Մեկ ամիս է՝ Երևանի «Նաիրի» կինոթատրոնը չի գործում. սեփականատերն ու վարձակալող ընկերությունը տարաձայնություններ ունեն

Երևանի «Նաիրի» կինոթատրոնը մեկ ամիս է՝ փակ է և՛ աշխատակիցների, և՛ հանդիսատեսների համար: Կինոթատրոնի շենքին՝ հայտնի ֆիլմերի պաստառների փոխարեն այժմ դռներից այն կողմ ժպտում է միայն «Գլոբինգ» ընկերության պաստառի վրայի ընձուղտը:

242645222_438758027820277_5745162232993856599_n.jpg (60 KB)

2016 թվականին շենքի մի հատվածը վարձակալության էր տրվել «Առյան» ընկերությանը, որն էլ զբաղվում էր ֆիլմերի ցուցադրությամբ: Բայց այս տարվա մայիսից շենքի սեփականատիրոջ և ընկերության միջև տարաձայնություններ են առաջացել:

«Առյան» ընկերության փոխտնօրեն Ժենի Քոչարյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ խնդիրներն ու անհամաձայնություններն ընկերության և շենքի սեփականատիրոջ միջև սկսվել են դեռ այս տարվա մայիս-ապրիլ ամիսներին:

«Նախ փակվեցին զուգարանի դռները, մենք քաղաքացիներին առաջին հարկում գտնվող մեկ տեղանոց զուգարանում էինք սպասարկում: Հետո իրենք դիմեցին ոստիկանություն, որ գան, մեր դրամարկղը հանեն, այսինքն՝ մենք չունենայինք տոմս վաճառելու տեղ: Ոստիկանությունն իրենց այդ պահանջը չբավարարեց: Այնուհետև քաղաքային հեռախոսահամարը անջատեցին, հանել էին տալիս կինոֆիլմերի պաստառները: Ամեն ինչ արվում էր, որ մենք չկարողանանք աշխատել, հիմա էլ որոշել են դռները փակել»,- ասաց փոխտնօրենը:

Նրա խոսքով՝ կինոթատրոնի դռները փակվել են Սմբատ Նասիբյանի որոշմամբ օգոստոսի 26-ից: Աշխատակիցները եկել են աշխատանքի, և անվտանգության աշխատակիցները նրանց թույլ չեն տվել դռները բացել: Տարաձայնության մեկ այլ առիթ էլ դարձել է այն, երբ «Առյան» ընկերության տնօրենը դիմել է Նասիբյանին՝ շենքի նախասրահը վարձակալելու համար, սակայն մերժում է ստացել. «Դիմել էինք Նասիբյանին, որ կինոթատրոնը ողջ հմայքով աշխատացնենք, որովհետև սա միակ ազգային կինոթատրոնն է Երևանում, որ պահպանվել է: Այնուհետև մեր նախաձեռնությամբ շենքի տանիքին դրվեց Հայաստանի դրոշը, Նասիբյանը հրահանգեց, որ հեռացնեն, մենք՝ մերժեցինք, որից հետո այդ խոչընդոտներն առաջացրին մեզ համար: Ասում էին՝ զուգարանը ձեր վարձակալության պայմանագրի մեջ չի մտնում, աստիճանավանդակները ազատենք: Բայց օդով դահլիճ չենք կարող մտնել»,- ասաց Քոչարյանը:

«Առյան» ընկերությունը «Նաիրի» կինոթատրոնի շենքի մի հատվածը վարձակալել է մինչև 2022 թվականի սեպտեմբերը: Սակայն շենքի սեփականատերը, ըստ ընկերության փոխտնօրենի, իրենց մեղադրում է տարբեր անօրինությունների մեջ: Պնդում է, որ, օրինակ, վարձակալը ժամանակին չի վճարել շենքի վարձակալության վճարը, Քոչարյանն էլ հակադարձում է. «Մեր ընկերությունը մինչև հուլիս ամիսը կանոնավոր վճարել է, միայն օգոստոսին չենք վճարել, քանի որ այդ ժամանակ իրենք մեր դեմ հայց էին ներկայացրել, պահանջում էին, որ նստարանները, որոնց վրա հանդիսատեսը նստում է, չօգտագործենք, քանի որ դրանց միջոցով մենք ապօրինի հարստացել ենք: Հայցի ապահովման միջոց էին կիրառել, և մեր ընկերության ֆինանսական միջոցների վրա կալանք էր դրված: Դա անհիմն էր»,- ասում է նա: 

Այժմ ընկերության 12 աշխատակիցները և տնօրինությունը սպասում են որոշմանը, թե երբ պետք է բացվեն կինոթատրոնի դռները: «Նաիրի» կինոթատրոնի սեփականատերը «Առյան» ընկերության դեմ, ըստ ընկերության իրավաբան Նարեկ Եղիազարյանի, երկու հայց է ներկայացրել դատարան. «Հուլիսի 16-ին հայց են ներկայացրել անհիմն հարստացմամբ  խնայված գումարը վերադարձնելու պահանջի մասին, մեկ հայց էլ ներկայացվել է հուլիսի 26-ին, որը վերաբերում է վարձակալության պայմանագրին: «Առյան» ընկերությունն էլ հայց է ներկայացրել՝ կինոթատրոնի դռները փակ լինելու և աշխատակիցներին ներս չթողնելու վերաբերյալ, որը ընդունվել է վարույթ և քրեական գործ հարուցվել Քննչական կոմիտեում»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

«Նաիրի» կինոթատրոն ՍՊԸ փաստաբան Արսեն Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց խնդրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը: Ըստ նրա՝ վարձակալի և շենքի ղեկավարության միջև լարվածությունն սկսվել է նրանից, երբ վարձակալը կանոնավոր չի վճարել շենքը վարձակալելու վարձավճարը. «Գույքը վնասելու, ինքնիրավչության, ապօրինի գույքի օգտագործման, վարձակալած տարածքներում վարձակալի կողմից հրդեհավտանգ և սանիտարահիգենիկ կանոնների չպահպանման համար է պահանջ ներկայացվել, որ դուրս գան: Բացի դրանից, էլեկտրաէներգիայի առանձին բաժանորդ չեն դարձել: Մենք ասում ենք՝ կա պայմանագիր, գործենք պայմանագրի շրջանակներում»,- ասաց նա:

Մեր այն դիտարկմանը, որ «Առյան» ընկերությունից պնդում են, թե իրենք միայն մեկ անգամ չեն վճարել վարձակալության գումարը՝ պատճառաբանելով, որ իրենց ֆինանսական միջոցների վրա կալանք է դրված եղել, Մկրտչյանն ասաց. «Հայցի ապահովման միջոցները կիրառվել են ավելի ուշ, քան այն ժամկետը, երբ վարձակալը պետք է վճարեր վարձավճարը: Անդրադառնալով դրոշի վերաբերյալ առաջացած խնդրին՝ նա նշեց՝ դրա տեղակայումը պետք է կատարվի «Դրոշի մասին» օրենքով, քաղաքապետարանի թույլտվությամբ, իսկ նման թույլտվություն ընկերությունը չի ունեցել:

Մկրչյանը նաև ասաց, որ միջնորդություն են ներկայացրել, որ «Առայն» ընկերության տնօրենին ենթարկեն դատաբշժկական փորձաքննության: «Վարել ֆեյսբուքյան էջ կինոթատրոնի անունից և ներկայանալ կինոթատրոնի տնօրեն, սա հավակնություն է ուրիշի սեփականությանը: Որոշակի կասկածներ ունենալով՝ ես միջնորդություն եմ ներկայացրել, որ «Առյան» ընկերության տնօրենին ենթարկեն դատաբշժկական փորձաքննության»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ այն պնդումները, թե սեփականատերը դադարելու է օգտագործել շենքը՝ որպես կինոթատրոն, անհիմն են: Ասում է՝ կինոթատրոնը կշարունակի գործել, բայց առանց «Առյան» ընկերության. «Մենք ի վիճակի ենք այդ գործունեությունը իրականացնել առանց «Առյանի»: Տարածքի այն մասը, որը որպես կինոթատրոն է օգտագործվել, շարունակվելու է օգտագործվել որպես կինոթատրոն՝ չնայած սեփականատերը իրավունք ունի սեփականությունն իր հայեցողությամբ օգտագործել, սակայն այս դեպքում նա ցանկություն չունի այն վերածելու առևտրի կենտրոնի»,- հավելեց նա:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
36549 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել