Որ խմբի համար են նախատեսված «Պֆայզր» ու «Սինոֆարմ» պատվաստանյութերը. պարզաբանում է նախարարի պաշտոնակատարը

Շուտով Հայաստանում կլինեն կորոնավիրուսային հիվանդության դեմ չինական «Սինոֆարմ» և ամերիկագերմանական «Պֆայզեր» պատվաստանյութերը: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց՝ այս պատվաստանյութերը ևս կիրառվելու են կամավորության սկզբունքով 18 և բարձր տարիքի անձանց շրջանում:

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանը նաև պայմանավորվածություն ունի Վրաստանի հետ: Այս երկիրը մեզ տրամադրելու է չինական արտադրության «Սինոֆարմ» պատվաստանյութ, իսկ Լիտվայի կառավարությունը որոշել է Հայաստանին տրամադրել 27 հազար դեղաչափ եվրամիության «Աստրազենեկա» պատվաստանյութը:

«Այս պահին կարևոր է երկրների միջև համագործակցությունը: Մենք երբ որ Վրաստանից ստանանք այդ պատվաստանյութը, հաջորդիվ հետ կվերադարձնենք: Այդպես եղավ նաև տարիներ առաջ, երբ Վրաստանում կարմրուկի բռնկում էր, Հայաստանը կարմրուկի պատվաստանյութ տրամադրեց Վրաստանին, Վրաստանը հետո իր հերթին այն հետ վերադարձրեց: Այսինքն՝ այլ երկրներից քովիդի դեմ պատվաստանյութեր ստանալու նվիրատվությունը և փոխանակումը  շարունակվելու են»,- ասաց նա:

Ըստ Ավանեսյանի՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու ցուցանիշները մեզ մոտ գոհացուցիչ չեն, բայց պատվաստվել ցանկացողների տեմպը անընդհատ աճում է: Նախարարի խոսքով՝ պատվաստվելու պասիվության մեջ մեծ դեր խաղացին ապատեղեկատվությունը և պատվաստումների հանդեպ մտավախությունը:

«Ես կարծում եմ, որ «Սինոֆարմ» և «Պֆայզր» պատվաստանյութերից հետո էլ պատվաստվելու տեմպերն աճելու են: Պատվաստվելու գործընթացի պասիվությունը միայն Հայաստանին բնորոշ չէ, դա սովորական գործընթաց է: Պատվաստումների տեմպն արագանում է, և մեծ թվով քաղաքացիներ դիմում են՝ պատվաստվելու համար: Պատավաստումների նկատմամբ վստահությունը, հանրային իրազեկումը, տեղեկատվական միջոցառումները իրենց դրական արձագանքը ստանում են»,- հավելեց նա: 

Նշենք՝ ՀՀ կառավարությունը պատրաստվում է 3 մլրդ 459 մլն 300 հազար դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը «COVAX FACILITY»-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներում հնարավորություն ունի ձեռք բերելու «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութ, որը կապահովի բնակչության 10%-ին:

ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման շրջանակներում պատվաստումների գործընթացն անխափան եւ արդյունավետ շարունակելու նպատակով առողջապահության նախարարությունը հնարավորություն է ստացել ձեռք բերել նաեւ չինական «Սինոֆարմ» եւ գերմանական «Պֆայզեր» ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը, որի արդյունքում բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա եւս 10%-ով (500 հազար դեղաչափ, 250 հազար անձ՝ 2 դեղաչափով):

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երաշխավորել է նշված պատվաստանյութերի կիրառումը արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդ որում՝ «Սինոֆարմ» ընկերության պատվաստանյութը կիրառելի է նաեւ 3-17 տարեկան անձանց համար:

Հայաստանում այս պահին վիրուսի դեմ կիրառվում են երեք պատվաստանյութեր՝ «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի» և «Կորոնավակ», 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2287 դիտում

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ

Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի