«Քովիդ-19»-ի դեմ ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը կլինի նաև Հայաստանում. այն 10 դոլարից ցածր արժե

Հայաստանում կիրառման թույլտվություն է տրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը։ Պատվաստանյութի կիրառմանը հավանություն է տվել Հայաստանի առողջապահության նախարարությունը։

Այսինքն՝ սա նշանակում է, որ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը առաջիկայում կարող է օգտագործվել նաև մեզ մոտ «Քովիդ-19»-ի դեմ պայքարում, բայց թե երբ այն կլինի Հայաստանում, դեռևս հայտնի չէ:

«Սպուտնիկ Լայթի» մասին Ռուսաստանը հայտարարել էր դեռևս այս տարվա հունվարին՝ նշելով՝ իրականացնում են այդ պատվաստանյութի կլինիկական փորձարկումը՝ բնութագրելով որպես հնարավոր «ժամանակավոր» լուծում՝ վարակվածության բարձր մակարդակ ունեցող երկրներին օգնելու հաղթահարել քովիդով պայմանավորված իրավիճակը:

Պատվաստանյութը օգտագործվում է մեկ դեղաչափով: Այն փորձարկվել է շուրջ 150 մարդկանց վրա Մոսկվայից և Ստ. Պետերբուրգից: Ըստ Արգենտինայի առողջապահության նախարարության՝ «Սպուտնիկ Լայթը» մեծահասակների վրա կիրառելու ընթացքում ցուցաբերվել է 78,6-83,7% էֆֆեկտիվություն: Պարագվայում դեղաչափի էֆֆեկտիվությունը կազմել է 93,5 տոկոս՝ պատվաստանյութը բարձր արդյունավետություն է ցուցաբերել 320 հազար մարդկանց դեպքում: Մոսկվայի «Գամալեյա» ինստիտուտի համաձայն էլ, երբ այն առաջին անգամ օգտագործվել է մայիսին, 79,4 տոկոսով էֆֆեկտիվ է եղել:

Ըստ Reuters-ի՝ պատվաստանյութի մեկ դեղաչափը 10 դոլարից ցածր արժե, այն կարող է բարձրացնել ցածր իմունիտետ ունեցող մարդկանց իմունիտետը: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն էլ հայտնում է, որ «Սպուտնիկ Լայթը» նախատեսված է 60-ից բարձր հիվանդների համար, ինչպես նաև կրկնակի պատվաստման և «Քովիդ-19»-ը հաղթահարած անձանց համար:

Նախնական տվյալների համաձայն՝ պատվաստանյութը ընդունելուց հետո մարդու օրգանիզմում առաջանում են հակամարմիններ, որոնք 6-7 ամսվա ընթացքում պաշտպանում են քովիդով վարակվելուց, իսկ պատվաստվելու հետևանքով որևէ լուրջ խնդիր չի առաջացել: Որոշ մասնագետների կարծիքով՝ «Սպուտնիկ Լայթը» կարող է կիրառվել ամեն վեց ամիսը մեկ:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող «Սպուտնիկ Վ» պատվաստանյութը մեր երկրում կիրառելու թույլտվությունը տրվել էր 2021 թվականի փետրվարին:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1625 դիտում

Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ

Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել

Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով

Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած

Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի

Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ

Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան

Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է

Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը

Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի

Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն

Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան

14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը

2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ

Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը

Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան

Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան

Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին

Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան

2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին