Հակակոռուպցիոն կոմիտեն ինչով է տարբերվում ՀՔԾ-ից, ինչ գործառույթ է իրականացնելու. մանրամասնում է ՀՔԾ-ի բաժնի պետը

Օրերս Կառավարության նիստի ժամանակ Սասուն Խաչատրյանն ազատվեց Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից և նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Կառավարությունը կոմիտեի ստեղծմամբ նոր ձևաչափով է ձեռնամուխ լինում կոռուպցիայի դեմ պայքարին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ Էմմա Ավագյանը ՀԺ-ի հետ զրույցում շեշտեց՝ կառույցն իր տեսակով լինելու է եզակի, քանի որ այն մասնագիտացված է լինելու բացառապես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությամբ, ինչպես նաև իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն։

ՀՔԾ իրավական ապահովման բաժնի պետն ընդգծեց՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի՝ ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործերի նախաքննության իրականացումը վերապահվելու է բացառապես Հակակոռուպցիոն կոմիտեին։ Այսինքն՝ հետայսու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ յուրաքանչյուր քրեական գործի քննություն իրականացնելու է նորաստեղծ մարմնը։ Ավագյանի փոխանցմամբ՝ քննության որակի բարձրացման և պատշաճ մակարդակի ապահովման տեսանկյունից կարևոր է ընդգծել, որ նորաստեղծ մարմինը մեկտեղելու է նախաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը:

«Կառույցի՝ միայն կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված լինելու հանգամանքը միանշանակ նպաստելու է համակողմանի, լիարժեք քննություն ապահովելուն, ինչպես նաև քննչական գործողություների արագ ու օպերատիվ կազմակերպման գործընթացին։ Ըստ էության՝ սա լինելու է հատուկ մասնագիտացված եզակի քննչական մարմին՝ բացառապես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ուղղվածությամբ և օրենքով վերապահված վերոնշյալ գործիքակազմի շնորհիվ իրականացնելու է ավելի արդյունավետ թիրախային քննություն»։

Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի վարույթում գտնվող քրեական գործերի հետագա ճակատագրին, ապա կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով հարուցված քրեական գործերը, այդ թվում՝ նյութերը, կփոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ այն գործերը, որոնք կոռուպցիոն բնույթի չեն, կփոխանցվեն, ըստ ենթակայության, քննչական այլ մարմիններ:

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից լուծարված է համարվելու Հատուկ քննչական ծառայությունը: Մեկամսյա ժամկետում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պետք է հաստատի կառույցի կառուցվածքը, պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը: Դրանից հետո եռօրյա ժամկետում կոմիտեի նախագահը առաջարկ է ներկայացնելու ՀՔԾ-ում ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց՝ թափուր հաստիքները ժամանակավորապես համալրելու համար: Աշխատակիցներն էլ եռօրյա ժամկետում պետք է պատասխանեն՝ ընդունո՞ւմ են աշխատանքի առաջարկը, թե՞ ոչ:

Էմմա Ավագյանը նաև հայտնեց՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների ընտրության համար կարճ ժամկետներում ձևավորվելու է մրցութային հանձնաժողով: Հայտարարվելու է բաց մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես մինչ այդ թափուր հաստիքները ժամանակավորապես համալրած աշխատակիցները, այնպես էլ յուրաքանչյուր ոք, ով համապատասխանում է օրենքով տվյալ պաշտոնի համար ներկայացվող պահանջներին:

Շենքային փոփոխություններ նույնպես սպասվում են: Ներկայում օպերատիվ բլոկը կաշխատի Մոսկովյան 1 հասցեում գտնվող մասնաշենքում, իսկ հետագայում նախատեսվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ամբողջությամբ կտեղափոխվի Սիլիկյան 12 հասցեում կառուցվող վարչական շենք:

Նշենք, որ 2020-ին, Կառավարության որոշմամբ, 8 միլիարդ 203 միլիոն դրամ հատկացվեց Հակակոռուպցիոն կոմիտեին, որը նախատեսված է ծախսել 2021-2023 թվականներին, և որից մոտ 5,1 միլիարդը՝ աշխատավարձի, կոմունալ և գրասենյակային ծախսերի, ավելի քան 5 միլիարդը՝ շենքային պայմանների, 285,5 միլիոնը՝ տեխնիկական հագեցվածության, իսկ 192 միլիոն դրամն էլ՝ տրանսպորտային հագեցվածության համար։

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6114 դիտում

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ