«Թասիբով» դաշինք, «Գյումրին կռնա՛», «Բալասանյան դաշինք» և այլն. Գյումրիում քաղաքական ուժերը կողմնորոշվում են

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընտրական փաթեթ է ներկայացրել դեռևս մեկ քաղաքական ուժ: Պաշտոնական առաջադրմամբ իր մասնակցությունն երեկ հաստատեց «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը:

42 հոգանոց կազմը գլխավորում է Գյումրու համայնքապետարանի ենթակայության տակ գործող Կոմունալ ծառայություն համայնքային բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանը։

Նկատենք, որ Գյումրիում «Բալասանյան» դաշինք ստեղծվել էր 2016 թվականին՝ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Հիմա նույն դաշինքը հանդես է գալիս որպես «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն։

Արդեն հստակ կողմնորոշվել, բայց դեռ ամբողջական ցուցակը չունի «Թասիբով դաշինքը»: Այն գլխավորում է ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքը ներկայացրած Կարապետ Պողոսյանը:

Ինչո՞ւ թասիբով, և ովքե՞ր են դաշինքի կազմում, քանի՞ հոգանոց ցուցակով են ներկայանում: Վերջին հարցի պատասխանը Պողոսյանը չուներ: ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ քանի որ երեկ են հստակ որոշել մասնակցել ընտրություններին, չի կարող կազմի մասին խոսել: Ասաց՝ արդեն 50-ից ավելի մարդ է դիմել ոստիկանություն՝ համապատասխան տեղեկանք ձեռք բերելու համար:

Թե ինչո՞ւ են երեկ որոշում կայացրել, իր բացատրությունն ուներ: Պողոսյանն ասաց՝ մինչ այս՝ քաղաքական տարբեր ուժերի հետ էին բանակցում, բայց թե ո՞ր ուժերի, գերադասեց գաղտնի պահել:

Սակայն հավաքվել են բոլոր նրանք, որոնք թասիբով են և Գյումրու թասիբը պահելու պատրաստակամություն ունեն:

«Եթե հիշում եք, մի քանի օր առաջ մեկը եկել էր, ուզում էր «Մայր Հայաստանը» քանդել, որովհետև ինչ-որ չար ուժեր կային: Մեզ համար կարևորը քաղաքի կոլորիտը պաշտպանելն ու մենեջմենթը ճիշտ կազմակերպելն է: Հիմա, քանի որ անկախ մեր կամքից քաղաքային իշխանություն է փոխվում, Սամվել Բալասանյանը չի մասնակցում: Մեզ համար կարևոր է, որ մինչ այս Գյումրիում տեղի ունեցած աշխատանքներն ու ավանդույթները վերցնենք ու տանենք առաջ: Մենք տեսնում ենք ռիսկ, որ իշխանափոխությունից հետո քաղաքը կարող է լուրջ տուժել: Դրա համար որոշեցինք տեր կանգնել մեր քաղաքին»,- ասաց Պողոսյանը:

Ովքե՞ր են «Թասիբով դաշինքի» կազմում: Հարցին Կարապետ Պողոսյանը չպատասխանեց: Ասաց՝ ուզում է ինտրիգը պահել, մի քանի օրից կբարձրաձայնի: Ըստ նրա՝ քաղաքում հարգանք վայելող հայտնի մարդիկ են:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս հայտարարել է ՏԻՄ ընտրություններին իր մասնակցության և քաղաքապետի իր թեկնածուի մասին: ՔՊ համամասնական ցուցակը կգլխավորի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Այլ բան այս պահին հայտնի չէ: Հայտնի է միայն, որ ՔՊ-ն այսօրվա դրությամբ թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողով չի ներկայացել:

Գրեթե նույն կարգավիճակում է «Գյումրին կռնա՛» դաշինքը: Մասնակցության մասին բարձրաձայնել էին ավելի վաղ: Համամասնական ցուցակի առաջին համարի հարցում հստակ են կողմնորոշված՝ Վարդան Սրտաշյան: Ցուցակն անգամ ամբողջական ու վերջնական է, բայց նրանք ևս դեռ չեն ներկայացել ՏԸՀ:

Համամասնական ցուցակի առաջին համարի հարցում նաև ՀՀԿ-ն է կողմնորոշված: Պատասխանատուն մեզ հետ զրույցում ասաց՝ իրենց ընտրացուցակը կգլխավորի Արտյոմ Ղուկասյանը՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին: Այս հանգամանքը, ըստ Նարեկ Միրզոյանի, որևէ կապ չունի իրենց որոշման հետ:

«Սեպտեմբերի սկզբին Գյումրու խորհրդում կուսակցական որոշում ենք կայացրել, Արտյոմ Ղուկասյանն ընտրվել է Գյումրու կառույցի ղեկավար և որպես առաջին համար առաջադրվել է նա»,- մանրամասնեց ՀՀԿ պատասխանատուն:

Կազմի մասին, սակայն, ոչինչ ասել չի կարող: Դեռ քննարկումների մեջ են: «Դեռ քննարկումները շարունակվում են: Մինչև սեպտեմբերի 11-ը պարզ կլինի»,- ասաց նա:

Քննարկումների մեջ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ փոխնախագահ Շաքե Իսայանը. «Կարծում եմ՝ մինչ սեպտեմբերի 12-ը մեր որոշման մասին կհայտարարենք: Հիմա զերծ կմնամ որևէ բան ասելուց»,- նշեց նա:

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել: «Պատիվ ունեմ» դաշինքը ևս քննարկումների փուլում է: Դաշինքի պատասխանատու Սոս Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց՝ եթե որոշեն մասնակցել, հայտարարություն կանեն:

«Հենց որոշումը եղավ, մենք կհայտարարենք: Դա կլինի «Հայրենիք» կուսակցություն, դաշինք, թե այլ»,- ասաց Հակոբյանը:

Հստակ ու վերջնական որոշում ունի «Գաղափարակից լիբերալների ալյանս - ԳԱԼԱ» կուսակցությունը: ՀԺ-ի հետ զրույցում կուսակցության անդամ Արմենուհի Վարդանյանն ասաց՝ ԳԱԼԱ-ն չի մասնակցի Գյումրիի ՏԻՄ ընտրություններին: ԳԱԼԱ կուսակցության անդամները չեն լինի որեւէ կուսակցության կամ դաշինքի ցուցակում:

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5973 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս