Երևան
12 °C
Կինոյի հանդեպ տարիների սերն ու հիացմունքի շունչը նորից կզգացվի Երևանում: Այս տարի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հոկտեմբերի 3-10-ը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի կարծիքով՝ կինոփառատոնը գալիս է՝ հաստատելու կյանքի, մշակութային գործընթացների ու հանրային հարաբերությունների շարունակականությունը: Ըստ նրա՝ սա միայն ներքին բարոյահոգեբանական վիճակի հաղթահարման ակցիա չէ:
«Երկրորդ տարին է, որ, աննկարագրելի դժվարություններ հաղթահարելով, անցկացնում ենք փառատոնը: Ուրախ եմ, որ անկախ բոլոր օբյեկտիվ, պատմաքաղաքական խոչընդոտներից ու բարդություններից, մենք անցկացնում ենք փառատոնը և չենք ընդհատում մեր լավագույն միջազգային փառատոնի կյանքը և ընթացքը: Կարևոր է այս իրավիճակում, այս պայմաններում գտնել ուժ ու թույլ չտալ, որ կարևորագույն պրոցեսներն ավարտվեն»,- շեշտեց փոխնախարարն ու հիշեցրեց, որ համավարակի շրջանում դժվար է հրավիրել միջազգային ճանաչում ունեցող մարդկանց և ապահովել կենդանի շփում, որը նման պայմաններում գերազանցում է բուն փառատոնային խնդիրներն ու նպատակները:
Նրա խոսքով՝ տեղեկատվական շատ հարթակների գործունեության հետևանքով Հայաստանը երբեմն ընկալվում է որպես պատերազմական երկիր, իսկ միջազգային հյուրերի ներկայությունը միջոցառումների ժամանակ հնարավորություն է տալիս բեկել այդ պատկերացումն ու թույլ չտալ, որ միջազգային տեղեկատվական դաշտում Հայաստանը դիրքավորվի ու ներկայացվի որպես վտանգավոր, ռիսկերով լեցուն պատերազմական երկիր:
Ըստ Խզմալյանի՝ կինեմատոգրաֆի միջոցով օգնելու են հանրությանը, որ չթուլանան կամքն ու լավատեսությունը, հավատը դեպի պայծառ ապագան:
Ոսկե Ծիրան 18-րդ կինոփառատոնը «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում հայ հանդիսատեսին կներկայացնի ֆիլմեր Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոներից: Մասնավորապես՝ Կաննից կցուցադրվեն Լեոս Կարաքսի «Անետ», Պաուլ Վերհուվենի «Բենեդետտա», Ասղար Ֆարհադիի «Հերոսը», Գասպար Նոյեի «Վորտեքս» ֆիլմերը:
ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ փառատոնն ընդգրկել է այնպիսի ֆիլմացանկ, որն օգնելու է հասկանալ, թե տարբեր իրողություններում և պատմական շրջաններում ինչպես են տարբեր երկրներ հաղթահարել ճգնաժամերը: Բեռլինի միջազգային կինոփառատոնից կներկայացվեն Վիկտոր Կոսակովսկու «Գունդա», Մարիա Սփեթի «Պարոն Բախմանի դասարանը», Դընի Կոտեի «Սոցիալական հիգիենա» կինոնկարները: Կցուցադրվեն նաև այլ ֆիլմեր:
Փառատոնի մեկնարկը կտրվի իսրայելցի մրցանակակիր, կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով:
«Ոսկե Ծիրանի» պատվավոր հյուրն է ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեդերը: Վերջինս Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերի սցենարիստը, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» և 2 տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորն է և 3 տասնյակ միջազգային կինոփառատոների դափնեկիր: Փառատոնի հյուրերից է հունգարացի թատրոնի և կինոյի ռեժիսոր, Կաննի, Լոկարնոյի և տասնյակ այլ հեղինակավոր կինոփառատոների դափնեկիր Կոռնել Մունդրուցոն: Պատվավոր հյուրերի ցանկում է նաև իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր (Հոմանիշներ, 2019), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր Նադավ Լապիդը:
Միջոցառման ղեկավարները շեշտեցին փառատոնի կարևորությունը երկրի վարկանիշի բարձրացման տեսանկյունից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT