Երևան
12 °C
Բաժանումից հետո 17 տարի անց վերամիավորված Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքն առաջին անգամ համատեղ հարցազրույց են տվել: Զույգը վերջերս դարձել է «Adweek» նոր թողարկման հերոսը: Ռեժիսոր Բեն Աֆլեքը խոստովանել է, որ շատ հպարտ է Ջենիֆերի ձեռքբերումներով եւ նրա կենսագրությունը հասարակության արժանի օրինակ է համարում:
Վերամիավորումից հետո զույգը բազմիցս հայտնվում էր պապարացիների օբյեկտիվներում, սակայն երբեք չէր մեկնաբանում անձնական հարցերը: Այս անգամ, սակայն, Աֆլեքը խախտել է լռությունը: Նա ասել է, որ հիանում է Լոպեսի դրական ազդեցությամբ գունավոր համայնքի վրա:
«Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես են մուգ մաշկ ունեցող կանայք մոտենում Ջենիֆերին՝ ցանկանալով երախտագիտություն հայտնել նրան: Նրանք ասացին, որ Ջենիֆերն իրենց համար օրինակ է ուժեղ կնոջ, որը հաջողության է հասել եւ պահանջում է իր արդար մասնաբաժինը գործարար աշխարհում: Ամենամեծ բանը, որ ես կարող եմ անել որպես ռեժիսոր, ֆիլմեր նկարելն է, որոնք դիպչում են հանդիսատեսի սրտերին։ Ջենիֆերը մեծ թվով մարդկանց է ոգեշնչել զգալու, որ նրանք այս երկրում զբաղեցնեն իրենց տեղը «սեղանի շուրջ»: Ամբողջ պատմության ընթացքում այդպիսի ազդեցություն քչերն են ունեցել։ Դա այն է, ինչ ես երբեք չեմ իմանա: Կարող եմ միայն աջակցել, հիանալ ու հարգել»,- ասել է Աֆլեքը:
Լոպեսն էլ խոսել է իր ապրանքանիշի մասին։ Երգչուհին իրեն հազվագյուտ արտիստ է անվանել, քանի որ կարողանում է միաժամանակ «երգել, պարել եւ շոու անել»: Նա նաեւ ընդգծել է, որ իր առանձնակի առաքելությունն է համարում իր օրինակով ոգեշնչել այլ ռասայի եւ տարբեր ազգության մարդկանց:
«Կարիերայիս սկզբում ես որոշեցի դառնալ այնպիսի ապրանքանիշերի դեմք, ինչպիսիք են «L’Oréal-ն» ու «Louis Vuitton»-ը, այն դեպքում, երբ մյուսները դա չէին անում։ Նման բաների առնչությամբ արտիստների, դերասանուհիների համար շատ տաբուներ կային»,- ասել է աստղը: Ջենիֆերը ցանկացել է դառնալ այն մեկը, որը պաստառների եւ ամսագրերի շապիկներից թխամորթ կանանց կհիշեցնի իրենց հնարավորությունների մասին եւ կկոտրի անցյալի կարծրատիպերը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Բենն ու Ջենիֆերն այժմ հիանալի ժամանակ են անցկացնում միասին, մտերիմ են միմյանց ընտանիքների հետ եւ անհամբերությամբ սպասում են արձակուրդներին ու տոներին:
Հիշեցնենք՝ Լոպեսն ու Աֆլեքը նշանադրվել էին 17 տարի առաջ, սակայն պսակադրություն տեղի չէր ունեցել, և 2004 թվականի հունվարին հայտնի էր դարձել նրանց հարաբերությունների խզման մասին: 2021 թվականի մայիսին էլ հայտնի դարձավ, որ Մոնտանայի լեռնադահուկային հանգստավայրում նրանք արձակուրդը միասին են անցկացրել: Դրանից առաջ էլ՝ ապրիլին, Լոպեսը խզել էր նշանադրությունը բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ: Հունվարին էլ Աֆլեքը բաժանվել էր սիրեցյալից՝ դերասանուհի Աննա դե Արմասից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT