100 հազար եվրո, եվրոպական անձնագիր. գեներալ Կիրիլովի սպանության գործով 2 ձերբակալված անձինք ցուցմունք են տվել

18/12/2024 schedule11:42

Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլլովին և նրա օգնական Իլյա Պոլիկարպովին սպանելու կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել։ Այս մասին РБК-ին հայտնել է ՆԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը։

«Կոմերսանտ»-ի երկու աղբյուրներ և «Իզվեստիա»-ի աղբյուրը նույնպես հայտնել են, որ կասկածյալները ձերբակալվել են:

Իրավապահները պայթյունի վայրի մոտ երկու կասկածելի մեքենա են նկատել, որոնք ֆիքսել են հսկողության տեսախցիկները, հայտնել է «Կոմերսանտ»-ի աղբյուրը։

Նշվում է, որ կազմակերպիչները հանցագործներին հայտնաբերել են ակնթարթային մեսենջերների միջոցով և նրանց տվել Ուկրաինայի անվտանգության ծառայության (SBU) ներկայացուցչի կոնտակտները։ Ներկա պահին կասկածյալները հարցաքննվում են, «Իզվեստիա»-ին հայտնել է աղբյուրը։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ձերբակալվածները ցուցմունք են տվել: 

«Ինձ առաջարկել էին 100,000 եվրո և եվրոպական անձնագիր»,- իր ցուցմունքում հայտնել է ռուս գեներալի սպանության գործով ձերբակալվածներից մեկը:

Նա ասել է, որ Մոսկվա է գնացել Ուկրաինայի հատուկ ծառայությունների ցուցումով։ Սկզբում գնել է սկուտեր, իսկ մի քանի ամիս անց՝ ստացել ռումբի բաղադրիչները։ Նա պայթուցիկ սարք է պատրաստել, տեղադրել սկուտերի վրա և սեղմել կոճակը, երբ գեներալը դուրս է եկել տնից։

Կիրիլովը և նրա օգնականը սպանվել են նախորդ առավոտյան Մոսկվայի բնակելի շենքի մոտ սկուտերի մեջ տեղադրված սարքի պայթյունի հետևանքով։ Պայթուցիկները գործի են դրվել այն պահին, երբ տղամարդիկ դուրս ե եկել շքամուտքից։ Քննչական կոմիտեն գործ է հարուցել ահաբեկչության, սպանության և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով։

Տեղի ունեցածի հիմնական վարկածը Ուկրաինայի զինված ուժերի (ԱԶՈՒ) դիվերսիա է, РБК-ին հայտնել են հետաքննությանը ծանոթ աղբյուրները։

Դեպքից մեկ օր առաջ Ուկրաինայի ԱՀԾ-ն քրեական գործ է հարուցել Կիրիլովի դեմ ռազմական հանցագործության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության միջոցով։ Գեներալը հեռակա մեղադրվել է Ուկրաինայի զինված ուժերի դեմ «քիմիական զենքի կիրառման հրաման տալու» մեջ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
549 դիտում

Երևան-Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի վիճակը էականորեն լավացել է. վարչապետ

Ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու փաստ չի հայտնաբերվել. պարզաբանում

Ադրբեջանը պլանավորում է շարունակել զենք գնել Ռուսաստանից. Ալիև

Գնում ենք Գյումրի. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ղրղզստանը նոր վարչապետ ունի

Մեքենան փաստացի չի ստուգվել, միայն ձևական գործողություն է եղել. 4 զինվորի կյանք խլած վթարի նախաքննության ավարտ

Ալիևը հայտնել է՝ ԼՂ-ում քանի հայ է մնացել

Վարչապետը հայտնել է՝ ինչ աֆորիզմ է 2011 թվականին ընտրել որպես բնաբան՝ իր «Երկրի հակառակ կողմը» գրքի համար

Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ-ն մանրամասնել է

Առանձին շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն, լեռնային հատվածներում՝ բուք

Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ հանուն Ադրբեջանի հետ խաղաղության. Ալիև

Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է

Միրզոյանի նախագահությամբ Երևանում մեկնարկել է հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ հանդիպումը

Նեթանյահուն Սիրիայի տարածքից՝ Հերմոն լեռան գագաթից, հայտարարություն է տարածել. տեսանյութ

Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին. Ալիև

Սարամեջ գյուղ տանող ճանապարհը հիմնանորոգված է, ինչպես խոստացել էի. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ալիևն անհամատեղելի է համարել Հայաստանի հետ խաղաղությունը և սպառազինությունների ձեռքբերման ընթացքը

100 հազար եվրո, եվրոպական անձնագիր. գեներալ Կիրիլովի սպանության գործով 2 ձերբակալված անձինք ցուցմունք են տվել

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստան այցելելու իմ հրավերը. Փաշինյանը՝ Կատարի էմիրին

Արևմտյան դիվանագետները վերադառնում են Սիրիա. 12 տարի անց Դամասկոսում բարձրացվել է Ֆրանսիայի դրոշը. տեսանյութ

Ինձ ուղղված հարցերն ունեն լայն ընդգրկում՝ սկսած անձնականից, ավարտած տնտեսականով և աշխարհքաղաքականով. վարչապետ

Իջևան քաղաքում մեքենա է հրդեհվել

Լիլիթ Մակունցն ու Պատրիկ Ֆալոնը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարները

Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել TikTok-ի նկատմամբ՝ կապված Ռումինիայի ընտրությունների հետ

Մարիամին ու Աշոտին գրկած. Աննա Հակոբյանն արխիվային լուսանկար է հրապարակել

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը կողաշրջվել և ուղղվել է. վարորդը՝ մահացել

Դատախազությունը պահանջում է Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահից բռնագանձել 6 անշարժ գույք, 1,7 միլիարդ դրամ

Ադրբեջանը թուրքական ռազմաբազայի կարիքը չունի. Ալիև

Ադրբեջանը ուրախ կլինի տեսնել ԼՂ-ում ռուսական ընկերությունների ներդրումները. Ալիև. տեսանյութ

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել, Ալագյազ-Արթիկ հատվածում բուք է, մի շարք ճանապարհների՝ մերկասառույց

Չիմացությունը մեր ամենամեծ թշնամին է. վարչապետ

Մաքրությունը՝ սկսած շքամուտքից. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի զավթված տարածքները վերադարձվել են բնակիչներին

Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից. տեղի է ունեցել վարչության նիստը

Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ ՆԳՆ-ում. նախարարը որոշումներ է ստորագրել

Ոչ եթերային անուն ունի այն մարդը, որը նիստից հետո զանգում է լրագրողին, պատմում լսածը. Հովհաննիսյան. տեսանյութ

Ճոպանուղու հարևանությամբ գտնվող քոթեջներում հրդեհ է բռնկվել

Թուրքիան «Eurofighter» կործանիչներ է ձեռք բերելու

Անիրական կատարումներ. Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Հովեր» կամերային երգչախմբի համերգին