Քաղաքապետարանում պարգեւավճարը կգումարվի աշխատավարձին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ տեղեկացրեց, որ ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ այս շաբաթ հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի քաղաքապետարանի՝ շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։ Նիստի օրը նշանակված է հուլիսի 29-ին: Համապատասխան նախագիծն օրակարգում է:

«Համակարգային առումով սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար: Բայց օրենքը պահանջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը: Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա: Այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբ որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն՝ 415.000 դրամ: Ավելացած գումարը կուղղվի բարեգործության»,- հայտարարել է քաղաքապետ Մարությանը:

Իսկ ի՞նչ ասել է աշխատավարձերի բարձրացման ճանապարհով ներգրավել որակյալ կադրեր: Դա նշանակո՞ւմ է, օրինակ, որ թափուր հաստիքներ շատ կան, որոնք չեն համալրվում դիմողների չգոհացնող մակարդակի պատճառով, թե՞ արդեն իսկ աշխատողների մասնագիտական որակները թերի են, եւ նրանցից պետք է ազատվել՝ առավել բարձրակարգ մասնագետներ ներգրավելու նպատակով: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, ՀԺ-ին պատասխանելով, ասաց, որ հին կադրերը չեն ազատվելու՝ փոխարինվելու նորերով:

«Բայց ընդհանրապես աշխատանքի ընթացքում կոնկրետ դեպքեր ունենք, երբ այս կամ այն հաստիքում պատասխանատու պաշտոնին (ենթադրենք՝ վարչության պետի կամ խորհրդականի) այս կամ այն որակյալ կադրին ներգրավել հնարավոր չի եղել այն պատճառով, որ այդ կադրն ուղղակի հրաժարվել է գոյություն ունեցող վարձատրությամբ ստանձնել այդ պատասխանատվությունը, որովհետեւ վարչության պետերի կամ խորհրդականի աշխատանքը միլիոն եւ ավելի բնակիչ ունեցող քաղաքում՝ երկրի մայրաքաղաքում, շատ մեծ պատասխանատվության է վերաբերում, մեծ անձնակազմի, երբեմն նաեւ մի քանի ենթակա հիմնարկությունների աշխատանքի համակարգմանն է վերաբերում, տասնյակ, երբեմն՝ հարյուրավոր, իսկ տեղ-տեղ նաեւ հազարավոր ենթակաների աշխատանքի համակարգում ու ղեկավարում է ենթադրում: Եվ ներեցեք, բայց 200 կամ 220 հազար դրամ աշխատավարձը վերցրած պատասխանատվության հետ դժվար է համարժեք համարել»,- ասաց Հակոբ Կարապետյանը: Ընդգծեց, որ քաղաքապետի խոսքերը պետք է հասկանալ ավելի լայն կտրվածքով, որովհետեւ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները նշված որոշումը ոչ թե մեկ-երկու օրվա համար են նախաձեռնել, այլ տարիների, գուցե նաեւ՝ տասնամյակների, որպեսզի քաղաքային կառավարման համակարգում աշխատելը գրավիչ լինի որակյալ կադրերի, պրոֆեսիոնալների համար:

Աշխատավարձերի բարձրացման նախագծի համահեղինակ Արմեն Գալջյանն էլ, անդրադառնալով թեմային, նշել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի ու հավելավճարների ընդհանուր տարեկան ֆոնդը կազմում է մոտ 7 մլրդ դրամ, ու որ այս նախագծով Երևան քաղաքի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում, քանի որ այն գումարները, որոնք վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից տրվել են պարգևավճարի տեսքով փաստացի որպես հավելյալ աշխատավարձ, այսուհետ տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ։

«Քանի որ գործող աշխատավարձերը չեն համապատասխանում ընթացիկ աշխատանքային շուկայի պայմաններին և հաճախ թույլ չեն տալիս ներգրավել բարձրակարգ մասնագետների, քանի որ սահմանվել են դեռևս 2011 թվականին, այս նախագծով համայնքային աշխատակիցները կստանան ֆիքսված ավելի բարձր աշխատավարձ, իսկ պարգևավճարների վճարման պրակտիկան, որը շատ հաճախ չհիմնավորված էր և հանրության շրջանում այդքան էլ միանշանակ չէր ընդունվում, կվերացվի: Հավելավճարներ կստանան միայն այն աշխատակիցները, որոնք իսկապես հավելյալ աշխատանք կկատարեն։ Այս կապակցությամբ հարկ եմ համարում ընդգծել, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն այս որոշման ընդունումից հետո բազմապատկելու է իր վերահսկողական լծակները քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատանքի նկատմամբ և հետևողական է լինելու, որ բացառվեն չհիմնավորած պարգևավճարների տրամադրումը»,- նշել է Գալջյանը։

Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված նախագծով, օրինակ, քաղաքապետի աշխատավարձը վերը նշված 415.000 դրամի փոխարեն սահմանված է 1.320.000 դրամ: Առաջին տեղակալինը՝ 1.020.000, մյուս տեղակալներինը՝ 952.000:

Խորհրդականներինը՝ 578.000 դրամ, վարչության պետերինը՝ 697.000 եւ այլն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1140 դիտում

Ադրբեջանական կողմը Բերդի ուղղությամբ 1 ամիս առաջ անկանոն կրակոցներ է արձակել, հիմա հանգիստ է. մարզպետ

Արայիկ Հարությունյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, ծանոթացել «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին

Երկու տղամարդ անհետ կորած է. Գեղարքունիքի մարզպետը՝ Ճամբարակում պայթյունի հետևանքների մասին

Վարչապետն ու ԵԽ գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

Ճամբարակի պայթյունի հետևանքով 4 անձ մահացել է, 11-ը՝ հոսպիտալացվել. ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել

Որոնվող աղջիկը Երևանում է եղել, ոչ թե փլատակներում. այժմ որոնվում է 2 անձ․ Ցուցուլյան

Ճամբարակի որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են շուրջ 230 փրկարար ծառայող և ոստիկան

Ուխտը խախտած Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա կաթողիկոսի պաշտոնից՝ հանուն եկեղեցու և պետության. Հովհաննիսյան

Կոչ են արել դիմավորել Գարեգին Բ-ին, 1500-2000 մարդ է գնացել, մեկնաբանությունը ձեզ եմ թողնում. Խուդաթյան

Լոս Անջելեսում կրքերը չեն հանդարտվում. սահմանվել է պարետային ժամ

Visa Signature Business․ քարտ Ձեր բիզնեսի համար

Մալաթիա-Սեբաստիա շրջանում գերությունից փրկված արջերը վիրահատվել են

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Այդ հատվածներում կապ գոյություն չունի. Սյունիքի մարզպետը՝ անչափահասների մոլորվելու դեպքի մասին

Ճամբարակում պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ը կտեղափոխվեն Երևան. ԱՆ

Կասեցվել է «Տաշիր պիցցա»-ի 2 տեսակի աղցանների արտադրությունը

Ավարտվել է Մերձավանում սպանություն կատարած Պզ մականվամբ Արմեն Ղազարյանի վերաբերյալ վարույթի նախաքննությունը

Ալեն Սիմոնյանը ԵԽ գլխավոր քարտուղարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

Քոչարյանը, Սերժը, դաշնակը, լրագրողը և նույնիսկ սկսնակ բլոգերն այս հարիֆին տանում են մատաղ անելու. Սիմոնյան

Բացառում եմ, որ գնանք օրենքի, Սահմանադրության, բարոյականության հակառակ. Խուդաթյանը՝ կաթողիկոս ընտրելու մասին

Զղջում եմ Թրամփի մասին որոշ գրառումներիս համար. Մասկ

Պայթյունը եղել է շենքի 3-րդ հարկի տներից մեկում. փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները, կից մուտքը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ժամանում է Հայաստան

Ճամբարակի պայթյունի վայրում հայտնաբերվել է ևս մեկ դի. 3 զոհերն էլ կանայք են

Գեղարքունիքի մարզպետը հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճամբարակում. մանրամասներ

Ճամբարակում պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 3 բնակչի հետ կապ հաստատել չի հաջողվում. նոր մանրամասներ

Մեկնարկում է Երևան-Սևան-Շորժա սեզոնային էլեկտրագնացքի աշխատանքը

Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում կարգելի սոցցանցերը մինչև 15 տարեկան երեխաների համար

Հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայում գործող ընկերության շենքում․ տարհանվել է 30 աշխատակից

Հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծվել է կադրային բանկ

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության աշխատակիցները ծառայություն չիրականացնելու զեկուցագրեր չեն գրել. ՆԳՆ

Գեղարքունիքում վթարի է ենթարկվել շտապօգնության ավտոմեքենան. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Օդանավակայանում Կտրիճ Ներսիսյանն ամեն ինչ արեց՝ բացի բուն հարցին պատասխանելուց՝ զավակ ունի՞, թե՞ ոչ. Չախոյան

Ճամբարակի շենքերից մեկում պայթյունի և հրդեհի հետևանքով հոսպիտալացվել է 9 տուժած. ԱՆ

Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք. Փաշինյանն Աստվածաշնչից մեջբերում է արել

Պայթյուն Ճամբարակ քաղաքում․ կան տուժածներ և զոհ

Մայր Աթոռը թող պարզաբանի՝ ինչ է տեղի ունենում, երբ պարզվում է՝ կուսակրոն հոգևորականը խախտել է ուխտը. վարչապետ

Ուկրաինայում հակամարտության տևողությունը կախված է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների արդյունավետությունից. Մերց

Ինչպե՞ս չմտածես, որ սադրանք են պլանավորել. գոնե զառամյալ մարդուն խղճացեք. Սաֆարյանը՝ Վանեցյանին և Սաղաթելյանին

Դաշնակ Իշխանը, մարտական դիրքերից և երկրից փախած գեներալները խոստացել են փրկե՞լ Կտրիճ Ներսիսյանին. Չախոյան