գործողություններ կատարի Ուկրաինայի դեմ, սա այս համաձայնագրի կողմերից մեկն է », - ասել է նա:
Բացի այդ, Նուլանդը նշել է, որ Բեռլինը, Հյուսիսային հոսք 2-ի շուրջ Վաշինգտոնի հետ համաձայնագրի շրջանակներում, համաձայնել է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգակիրների տարանցման պայմանագրի երկարաձգմանը, որն ավարտվում է 2024 թվականին:
ԱՄՆ-ը ձգտում է երկարաձգել այս համաձայնագիրը 10 տարով, հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարի տեղակալը:
Համաձայնագիրը ենթադրում է նաև Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրել Գերմանիայի և ԱՄՆ-ի կողմից Կիևում էներգետիկ ռեսուրսների աղբյուրները դիվերսիֆիկացնելու համար: Նա խոստացել է, որ երբ Վաշինգտոնը առաջիկա մի քանի ժամվա ընթացքում հրապարակի Բեռլինի հետ համաձայնագրի մանրամասները, այն, ի թիվս այլ բաների, կներառի ԱՄՆ-ի և Գերմանիայի «զգալի ջանքերը» Ուկրաինայի համար էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու համար:ԱՄՆ-ն և Գերմանիան այդ նպատակների համար կսահմանեն որոշակի գումարներ:
Այս հայտարարությունները հատկանշական են այնքանով, որ դրանք հաջորդում եմ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի ու Վլադիմիր Պուտինի հանդիպմանը: Ի դեպ, Նուլանդը նաև հայտարարել է, որ հաջորդ ամիս սպասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը ԱՄՆ: Նա հանդիպելու է Բայդենի հետ օգոստոսի 30-ին:
Ուշագրավ է, որ Բայդենը հանդիպելու է Զելենսկիի հետ Պուտինի հետ բանակցություններից հետո և ըստ ամերիկյան վարչակազմի աշխատակազմի մամուլի քարտուղար Ջեն Փսակի, այս հանդիպման ժամանակ Բայդենը աջակցություն է հայտնելու Ուկրաինայի նախագահին Դոնբասի և Ղրիմի հարցերով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT