Ես համբերատար սպասելու եմ Փաստաբանների պալատի ընտրված նախագահի քայլերին. Գևորգ Գյոզալյան

17/09/2021 schedule10:37

«Ես համբերատար սպասելու եմ ընտրված նախագահի քայլերին, եթե նա կապակուսակցականացնի ՓՊ-ն, ՓՊ-ն զերծ կպահի ցանկացած տեսակի քաղաքական օրակարգեր սպասարկելուց, «Զարթոնք» կուսակցության նախագահին չի նշանակի ՓՊ դպրոցի տնօրեն կամ ՓՊ-ում այլ պաշտոնի և կհետապնդի բացառապես ՓՊ՝ որպես մասնագիտական կառույցի զարգացման նպատակները, միաժամանակ, ըստ արատավոր սիստեմի, այսօրվանից չի նշանակի իր ժառանգին, ապա ես հրապարակային կծափահարեմ իրեն և հանգիստ կզբաղվեմ իմ գործով»:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Գևորգ Գյոզալյանը:

«Հարգելի լրագրողներ, սիրելի ընկերներ, ի պատասխան ձեր բազմաթիվ զանգերի և հարցերի, հայտնում եմ, որ փաստաբանական պալատի մասով իմ դիրքորոշումը հետևյալն է.

1) Ես համբերատար սպասելու եմ ընտրված նախագահի քայլերին, եթե նա կապակուսակցականացնի ՓՊ-ն, ՓՊ-ն զերծ կպահի ցանկացած տեսակի քաղաքական օրակարգեր սպասարկելուց, «Զարթոնք» կուսակցության նախագահին չի նշանակի ՓՊ դպրոցի տնօրեն կամ ՓՊ-ում այլ պաշտոնի և կհետապնդի բացառապես ՓՊ՝ որպես մասնագիտական կառույցի զարգացման նպատակները, միաժամանակ, ըստ արատավոր սիստեմի, այսօրվանից չի նշանակի իր ժառանգին, ապա ես հրապարակային կծափահարեմ իրեն և հանգիստ կզբաղվեմ իմ գործով,

2) Եթե նա կսպասարկի քաղաքական շահեր, չի տարանջատվի ներկայիս ՓՊ նախագահից, նրա ծանրակշիռ քաղաքական ազդեցությունը կթողնի ՓՊ-ում, կշարունակի տարբեր տեսակի քաղաքական հայտարարություններ ստորագրել այն ժամանակ, երբ իշխանությունը թույլ է, իսկ երբ իշխանությունը ուժեղ է, «կանցնի ընդհատակ» և կմոռանա «հայրենիքի փրկության մասին», որի արդյունքում ՓՊ-ն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ կընկալվի ընդդիմադիր կամ իշխանական շահեր սպասարկող ոչ պրոֆեսիոնալների կառույց, ապա ես իմ ջանքերը կդնեմ տարանջատվելու այդպիսի կառույցից:

3) Եթե, դժբախտաբար, կլինի 2-րդ կետում նշվածը, ապա ես կդիմեմ առնվազն այն 144 փաստաբաններին, ինչպես նաև ընտրություններին չմասնակցած 50+ տոկոս փաստաբաններին և նրանց կառաջարկեմ մեր ջանքերը կենտրոնացնել ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ կառույցի ստեղծման գործին՝ դրանով իսկ հանրությանը ազդակ տալով, որ այս համայնքում կան ոչ միայն կուսակցական օրակարգեր սպասարկողներ, այլ նաև պրոֆեսիոնալներ, ովքեր, հավասարապես ներկայացնելով թե՛ իշխանական վստահորդներին և թե՛ ընդդիմադիր վստահորդներին, զբաղված չեն նրանց գովքով և չեն սպասարկում նրանց քաղաքական օրակարգերը: Բայց մինչ այդ պետք է հնարավորություն տալ ընտրված թեկնածուին գործելու, քանի որ ես ինքնանպատակ քայլեր չեմ անում և մեր բոլորիս նպատակները պետք է ուղղված լինեն մասնագիտական և պրոֆեսիոնալ կառույց ունենալուն:

Հ.Գ. Սրանից ավելի այլ մեկնաբանություն չունեմ, ուստի, սիրելի լրագրողներ, խնդրում եմ օգտվեք այս փոսթից և այս հարցով մի զանգեք»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին կայացած ընտրություններում Փաստաբանների պալատի նախագահ է ընտրվել Սիմոն Բաբայանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1806 դիտում

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին