Երևան
12 °C
2021 թվականի աշունը հագեցած է լինելու ՏԻՄ ընտրություններով, որոնց իրենց մասնակցության մասին արդեն հայտարարել են մի շարք ուժեր, որոշներն էլ դեռ քննարկումների փուլում են գտնվում:
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց քաղաքական ուժը նույնպես մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին:
Բաբաջանյանը նշեց, որ հոկտեմբերի 17-ին Սյունիքում և Շիրակում սպասվելիք ընտրություններին մասնակցելու իրենց որոշումը դեռ վերջնական չէ, սակայն նոյեմբերին և դեկտեմբերին սպասվող ընտրություններում անպայման ունենալու են թեկնածուներ:
«Հիմա գտնվում ենք ցուցակների ամբողջացման փուլում: Անուններ չեմ կարող նշել, պատեհ պահին կխոսենք մեր թեկնածուների մասին: Բայց կարող եմ ասել՝ մենք անպայման մասնակցելու ենք Տավուշում, Գեղարքունիքում, Արմավիրում, Արարատում, Կոտայքում սպասվելիք ՏԻՄ ընտրություններին»,- վստահեցրեց նախկին պատգամավորը:
Անդրադառնալով ՏԻՄ ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկացնելուն՝ Բաբաջանյանը նշեց, որ այսպիսով քաղաքականությունը և քաղաքական ուժերի գաղափարախոսությունը տարվում են մարզեր. «Այսպիսով համայնքներում մենք կունենանք քաղաքական ուժերի գաղափարախոսության գնահատման մեկ նոր ուղղություն, ինչն էապես կարող է օգնել այդ կուսակցություններին դրսևորվել նաև համապետական ընտրություններին: Միայն ավանդույթներն են խանգարում, որոնք տարածված են գյուղական բնակավայրերում, երբ գյուղի հարգված ընտանիքներն են եղել վճռորոշ դիրքերում, ոչ թե քաղաքական համոզմունքները»:
Դիտարկմանը, որ նույն այդ ընտանիքների անդամները կարող են որևէ կուսակցության թեկնածու լինել, և կրկին նույն սխեման կգործի համայնքներում, Բաբաջանյանը նկատեց՝ այս անգամ պատասխանատվությունն ընկնում է կուսակցության վրա. «Եթե մարդը չունի կառավարչական ձիրք, որ կարողանա իր համայնքի զարգացման համար աշխատանքներ իրականացնել, և նա տեղ է գտնում որևէ կուսակցության ավագանու ցուցակում, ապա տվյալ մարդու գործունեության համար քաղաքական ուժն է այս դեպքում պատասխանատու»:
Արման Բաբաջանյանի խոսքով՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելը շատ կարևոր է յուրաքանչյուր քաղաքական ուժի համար. «Եթե քաղաքական ուժը չի մասնակցում ՏԻՄ կամ համապետական ընտրություններին, ապա այդ քաղաքական ուժերի գործունեությունը պետք է դառնա քննության առարկա: Որովհետև քաղաքական ուժի ստեղծման նպատակը սեփական ծրագրերը ներկայացնելն է: Եթե չեն մասնակցում ընտրություններին, ուրեմն այլ նպատակներ են հետապնդում, որոնք պետք է բացահայտել»:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ ՏԻՄ ընտրություններին հանդես գան դաշինքով, ինչպես ԱԺ ընտրություններին էր, երբ ստեղծվեց Բաբաջանյան-Շիրինյան դաշինքը, քաղաքական գործիչը չհերքեց. «Այո՛, ունենք բանակցություններ, սակայն այժմ անուններ չեմ կարող հնչեցնել: Պարոն Շիրինյանը մեր շատ լավ բարեկամն է, հնարավոր է՝ ունենանք իր հետ համագործակցություն, սակայն այս պահին չունենք»,- եզրափակեց Բաբաջանյանը:
Նշենք, որ սույն թվականի հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի, Տավուշի և Լոռվա մարզերի մի քանի համայնքներում:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT