Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այցելել է Շիրակի մարզ: Այցի շրջանակում երկրի ղեկավարը ծանոթացել է Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի Բայանդուր գյուղին մոտակա հատվածի ասֆալտապատման աշխատանքներին:
Ավտոճանապարհի 9,923 կմ հատվածի միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման ծրագրի շրջանակում: Կառավարությունն աշխատանքների իրականացման համար հատկացրել է 599 մլն 988 հզր 800 դրամ: Իրականացվել է աշխատանքների շուրջ 90 %-ը։
Հաջորդիվ վարչապետը տիկնոջ հետ այցելել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, որտեղ տեղի է ունեցել Շիրակի պետական համալսարանի 90 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:
Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է նրանց օրվա առթիվ և նշել, որ Շիրակի պետական համալսարանի գործունեությունը շատ բարձր է գնահատվում: «2500 տարի առաջ մի մարդ ասել է՝ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ: Եվ այդ օրվանից, այդ ժամանակներից այս կարճ նախադասությունը փոթորկում է ցանկացած մտածող մարդու հոգին ու միտքը: Ինչի՞ մասին է այս նախադասությունը: Հեղինակի և մյուսների տեսակետից, այս նախադասությունն առաջին հերթին ինքդ քեզ հարցեր տալու ընդունակության մասին է»,- ասել է վարչապետը:
Երկրի ղեկավարի կարծիքով՝ դա ընդհանրապես կրթության և զարգացման կարևորագույն բաղադրիչներից մեկն է. «Մենք բոլոր ոլորտներում՝ սկսած կրթությունից և ավարտած ներքին և արտաքին քաղաքականությամբ, պետական կառավարմամբ, մշակույթով, տնտեսությամբ, պետք է կարողանանք ինքներս մեզ հարցեր տալ և պետք է կարողանանք լրջորեն աշխատել այդ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ: Շատ կարևոր է, որ մենք անընդհատ ենք դա ասում՝ կրթվելու, սովորելու անհրաժեշտության մասին: Սա պարզ, բայց բարդ նախադասությունն է, որի խորքերը մենք պետք է հասկանանք: Խնդիրը միայն սովորելը չէ, խնդիրը նաև սովորել սովորելն է»:
Ըստ վարչապետի ՝ Շիրակում 1934 թվականին բուհի ձևավորումը եղել է նաև տնտեսական պահանջ. «Բուհական, ընդհանրապես՝ կրթական համակարգը, եթե փոխկապակցված չէ տնտեսության հետ, որոշակի տրամաբանությունից դուրս է գալիս: Եվ այս առումով շատ կարևոր է նաև արձանագրել, որ այն կրթական համակարգը, որը մենք ունենք, որ ստանդարտի մեջ է և որ ժամանակի մեջ է գործում»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանրության, մարդու, ժողովրդի, պետության խնդիրն այն է, թե ինչքանով ենք կարողանում վերափոխվել՝ ինքներս մեզ հարց տալով, ժամանակի պահանջներին համապատասխան:
«Եվ ես ուզում եմ, որ այս և նման հոբելյանները հենց օգտագործենք մեր մտքի նոր հարթակներ ստեղծելու համար, մեր հեռանկարի նոր ճանապարհներ տեսնելու համար»,-ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ և՛ բուհական համակարգի, և՛ մարզերի, և՛ քաղաքների զարգացման մասին առավել մանրամասն կքննարկվի, սակայն մեծ հաշվով ռազմավարական նպատակները պետք է բոլորովին այլ տրամաբանությամբ դիտարկել: Այս համատեքստում վարչապետը, բարձր գնահատելով բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքը, բուհերի անցած ճանապարհը, կարևորել է նաև վերափոխվելն ու միջազգայնորեն մրցունակ բուհեր ունենալը:
«Մեր այսօրվա խնդիրները չպետք է դիտարկենք առանձին վերցրած բուհերի շահերի տեսակետից: Մենք մեր խնդիրները պետք է դիտարկենք առանձին վերցրած պետության, Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերի տեսակետից, որովհետև պետությունը, նրա բնականոն զարգացումն է միայն երաշխիքը, որ մենք ունենաք առաջիկայում երկու հարյուր, երեք հարյուր, չորս հարյուր, հինգ հարյուր տարվա պատմություն ունեցող բուհեր, պետություն, ինստիտուտներ, տնտեսություն և բարեկեցություն»,-նշել է վարչապետը:
Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է ճշգրտել մեր բուհական համակարգի գործունեության, ընդհանրապես՝ կրթական համակարգի գործունեության նպատակը: «Մեր կրթական համակարգի նպատակը մեկը պետք է լինի, որ նրա շրջանավարտները, աշակերտները լավ ապրեն, պարզապես՝ լավ ապրեն, վաստակեն այնքան, ինչքան հնարավոր կլինի, իրենց և իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովեն»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ուսանողների հաջողությունը պետք է չափել ոչ թե Գյումրիի և Շիրակի մարզի մասշտաբով, ինչը նշանակում է նրանց պոտենցիալը փոքրացնելու ճանապարհով գնալ, այլ՝ աշխարհի մասշտաբով: «Մենք պետք է բացենք մեր ուսանողների պոտենցիալը աշխարհի մասշտաբով և պետք է մեր բուհական համակարգը դիտարկենք աշխարհի բուհական քարտեզի մեջ»,-իր խոսքն ավարտել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի Շիրակի մարզ այցի վերջին կանգառը եղել է Գյումրու «Շիրակ» օդանավակայանը: Վարչապետը շրջայց է կատարել օդանավակայանի մեկնման նորակառույց սրահում: Երկրի ղեկավարին ներկայացվել են կատարված աշխատանքները և նշվել է, որ արդեն իսկ շահագործվող նոր ժամանման և մեկնման սրահները հնարավորություն կունենան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևոր:
Մեկնման սրահը զբաղեցնում է 1000 քմ տարածք՝ 2 նստեցման ելքերով, միաժամանակ 2 չվերթի սպասարկման հնարավորությամբ, սահմանապահ ծառայության 6 խցիկներով, ինչպես նաև՝ 450 քմ տարածք նախատեսված անմաքս խանութների և սրճարանների համար:
Նշենք նաև, որ զուգահեռ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել «Շիրակ» օդանավակայանի հին մասնաշենքի 700 քմ տարածքում, որտեղ նախատեսվում է տարածքներ տրամադրել նաև պետական ծառայություն մատուցող կազմակերպություններին:
«Շիրակ» օդանավակայանում ընդհանուր ներդրումը կազմել է շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը առանձնահատուկ նշանակություն ենք տալիս. Ծովինար Վարդանյանը՝ Սունջինին
Տարիների ընթացքում ձգտել եմ գիտելիքս ու փորձս օգտագործել միայն մեր երկրի շահի և առաջընթացի համար. Առուշանյան
Տեղի է ունեցել Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցը. քննարկվել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսում
Կիևը մերժել է Օրբանի՝ բանակցությունների առաջարկը. ՌԴ-ն կշարունակի հատուկ ռազմական գործողությունները. Պեսկով
Նախարարները տարածաշրջանային զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ մտքեր են փոխանակել
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տղամարդը մահացել է
Ֆրանսիայի ԱԳ նախարարն արձագանքել է Արարատ Միրզոյանի համերաշխության ուղերձին
Ալեն Սիմոնյանը Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի նախագահին է ներկայացրել խաղաղության գործընթացը
«Շիրակ» օդանավակայանի ժամանման և մեկնման նոր սրահները կկարողանան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևոր
Բուքը շարունակվում է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Պետք է մեր բուհական համակարգը դիտարկենք աշխարհի բուհական քարտեզում. վարչապետն ու տիկինն այցելել են Շիրակի մարզ
«Շորթում են օրը ցերեկով» մեղադրանքների մասին. ինչ են մանրամասնել վարչապետն ու Աննա Հակոբյանը. տեսանյութ
Մոսկվան ՀՀ իշխանություններից պարզաբանում է պահանջել. Զախարովան՝ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու մասին
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կվերսկսի աշխատանքը. ԱԳՆ
Կենսաթոշակային հիմնադրամների ներկայացուցիչները ներկայացրել են ֆոնդերի կատարած աշխատանքները
Հայտնում եմ ՀՀ համերաշխությունը Ֆրանսիային. Միրզոյանը ցավակցել է ցիկլոնի հետևանքով զոհերի կապակցությամբ
Ներկա էինք ՇՊՀ-ի 90-ամյակի միջոցառմանը և այս հոբելյանական առիթով 2025-ը հայտարարենք կրթվելու տարի. Հակոբյան
Շրջայց իրականացրինք Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նորակառույց մեկնման սրահում. Աննա Հակոբյան. տեսանյութ
Շիրակի պետական համալսարանը 90 տարեկան է. եկանք, շնորհավորեցինք. վարչապետ. տեսանյութ
Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ բուք է
Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են
Թույլ ձյուն է տեղում. որոշ տարածաշրջաններում բուք ու մերկասառույց է
Լիահույս եմ՝ կստանանք 2029 թվականի երիտասարդական ԱԱ-ի անցկացման իրավունքը. Արմեն Մելիքբեկյան
Ռուսաստանի շնորհիվ Երևանն ու Բաքուն շարժվում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Գերասիմով
Հիմա ճշմարտությո՞ւն է, որ Արմավիրից մինչև Գյումրի ամբողջական ասֆալտապատ է. վարչապետը Շիրակի մարզում է
«Խաղաղության խաչմերուկ»-ը գերկարևոր նշանակություն ունի․ փոխվարչապետ. տեսանյութ
Հայաստանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում հավատարիմ է միջազգային համագործակցությանը. Միրզոյան
Պարեկային ծառայությունը կտեղափոխվի նոր վարչական համալիր. նախարարը հանձնարարել է արագ ավարտել աշխատանքը
Ինչ փոփոխություններ են արձանագրվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 18-ին
Կայացավ հեթական «Որակի նշան-Երևան» մրցանակաբաշխությունը
Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին. փոխվարչապետ
Մոտ ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյան
Բացվեց Յունիբանկի նոր՝ «Դալմա» մասնաճյուղը
Դոնալդ Թրամփը հանրությանն է ներկայացել նոր սանրվածքով. տեսանյութ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար կրկին փակ է
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր մարզիչը հայտնի կլինի 2025 թվականի հունվարին
Շուրջ 300 հազար ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը. Ալիև
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT