Երևան
12 °C
Ազգային ժողովում ընթանում է 7-րդ գումարման խորհրդարանի թերեւս վերջին նիստը: Արտահերթ այս նիստի օրակարգում հետեւյալ հարցերն են. «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, «Պետական սահմանի» մասին օրենքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում, Քրեական դատավարության և քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագծերը:
Վերջին նախագծով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են անձին ծանր վիրավորանք հասցնելու՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից-500 հազար դրամ):
Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից մինչև մեկ միլիոն դրամ):
Նույն արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ, պարբերաբար պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով (1-3 միլիոն դրամ) կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Նախագծում շեշտվում է՝ հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:
Որպես նիստի նախաձեռնողներից մեկը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ԱԺ ամբիոնից հիմնավորեց արտահերթի անհրաժեշտությունը: Նշեց, որ փորձում են ամփոփել 7-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները, այնպես անել, որ կիսատ գործ չմնա, կիսատ ժառանգություն չթողնեն 8-րդ գումարման Ազգային ժողովին:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հանդես գալով մտքերի փոխանակության փուլում, ընդգծեց՝ սահմանային լարվածությունները հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են, Հայաստանի սահմանին անօդաչուներ են պտտվում, նախօրեին ինքը դիմել էր ԱԺ դեռեւս գործող նախագահին՝ առաջարկելով հրավիրել արտակարգ նիստ եւ քննարկել սահմանի իրավիճակը:
«Երբ որ ես ծանոթացա այսօրվա նիստի օրակարգին, հասկացա, որ իզյումինկան Քրեական օրենսգրքի փոփոխություններն են: Ես հասկանում եմ՝ ինչու է արվում, որովհետեւ նոր խորհրդարանում էքշընի եւ հայհոյանքի պակաս չի լինելու: Ես կարծում եմ եւ պնդում, որ պիտի անպայման հրավիրվի նիստ, հրավիրվի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, զինված ուժերի ղեկավար մարմինների ներկայացուցիչները, քննարկենք ստեղծված իրավիճակը: Առաջիկայում Մոսկվայում սպասվում են եռակողմ բավականաչափ բարդ բանակցություններ։ Ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետոյի իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր։ Հիմա իսկապես կոնսոլիդացվելու, միասնական լուծումներ գտնելու ժամանակն է թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ, որովհետև արդեն հայտարարվում է միասնական բանակ ունենալու մասին։ Իրապես գրագետ, համախմբված, ճիշտ քայլերով համախմբվելու ժամանակն է։ Մեր պետականությունը վտանգված է, սահմանները վտանգված են, ամեն օր Ադրբեջանը խախտում է գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները: Հրավիրենք այս նիստից հետո հրատապ նիստ, քննարկենք այդ կարևոր հարցը»,- հայտարարեց Զոհրաբյանը:
Վերջում կրկին վերադառնալով Քրեական դատավարության եւ քրեական օրենսգրքերում փոփոխություններին՝ հավելեց. «Ապագա խորհրդարանի էքշընները նվազեցնելու համար դուք ժամանակ կգտնեք, հայհոյանքի քրեականացումը, կարծում եմ, դեռ կհասցնեք»:
«Իմ քայլը» խմբակցությունից Նազելի Բաղդասարյանը եւս անդրադարձավ սահմանի իրավիճակին: «Ոչ միայն խորհրդարանին, այլեւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մտահոգում է այն իրավիճակը, որ ունենք սահմանին: Հայաստանի իշխանությունները մտադիր են դիմել այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանում անվտանգությունը եւ խաղաղությունը: Մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որեւէ զիջման ճանապարհ»,- ասաց նա՝ միջազգային գործընկերներին կոչ անելով դիմել գործուն քայլերի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT