Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարի գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատախազին

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարի գործով նախաքննությունը, և քրեական գործը ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն:

ՔԿ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարը, համայնքի բյուջեից դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2010-2015թթ. նշված համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել համայնքի բյուջեից մի շարք բնակիչների միանվագ դրամական օգնություն տրամադրելու հարցերը:

Նշված հարցերին վերաբերող արձանագրություններում ավագանու որոշ անդամների փոխարեն ստորագրելու և այդ կերպ պաշտոնեական կեղծիք կատարելու պայմաններում համայնքի բյուջեից, որպես միանվագ դրամական օգնություն, համայնքի բնակիչների անվամբ ելքագրել է ընդհանուր 335.000 ՀՀ դրամ գումար, որը յուրացման եղանակով հափշտակել է:

Բացի այդ, համայնքի նախկին ղեկավարը, օգտվելով այն հանգամանքից, որ 2011թ. հունիսի որոշմամբ համայնքի ավագանին համաձայնություն է տվել դեռևս խորհրդային տարիներին Կապսի ջրամբարի կառուցման նպատակով Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի վերաբնակեցման համար կառուցված 12 կիսակառույց շինությունները օտարելու և դրանց մեկնարկային գները հաստատելու վերաբերյալ իր կողմից ներկայացրած առաջարկությանը, 2011-2016թթ. ընկած ժամանակահատվածում ապամոնտաժել և մասնավոր անձանց է օտարել նշված շինությունների՝ 2.970.000 ՀՀ դրամ արժողությամբ կոնստրուկցիաները, սակայն վաճառքի արդյունքում գոյացած գումարները չի մուտքագրել համայնքի բյուջե և այդ կերպ վատնելու եղանակով հափշտակել է համայնքի՝ 2.970.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքը:

Արդյունքում Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացնելու և վատնելու եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3.305.000 ՀՀ դրամ գումարի չափով գույքը և դրամական միջոցները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին»:

Տպել
708 դիտում

Լիբանանը կրկին իսրայելական հարձակման է ենթարկվել. զոհերի թվում տասնյակից ավել փրկարարներ են (տեսանյութ)

Երևանի ավագանին նոր անդամ ունի

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Աբխազիայում ցուցարարները կոտրել են ԱԺ-ի դարպասը, ընդդիմադիրներին կոշտ ձերբակալել են. ինչ է կատարվում երկրում

Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա

Առանձին մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն

Դատարանը որոշել է մյուս նիստին ներկայացնելու համար բերման ենթարկել Քոչարյանին, Օհանյանին և Խաչատուրովին

Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին

911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի, քաղաքացին իր կանչը կիրականացնի 112 հեռախոսահամարով. նախագիծ

Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա. Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին

Նոյեմբերի 16-ին սպասվում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը

Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան

Ազգերի լիգա․ ինչ հանդիպումներ են սպասվում

Շվեդ նախարարը ամենատարօրինակ ֆոբիաներից մեկն ունի. նա արգելել է բանանի առկայությունն իր այցելած վայրերում

Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 51 ուկրաինական անօդաչու

Իմ համբերության բաժակը լցվել է, կայացնելու եմ որոշումներ. վարչապետը՝ դատաիրավական համակարգի մասին (տեսանյութ)

Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

2018-ից հետո շատերն ակնկալում էին, որ խմբեր կձևավորվեն, կմտնեն կասեն՝ սեյֆդ բացիր, փողերդ հանիր. վարչապետ

Առանց Քոչարյանի և մյուսների շարունակվում է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը

Ոստիկանությունը պետության ողնաշարն է, չի կարելի թիրախավորել, դա այն ժամանակ էլ է եղել իմ համոզմունքը. վարչապետ

Կառավարությունը որոշել է մաքսատուրքից ազատել «Ջերմուկ Գրուպ»-ին

Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ նախագահը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածներին ուղղված ծրագրերը

Հիմա ամեն մարզում ունենք քրեական, համայնքային և պարեկային ոստիկանություն. Փաշինյան

Կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը

Ժաննա Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին

Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել

Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուները ծեծկռտուք են սարքել (տեսանյութ)

Մասկը ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության թուլացումը

Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով

Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում. տուգանքը՝ մոտ 100 մլն դրամ

Վրաստանը կրկնել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դեր ստանձնելու նախկին առաջարկը

Դեսպան Կարապետյանին է հանձնվել Ուկրաինայի ԱԳ նախարարի հուշանվերը՝ ի նշան հայ-ուկրաինական բարեկամության

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում

Դեսպան Մակունցը սենատոր Ուիքերին ներկայացրել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը

Թրամփը Քենեդի կրտսերին կնշանակի ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար

Մեկնարկում է ճանապարհների ձմեռային պահպանման ժամանակաշրջանը. կգործի 24-ժամյա հերթապահություն

Հրդեհ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում. հայտարարվել է «1 ԲԻՍ» աստիճան

Հայաստանի ազգային հավաքականը 1:0 հաշվով պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին

Բախվել են «Մերսեդես»-ն ու հնդիկ տղամարդու վարած մոպեդը, վերջինը կողաշրջվել է