Երևան
12 °C
Հուլիսի 22-ին Երեւանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում պրեմիերա էր, սակայն ներկայացումը թատրոնինը չէր. Ռուսական դրամատիկականն իր փոքր բեմում հյուրընկալել էր 48 տարեկան, բայց մինչեւ օրս առանց սեփական շենքի գործող Մնջախաղի պետական թատրոնին:
Արդիական, բայց ինչ-որ տեղ չարչրկված թեման մեր առօրյայի անբաժան մաս դարձած ինտերնետ կապի մասին է. ներկայացումը կոչվում է «Օֆլայն»: Հեռախոսների եւ առհասարակ համացանցի ազդեցության, հաճախ մեր հոգեկերտվածքի վրա դրանց ներգործության մասին բեմում պատմում էին երիտասարդ դերասանուհի Լուիզա Մելքոնյանն ու դերասան Կարեն Խաչատրյանը:
Դերասաններն իրենց առջեւ դրված խնդիրը հանդիսատեսին փորձեցին հասցնել ժեստերի, գրոտեսկային եւ պարային շարժումների միջոցով՝ գործողությանը մասնակից դարձնելով մարմնի ամեն մի բջիջը:

Զույգը համադրել ու հակասությունների ամբողջական արտահայտման զուգահեռներ էր անցկացրել նախկինում մեր ապրելակերպի ու ներկայի միջեւ. շատերիս ծանոթ ու գրեթե մոռացության մատնված մանկության խաղերից դրվագներ, խոսակցություններ, դրան զուգահեռ կախվածություն առօրյայի անբաժան մաս կազմող հեռախոսից եւ դրա ազդեցության հետեւանքով նյարդային ու զավեշտալի թվացող վարքագծի դրսեւորում: Իրոնիայով ու կտրուկ անցումներով ցույց էր տրված հեռախոսների հանդեպ մարդկանց հիվանդագին կախվածությունն ու փոքրիկ քառակուսի գործիքի մեզ՝ իրականությունից կտրելու, ասել է թե գերբնական ուժը:

40 րոպե տեւողությամբ փսիխոդրամայում նաեւ առանձնակի շեշտադրությամբ ներկայացվում էր այն, որ, անդադար օնլայն լինելով, մարդիկ չեն նկատում ամենակարեւորը. նրանք օրըստօրե կորցնում են իրար զգալու հատկությունը: Ներկայացման հերոսները փորձում էին ցույց տալ, թե որքան վտանգավոր կարող է լինել անկենդան շփման քառակուսում հայտնվելն ու փնտրում դեպի իրական կյանք եւ էմոցիաներ տանող ելքեր:

Ներկայացման ավարտին դերասանները նկարվեցին հանդիսատեսի հետ, սելֆիներ արեցին՝ ժպիտներ պարգեւելով իրենց խաղը դիտողներին:
Այս ձեւաչափով խաղն ու թեմայի նման մեկնաբանությունն անչափ դուր էր եկել հանդիսատեսին: Ներկայացումը հավանել էր նաեւ Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
Դերասաններ Կարեն Խաչատրյանն ու Լուիզա Մելքոնյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասացին, որ ներկայացմանը անգամ մեկ ամիս էլ չէին պատրաստվել:
Կարեն Խաչատրյանի խոսքով՝ եթե անցումները շատ նուրբ անեին, ապա գուցե այնքան էլ լավ չհասկացվեր: Ներկայացումը 16+ է, Կարենն անկեղծացավ՝ շատ կուզեր՝ ներկա լինեին նաեւ դեռահասները, որոնց համար նույնպես կարևոր մեսիջներ ուներ փոխանցելու «Օֆլայնը»: Քանի որ մի փոքր ազատ, բաց տեսարաններ կան, մտավախություն կար, որ շատ ծնողներ կարող էին վատ արձագանքել, որն էլ պատճառ դառնար, որ նրանք ի վնաս թատրոնի խոսեին: Մեր հայերի մտածողությունը իմանալով՝ ենթադրվում է, որ կարող էին լինել որոշակի արձագանքներ, օրինակ՝ ասեին՝ վա՜յ, մարմնագույն ներքնազգեստներով, բեմի վրա...: Բայց եթե որեւէ ծնող որոշի, որ իր երեխային պիտի բերի, ես խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա:

Կարենը նկատեց՝ ժամանակակից սուր թեմաներ իրենք հաճախ են վերցնում ու փորձում դրա շուրջ աշխատել, բայց չեն կենտրոնանում, թե հանդիսատեսն ինչպես կարձագանքի. «Լաբորատորիայի նման ենք անում, աշխատում մեզ հուզող կամ հետաքրքրող թեմայի շուրջ, ներկայացնում ու առաջ անցնում: Կարող է ամբողջ եթերաշրջանից ընդամենը 2 հոգի ազդվի մեր ներկայացումից: Մի լավ խոսք կա, եթե ուզում ես աշխարհը երջանկանա, բարիանա, սկսիր քո ընտանիքից: Դրա համար, եթե մի հոգի էլ լինի, որի մոտ մեր ասելիքը տեղ կհասնի, ուրեմն արդեն ինչ-որ բան արել ենք: Չնայած էլի եմ ասում՝ մենք մեր առջեւ նման խնդիր չենք դնում»:
Դերասանները նաեւ անկեղծացան՝ նման ներկայացումների դեպքում հաճախ վախ կա պրոցեսից դուրս գալու, մի պահ շեղվելու. «Մենք նման քննարկումներ շատ ենք ունեցել, բայց գտել ենք մեր տարբերակը: Կարող է անգամ դահլիճում այնպիսի մարդ գա, որ հատուկ եկել է՝ խանգարելու, կամ լինի մարդ, որը վատ աուրա ունի: Տվյալ պարագայում մեր կարեւոր անելիքն է ոչինչ չվերցնել դահլիճից»:
Հարցին, թե ինչպե՞ս են բացասական աուրայից զերծ մնում, դերասանն ասաց. «Ես նայում եմ ձեզ, բայց ձեզ չեմ տեսնում. կենտրոնանում եմ ներքինիս վրա: Հայելային էֆեկտի նման մի բան է. հայելուն ես նայում՝ էներգիադ տալիս ես, փակում ես՝ այն մնում է քո մեջ: Իսկ էս դեպքում քո հայելին հանդիսատեսն է. պետք է նրան քեզ մոտ փակես, որպեսզի մտնես ներս»:
Մեզ հետ խոսելու ընթացքում էլ դերասանները դեռեւս շնչակտուր ու էներգիայով լեցուն էին: Հետաքրքրվեցինք՝ առավել հոգնածություն են զգում փորձերի՞ց հետո, թե՞ ներկայացումներից, դերասաններն ասացին. «1 ժամ կամ ավելի քիչ տեւողությամբ ներկայացումից հետո ավելի շատ ես հոգնում, քան ժամեր տեւած փորձերից: Հանդիսատեսի ներկայությունը, ինչքան էլ շատ էներգիա է տալիս, այնքան քեզնից տանում է»:
Ներկայացման բեմադրիչ Արսեն Խաչատրյանն էլ «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ ներկայացումը հաջողված է համարում: «Թեման այնպիսին էր, որ շատ-շատ կարելի էր խորանալ, բայց այս ժանրի մեջ փորձել են մնալ խաղարկային. պարզապես խաղալ ու հաճույք ստանալ դրանից: Ինչքան կարողացանք, փորձեցինք ազնիվ լինել: Այստեղ դա էլ ամենակարեւոր պայմաններից էր»:
Հարցին՝ հե՞շտ էր դերասանների հետ աշխատելը, ռեժիսորն ասաց. «Երբ ամբիցիաներդ կողքի ես դնում, գործը հեշտանում է: Ամեն մեկս փորձում էինք մեր ամբիցիաները սպանել, չօգտագործել: Իհարկե, եղել են նաեւ որոշակի անհամաձայնություններ, կռիվներ, բայց ես առանց դրանց էլ չեմ պատկերացնում»: Ռեժիսորը նաեւ նկատեց՝ սյուժետային իմաստով փորձել է վերցնել հստակ մի գիծ ու այն տեղ հասցնել մինչեւ վերջ՝ միեւնույն ժամանակ դերասաններին տալով բավականին ազատություն՝ միասին ստեղծագործելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT