Երևան
12 °C
Օգոստոսի մեկին Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանն այս խաղերում ներկայացնելու են 4 ըմբիշներ: «Հայկական ժամանակը» ներկայացնում է նրանցից երկուսին՝ Արմեն Մելիքյանին և Կարեն Ասլանյանն, որոնք նույն օրը նվաճեցին Տոկիոյի խաղերի ուղեգիրը:
Մարզիկների մասին
Արմեն Մելիքյանը 25 տարեկան է, Երևանի օլիմպիական հերթափոխի սան է, մարզվում է Ալիկ Հովհաննիսյանի և Ռոբերտ Ասրյանի գլխավորությամբ: Վերջիններիս «ձեռագիրը» հստակ երևում է ըմբիշի մոտ: Արմեն Մելքիյանը տեխնիկապես ամենալավ պատրաստված հայ ըմբիշներից է: 2013թ.-ին Արմեն Մելիքյանը հռչակվեց պատանիների Եվրոպայի չեմպիոն, բայց երկար ժամանակ դա մնում էր երիտասարդ ըմբիշի միակ հաջողությունը: Բեկումնային եղան 2018-2019թթ.-ը, երբ Մելիքյանը հաղթեց Հայաստանի առաջնությունում, իսկ 2019թ.-ին հասավ իր կարիերայում առայժմ ամենամեծ նվաճմանը. դարձավ մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն:
Կարեն Ասլանյանի մասին մասնագետները վաղուց էին խոսում. մարզիչ Սամվել Գևորգյանի սանը երկու անգամ անընդմեջ` 2013 ու 2014թթ.-ին դուրս եկավ երիտասարդների աշխարհի առաջնության եզրափակիչ, մեկ անգամ դարձավ չեմպիոն, մյուս անգամ` փոխչեմպիոն: Ի տարբերություն Մելիքյանի՝ Ասլանյանը, որի 26-ամյակը լրացավ մեկ շաբաթ առաջ, շատ ավելի փորձառու է մեծահասակաների ասպարեզում: Ճիշտ է, մեծ նվաճումներ դեռ չկան: Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշում էր, որ Ասլանյանը գոտեմարտում է այնպես, կարծես երիտասարդների մրցաշարերին մասնակցի: Իհարկե, Ասլանյանը հաճախ է մեդալներով վերադառնում միջազգային մրցաշարերից, իսկ Եվրոպայի առաջնություններում 2018-2020թթ.-ը երեք անգամ անընդմեջ դարձել է բրոնզե մեդալակիր: Սակայն տպավորություն կա, որ մարզիկի ներուժը շատ ավելի մեծ է, ու ինչ-որ բան խանգարում է նրան այդ ներուժն իրացնել ամբողջությամբ: Հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը վերջերս նշել է, որ Ասլանյանն արդեն հասուն գոտեմարտեր է անցկացնում: Տոկիոյում լավ հնարավորություն կա ապացուցել մարզչի այդ պնդումը:
Ճանապարհ դեպի Տոկիո
Այս երկու ըմբիշների ճանապարհը դեպի օլիմպիական խաղեր բավականին նման էր: Ասլանյանը չկարողացավ ուղեգիր նվաճել 2019թ.-ի աշխարհի առաջնությունում, Մելիքյանն այդ առաջնությանն ընդհանրապես չէր մասնակցում: Այդ քաշային կարգում հանդես եկող Գևորգ Ղարիբյանը նույնպես չկարողացավ ուղեգիր նվաճել: 2021թ.-ի եվրոպական վարկանիշային մրցաշարին մեկնեցին նրանց հավաքականի մրցակիցները Ղարիբյանը և Սլավիկ Գալստյանը, սակայն նրանք չկարողացան ուղեգիր բերել, թեև Գալստյանը շատ մոտ էր, ու եթե չլիներ մրցավարական կողմնակալությունը, միգուցե հենց Գալստյանը Հայաստանի համար նվաճեր ուղեգիրը:
Վարկանիշային վերջին մրցաշարին մասնակելու համար մարզիչները Սոֆիա տարան Մելիքյանին և Ասլանյանին, և վերջիններս գերազանց լուծեցին իրենց առջև դրված խնդիրը: Թեև ըմբշամարտում ուղեգրերն անվանական են, բայց պարզ էր, որ խաղերին մասնակցելու համար ընտրելու են հենց նրանց՝ հավաքականում ձևավորված ավանդույթի համաձայն. ով նվաճում է ուղեգիրը, նա էլ մեկնում է օլիմպիական խաղերին:
Շանսերն ու մրցակիցները Տոկիոյում
Արմեն Մելիքյանը հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում: Մրցակցությունը բավականին մեծ է. Սերգեյ Եմելինը Ռուսաստանից ֆավորիտն է, բայց վերջինս աշխարհի առաջնության եզրափակչում պարտվեց ճապոնացի Կենիչիրո Ֆումիտային: Հաշվի առնելով, որ պաղերն անցկացվում են Ճապոնիայում, կարելի է սպասել, որ մրցավարները բավականին լավ տրամադրված կլինեն աշխարհի չեմպիոնի նկատմամբ: Իսկ եթե դրան գումարենք այն, որ մրցավարներն ավանդաբար «լավ են նայում» նաև ռուս ըմբիշներին, ապա գլխավոր ֆավորիտների զույգը հստակ ընդգծվում է: Մեդալների համար ուժեղ պայքար է սպասվում ուզբեկ Էլմուրատ Թասմուրադովի, ղազախ Միրամբեկ Այնագուլովի, ղրղզ Ժոլաման Շարշենբեկովի, իրանցի Ալի Ռեզա Նեջատիի, շատ արագ առաջադիմող երիտասարդ թուրք Քամալ Քերեմի միջև: Հատկապես վերջինն ունակ է մեծ անակնկալ մատուցելու և պայքարելու ամենաբարձր հարկի մեդալի համար:
Արմե Մելիքյանին այս պահին քչերն են դիտարկում որպես մեդալի հավակնորդ, և դա կարող է դրական ազդեցություն ունենալ հայ ըմբիշի ելույթի վրա: Նրա վրա լրացուցիչ ճնշում չկա, Արմենը պետք է պարզապես կենտրոնանա և փորձի անի այն, ինչ իր մոտ ամենալավն է ստացվում՝ գեղեցիկ, տպավորիչ հնարքներ, համառ պայքար: Եթե վիճակահանությունն էլ մի փոքր բարեհաճ գտնվի, ապա կարելի է պայքարել նաև մեդալների համար:
Ասլանյանը հանդես է գալիս 67 կգ քաշային կարգում: Այս քաշային կարգում Ռիոյի օլիմպիական խաղերում հանդես էր գալիս Միհրան Հարությունյանը, որը պետք է դառնար ոսկե մեդալակիր, եթե մրցավարները հաղթանակը չնվիրեին սերբ Դավոր Ստեֆանեկին: Միհրանն այդ մրցաշարից հետո այդպես էլ չվեադարձավ սիրողական սպորտ, թեև մինչ օրս խոստանում է վերադառնալ օլիմպիական երազանքի հետևից: Նրա հեռանալուց հետո Կարեն Ասլանյանը երկար ժամանակ առաջատար էր, մինչև իր քաշային կարգը չփոխեց Սլավիկ Գալստյանը: Հիմա օլիմպիական այս քաշային կարգում ուժեղ մրցակցություն կա երկու ըմբիշերի միջև, ինչը շատ օգտակար է երկուսի համար էլ:
67 կգ քաշային կարգում Ասլանյանն ունակ է պայքարելու մեդալների համար, թեև մրցակիցներն այստեղ ևս շատ լուրջ են: Վարկանիշային աղյուսակում առաջին համարը 59 կգ քաշային կարգում Ռիոյի օլիմպիական չեմպիոն Իսմայել Բորերորեն է՝ Կուբայից: Նա նաև աշխարհի գործող չեմպիոնն է և Տոկիոյի ոսկե մեդալի գլխավոր հավակնորդը: Նրան կփորձի ձեռնոց նետել աշխարհի փոխչեմպիոն ռուս Արտյոմ Սուրկովը, որին նաև հաճախ օգնում են մրցավարները: Մեկ քաշային կարգ բարձր աշխարհի չեմպիոն գերմանացի Ֆրանկ Ստեբլերը ևս այստեղ է, եգիպտացի Մոհամեդ Էլսայեդը վերջին տարիներին շատ է առաջադիմել և կարող է լուրջ անակնկալ մատուցել Տոկիոյում: Եգիպտացին ներկա պահին վարկանիշային աղյուսակի երկրորդ համարն է, Ասլանյանը նրան պարտվելու «դառը փորձ» ունի:
Պետք չէ մոռանալ վրացի Ռամազ Զոիձեի մասին: Աշխարհի կրկնակի չեմպիոն կորեացի Ռյու Հանսյուի մեծ հաջողությունները թեև անցյալում են, բայց նրա մեծ փորձը ևս պետք չէ հաշվից հանել: Նույնը կարելի է ասել 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշու մասին, որը նույնպես աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն է: Հավակնորդների ցուցակն ամբողջացնում է իրանցի Մոհամադռեզա Գերաեին: Եվ, իհարկե, Ասլանյանը, որն իր ներուժով չի զիջում առաջատարներին, այլ հարց է հոգեբանական պատրաստությունը: Եթե Ասլանյանը, իսկապես, հասուն գոտեմարտեր անցկացնի, մեծ նվաճումներ կարող է ունենալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT