Երևան
12 °C
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Փոխվարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ վստահություն արտահայտելով, որ արդյունավետ համագործակցությունը շարունակվելու է:
Սուրեն Պապիկյանը ՌԴ դեսպանին շնորհավորել է ՌԴ Պետական դումայի ընտրությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք նոր նախադրյալներ են ստեղծում ծրագրերի ու գաղափարների իրականացման համար: Զրույցի ընթացքում շեշտվել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Պետդումայի համագործակցության կարևորությունը՝ հայ-ռուսական հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ: Նշվել է, որ երկու երկրներում ընտրություններից հետո բացվում է քաղաքական կայունության և որոշակիության շրջափուլ, ինչը կարող է նոր մակարդակի բարձրացնել միջխորհրդարանական համագործակցությունը:
Դեսպան Սերգեյ Կոպիրկինը բարձր է գնահատել Սուրեն Պապիկյանի հետ նախկինում ունեցած համագործակցությունը՝ նկատելով, որ լավ փորձ է կուտակվել, ինչի հիմքով առաջիկա ծրագրերի իրականացման համար լայն նախադրյալներ են ստեղծվել: ՌԴ դեսպանը արտահայտել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ վստահությամբ, որ դրական արդյունքները երկար սպասեցնել չեն տա:
Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով անվտանգության, պաշտպանության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների և ձեռներեցության զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում, ինչպես նաև արժևորելով հանգամանքը, որ երկաթուղու կարողությունների թարմացումը նոր հնարավորություններ է բացում սոցիալ-տնտեսական ու հարակից ոլորտների շղթայական զարգացման համար:
Կողմերը քննարկել են նաև արդյունավետ համագործակցությունն էներգետիկայի բնագավառում: Փոխվարչապետը նկատել է, որ վերջինս Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, և ՀՀ կառավարության ծրագրի իրականացման համար կենսական է դրա բազմակողմանի զարգացումը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմանը՝ ինչպես ԱԷԿ-ի նորոգման և արդիակացանացման ներկայիս աշխատանքներին, այնպես էլ նոր ատոմակայանի կառուցման անհրաժեշտությանն ու հեռանկարներին: Որպես հայ-ռուսական համատեղ գործակցության վերջին թարմ օրինակ՝ հիշատակվել է Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության փաստը:
Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման առնչությամբ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն առանձնացրել է Ռուսաստանի հատուկ և արդյունավետ դերակատարությունը՝ թե՛ եռակողմ ձևաչափի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Քննարկվել է նաև Գորիս-Կապան ճանապարահատվածում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով Ռուսաստանի կարևոր ու կառուցողական դերը լարվածության նվազեցման և ծագող խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀովիկ Աբրահամյանի, Բեգլարյանի հարևանությամբ շենք եք կառուցում, կապիտալով վերադառնում եք. Ավինյանը՝ Մարությանին
Գորիսում քամին ավերածություններ է գործել. համայնքապետարանը խնդրել է հեռու մնալ պոկված էլեկտրահաղորդման լարերից
Պարոն Մարությանը տրանսպորտի թեմաներով նախկինում ասել է 180 աստիճան հակառակը, այսօր նոր խաղ է խաղում. Ավինյան
Եթե ՀՀ իշխանությունը Վրաստանի պես լիներ, այսօր մենք Թաթարստան էինք լինելու. Սարգսյան. տեսանյութ
Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը առանձնահատուկ նշանակություն ենք տալիս. Ծովինար Վարդանյանը՝ Սունջինին
Տարիների ընթացքում ձգտել եմ գիտելիքս ու փորձս օգտագործել միայն մեր երկրի շահի և առաջընթացի համար. Առուշանյան
Տեղի է ունեցել Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցը. քննարկվել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսում
Կիևը մերժել է Օրբանի՝ բանակցությունների առաջարկը. ՌԴ-ն կշարունակի հատուկ ռազմական գործողությունները. Պեսկով
Նախարարները տարածաշրջանային զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ մտքեր են փոխանակել
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տղամարդը մահացել է
Ֆրանսիայի ԱԳ նախարարն արձագանքել է Արարատ Միրզոյանի համերաշխության ուղերձին
Ալեն Սիմոնյանը Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի նախագահին է ներկայացրել խաղաղության գործընթացը
«Շիրակ» օդանավակայանի ժամանման և մեկնման նոր սրահները կկարողանան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևոր
Բուքը շարունակվում է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Պետք է մեր բուհական համակարգը դիտարկենք աշխարհի բուհական քարտեզում. վարչապետն ու տիկինն այցելել են Շիրակի մարզ
«Շորթում են օրը ցերեկով» մեղադրանքների մասին. ինչ են մանրամասնել վարչապետն ու Աննա Հակոբյանը. տեսանյութ
Մոսկվան ՀՀ իշխանություններից պարզաբանում է պահանջել. Զախարովան՝ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու մասին
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կվերսկսի աշխատանքը. ԱԳՆ
Կենսաթոշակային հիմնադրամների ներկայացուցիչները ներկայացրել են ֆոնդերի կատարած աշխատանքները
Հայտնում եմ ՀՀ համերաշխությունը Ֆրանսիային. Միրզոյանը ցավակցել է ցիկլոնի հետևանքով զոհերի կապակցությամբ
Ներկա էինք ՇՊՀ-ի 90-ամյակի միջոցառմանը և այս հոբելյանական առիթով 2025-ը հայտարարենք կրթվելու տարի. Հակոբյան
Շրջայց իրականացրինք Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նորակառույց մեկնման սրահում. Աննա Հակոբյան. տեսանյութ
Շիրակի պետական համալսարանը 90 տարեկան է. եկանք, շնորհավորեցինք. վարչապետ. տեսանյութ
Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ բուք է
Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են
Թույլ ձյուն է տեղում. որոշ տարածաշրջաններում բուք ու մերկասառույց է
Լիահույս եմ՝ կստանանք 2029 թվականի երիտասարդական ԱԱ-ի անցկացման իրավունքը. Արմեն Մելիքբեկյան
Ռուսաստանի շնորհիվ Երևանն ու Բաքուն շարժվում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Գերասիմով
Հիմա ճշմարտությո՞ւն է, որ Արմավիրից մինչև Գյումրի ամբողջական ասֆալտապատ է. վարչապետը Շիրակի մարզում է
«Խաղաղության խաչմերուկ»-ը գերկարևոր նշանակություն ունի․ փոխվարչապետ. տեսանյութ
Հայաստանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում հավատարիմ է միջազգային համագործակցությանը. Միրզոյան
Պարեկային ծառայությունը կտեղափոխվի նոր վարչական համալիր. նախարարը հանձնարարել է արագ ավարտել աշխատանքը
Ինչ փոփոխություններ են արձանագրվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 18-ին
Կայացավ հեթական «Որակի նշան-Երևան» մրցանակաբաշխությունը
Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին. փոխվարչապետ
Մոտ ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյան
Բացվեց Յունիբանկի նոր՝ «Դալմա» մասնաճյուղը
Դոնալդ Թրամփը հանրությանն է ներկայացել նոր սանրվածքով. տեսանյութ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT