Մեքենան փաստացի չի ստուգվել, միայն ձևական գործողություն է եղել. 4 զինվորի կյանք խլած վթարի նախաքննության ավարտ

18/12/2024 schedule13:48

ՊՆ «Ուրալ» ավտոմեքենայի վթարի գործով նախաքննությունն ավարտվել է:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«2024 թվականի ապրիլի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան անսարք վիճակում դուրս է եկել երթի և վթարի ենթարկվել:

Մասնավորապես՝ դեպքից առաջ՝ 2024 թվականի ապրիլի 9-11-ն ընկած ժամանակահատվածում, Ս.Գ.-ն և Հ.Հ.-ն ավտոմեքենայի տեխնիկական խնդիրների վերաբերյալ տեղեկացրել են զորամասի տեխնիկական մասի պետին և զորամասի ավտոմոբիլային ծառայության պետին, սակայն վերջիններս երթը չթույլատրելու մասով որևէ գործողություն չեն կատարել:

Ավտոհավաքակայանում Վ.Պ.-ն և Ս.Հ.-ն մեքենան փաստացի չեն ստուգել, սահմանափակվել են միայն ձևական գործողություններ կատարելով, ինչի հետևանքով անսարքություններ չեն հայտնաբերվել և թույլատրվել է երթը, որի արդյունքում ավտոմեքենան տեխնիկական անսարքության պատճառով հայտնվել է ձորում:

Վթարի հետևանքով մահացել է 4 զինծառայող, 18 զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ՊՆ զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի, զորամասի տեխնիկական մասի պետի, ավտոմոբիլային ծառայության պետի, զորամասի հրաձգային գումարտակի 2 հրամանատարների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) և զորամասի տեխնիկական մասի հսկիչ-պետի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

2024 թվականի դեկտեմբերի 16-ին քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պաշտպանության նախարարության «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի ձորը ընկնելու գործով կալանավորվել է մեկ զինծառայող, զորամասի երկու պաշտոնատար անձ:

Ըստ իրավապահների՝ մեքենան թեք է կայանված եղել, ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները ոչ պիտանի լինելու պատճառով շարժվելիս մեքենայի շարժիչը կանգնած վիճակում չի գործարկվել և չի տաքացվել, փոխանցման տուփի միջոցով, առանց շարժիչը գործարկելու, կայանված տեղից բերվել է շարժման, ինչի հետևանքով վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, և այն ճանապարհի բանուկ մասից թեքվել է դեպի աջ ու հայտնվել ձորում՝ հանգեցնելով 4 զինծառայողի մահվան և 19-ի տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալուն: 

Զորամասի համապատասխան պաշտոնատար անձինք, տեղյակ լինելով ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները ոչ պիտանի լինելու մասին, թույլատրել են դրա երթը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
276 դիտում

Հիմա ճշմարտությո՞ւն է, որ Արմավիրից մինչև Գյումրի լրիվ ամբողջական ասֆալտապատ է. վարչապետը Շիրակի մարզում է

«Խաղաղության խաչմերուկ»-ը գերկարևոր նշանակություն ունի․ փոխվարչապետ. տեսանյութ

Հայաստանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում հավատարիմ է միջազգային համագործակցությանը. Միրզոյան

Պարեկային ծառայությունը կտեղափոխվի նոր վարչական համալիր. նախարարը հանձնարարել է արագ ավարտել աշխատանքը

Ինչ փոփոխություններ են արձանագրվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 18-ին

Կայացավ հեթական «Որակի նշան-Երևան» մրցանակաբաշխությունը

Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին. փոխվարչապետ

Մոտ ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյան

Բացվեց Յունիբանկի նոր՝ «Դալմա» մասնաճյուղը

Դոնալդ Թրամփը հանրությանն է ներկայացել նոր սանրվածքով. տեսանյութ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար կրկին փակ է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր մարզիչը հայտնի կլինի 2025 թվականի հունվարին

Շուրջ 300 հազար ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը. Ալիև

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնար է, չի լինելու նման բան. Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Երևան-Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի վիճակը էականորեն լավացել է. վարչապետ

Ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու փաստ չի հայտնաբերվել. պարզաբանում

Ադրբեջանը պլանավորում է շարունակել զենք գնել Ռուսաստանից. Ալիև

Գնում ենք Գյումրի. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ղրղզստանը նոր վարչապետ ունի

Մեքենան փաստացի չի ստուգվել, միայն ձևական գործողություն է եղել. 4 զինվորի կյանք խլած վթարի նախաքննության ավարտ

Ալիևը հայտնել է՝ ԼՂ-ում քանի հայ է մնացել

Վարչապետը հայտնել է՝ ինչ աֆորիզմ է 2011 թվականին ընտրել որպես բնաբան՝ իր «Երկրի հակառակ կողմը» գրքի համար

Շուտով վարորդները պարտավոր չեն լինի իրենց մոտ ունենալ վարորդական իրավունքի վկայական. ՆԳՆ-ն մանրամասնել է

Առանձին շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն, լեռնային հատվածներում՝ բուք

Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ հանուն Ադրբեջանի հետ խաղաղության. Ալիև

Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել. նախաքննությունն ավարտվել է

Միրզոյանի նախագահությամբ Երևանում մեկնարկել է հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ հանդիպումը

Նեթանյահուն Սիրիայի տարածքից՝ Հերմոն լեռան գագաթից, հայտարարություն է տարածել. տեսանյութ

Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին. Ալիև

Սարամեջ գյուղ տանող ճանապարհը հիմնանորոգված է, ինչպես խոստացել էի. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ալիևն անհամատեղելի է համարել Հայաստանի հետ խաղաղությունը և սպառազինությունների ձեռքբերման ընթացքը

100 հազար եվրո, եվրոպական անձնագիր. գեներալ Կիրիլովի սպանության գործով 2 ձերբակալված անձինք ցուցմունք են տվել

Ցանկանում եմ վերահաստատել Հայաստան այցելելու իմ հրավերը. Փաշինյանը՝ Կատարի էմիրին

Արևմտյան դիվանագետները վերադառնում են Սիրիա. 12 տարի անց Դամասկոսում բարձրացվել է Ֆրանսիայի դրոշը. տեսանյութ

Ինձ ուղղված հարցերն ունեն լայն ընդգրկում՝ սկսած անձնականից, ավարտած տնտեսականով և աշխարհքաղաքականով. վարչապետ

Իջևան քաղաքում մեքենա է հրդեհվել

Լիլիթ Մակունցն ու Պատրիկ Ֆալոնը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հեռանկարները

Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել TikTok-ի նկատմամբ՝ կապված Ռումինիայի ընտրությունների հետ