Երևան
12 °C
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից աշխատող քաղաքացիները պետք է գործատուին ներկայացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստման տեղեկանք կամ ամիսը երկու անգամ բացասական թեստի պատասխան, իսկ պատվաստվելու վերաբերյալ հակացուցումներ ունենալու դեպքում՝ բժշկի կողմից տեղեկանք:
Նշյալ պահանջները չկատարելու դեպքում հանրային ծառայողների գործատուները կարող են աշխատակցին ազատել աշխատանքից: Սա Հանրային ծառայության վերաբերյալ նոր նախագծով պետք է սահմանվի, որը շրջանառության մեջ է դրել արդարադատության նախարարությունը:
Նոր նախագծով նախատեսված է նաև, որ, օրինակ, 30 օր անընդմեջ աշխատանքի չներկայանալու դեպքում գործատուն կարող է աշխատանքից ազատել աշխատակցին: Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը մեզ հետ զրույցում մանրամասնեց. «Եթե աշխատակիցը գալիս է աշխատանքի չթեստավորված, չպատվաստված կամ առանց հակացուցման տեղեկանքի, ապա նրան թույլ չեն տալու մուտք գործել աշխատավայր: Աշխատակիցը կարող է հենց նույն օրն էլ կամ հաջորդ օրն էլ գնալ և պատվաստվել կամ կորոնավիրուսի դեմ թեստ հանձնել կամ ներկայացնել հակացուցումների տեղեկանք, որը տրամադրված կլինի բժշկի կողմից: Իսկ եթե նա ընդհանրապես 30 օր անընդմեջ չներկայանա, գործատուն իրավունք ունի ազատել նրան աշխատանքից, բայց դա չի նշանակում, որ նա 30 օր պետք է սպասի: Առանց անհրաժեշտ փաստաթղթերի աշխատակցին հոկտեմբերի 1-ից չեն կարող ներս թողնել աշխատանքի վայր»,- ասաց նա:
Աշխատակցին աշխատանքից ազատել այդ հիմքով հիմա նախատեսված է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար: Բայց մասնավոր ընկերության աշխատակցին, օրինակ, ո՛չ տուգանելու, ո՛չ էլ աշխատանքից ազատելու կարգավորումներ այս պահին չկան: Դրա համար աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ պետք է կատարվեին: Այս դեպքում փոփոխությունների շրջանառվող նախագիծը հանրային ծառայության մասին օրենքին է վերաբերում: Հետևաբար, խախտումներ հայտնաբերելու պարագայում մասնավորի դեպքում տուգանվելու է միայն գործատուն:
Դադունցի խոսքով՝ եթե լինի նաև այնպես, որ աշխատակիցը հրաժարվի պատվաստվելուց, թեստավորվելուց կամ հակացուցման տեղեկանք ներկայացնելուց, ապա գործատուի հետ համաձայնության գալով՝ կարող է աշխատել նաև հեռավար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն էլ երեկ հրավիրված ասուլիսում նշեց, որ նույնիսկ դեռ նախագիծ չկա այս մասով, որ պետք է փոփոխություն լինի. «Քանի որ այս պահին գործատուները երկուսն են՝ պետությունը և մասնավորը, պետությունը իր մասով հանդես է գալիս նման առաջարկով, սակայն մասնավորի հետ կապված նման առաջարկ չի դիտարկվում՝ հաշվի առնելով, որ սա հանրային առողջության շրջանակում է, և կա պահանջ հանրային առողջապահության տեսանկյունից: Այստեղ չեն դիտարկվում գործատու-աշխատող հարաբերություններ, որի հետևանքը լինի պայմանագրի լուծարումը»:
Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը դեռ ընդունված չէ, փաթեթը մշակվել և շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերի 1-ից: Երեկ նախագծի վերամշակված տարբերակը ներկայացվել է վարչապետի աշխատակազմ, այնուհետև նախագիծը քննարկման փուլ է անցնելու Կառավարության նիստում, որից հետո՝ Ազգային Ժողովում: Եթե Կառավարությունը հավանություն չտա նոր նախագծին, ապա այն չի ընդունվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում. որ գյուղերում ջուր չի լինի նոյեմբերի 26-ին և 27-ին
Մարտական նռնակով զինված տղամարդը սպառնացել է այն պայթեցնել
Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին. ինչ հարցեր են քննարկել
Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում
Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքանչյուրիս քաղաքացիական պարտքն ու պատասխանատվությունն է. նախարար
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և ընկել ձորակը․ կա վիրավոր
Մոսկվա-Շարժա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Կոռուպցիան ձեր հայրանունն է. Սերբիայի խորհրդարանում պատգամավորներն իրար են ծեծել
Քոչարյանը, գերիների հարցը շահարկելով, փորձում է շեղել հանրությանը. Հակոբյանը մանրամասնել է՝ ինչից (տեսանյութ)
Ինչ իրավիճակ է Լարսում
Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել, կա վիրավոր. կասկածյալները տեղի անվտանգության աշխատակիցներն են
Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածում հսկողության ուժեղացված միջոցառումները
Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի փորձառությամբ. Աննա Հակոբյանն այցելել է Սուրբ Ղազար (տեսանյութ)
Կոթիում երկհարկ հարակից տներ են այրվել
ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտավորությունները, ՀՀ-ն ունի այլընտրանք. Հրայր Մանուկյան
Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել
Ակնկալում ենք սերտորեն համագործակցել ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում. Միրզոյանը՝ Բոչորիշվիլիին
Ձյուն և ձնախառն անձրև է տեղում. իրավիճակը հանրապետության ճանապարհներին
Ադրբեջանում ռազմական փորձագետը ձերբակալվել է Հայաստանի հետ սահմանային դիրքերը նկարահանելու և ցուցադրելու համար
Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն եղել. ԱԳՆ
«Զվարթնոց»-ի «Կարգո» բեռնային համալիրի մոտ մեքենա է այրվել
Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ն դիմել է Գլխավոր դատախազությանը
Ինչու է իջեցվել Կառավարության շենքի վրա տեղադրված ՀՀ դրոշը
«Դեմոկրատական այլընտրանք»-ը մասնակցելու է Գյումրու ընտրություններին. Սուրենյանց
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024-ի 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
Ուժի մեջ են մտել ինքնագլորով և նմանատիպ շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները. ինչ չի թույլատրվում
Հովիկ Աղազարյանը հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ
Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. փակ ավտոճանապարհ կա
Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, ՊՆ և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով քանի դատական ակտ է կայացվել, ինչքան գումար է վերադարձվել
Հաղթահարեցինք քովիդը, պատերազմը, հիմա ամուր ոտքերի վրա ենք․ «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուն ընդլայնել է բիզնեսը
Շալվա Պապուաշվիլին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահ
Ինչպես պարապ մնալը աշխատողի, այնպես էլ տարիներով չաշխատողի համար աշխատելը մեծ սթրես է. վարչապետ (տեսանյութ)
Հայաստանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
ՌԴ-ում Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. ինչի համար է գործարարը մեղադրվում
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. շրջանների զգալի մասում անձրև, լեռներում նաև ձյուն կտեղա
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 25-ին
Հայտնել է, թե հարբած վիճակում ընկել է, վնասվել. պարզվել է՝ վեճի ժամանակ դանակահարել են
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT