Երևան
12 °C
Ձախից առաջինը՝ Բագրատ Զաքարյան, Արարատ Թումանյան, Խաչատուր Անդրեասյան, Արմեն Հայրապետյան
Սույն թվականի հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կայանալու են հերթական ՏԻՄ ընտրություններ:
Համայնքապետի ընտրություններին մասնակցում է 4 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Ազատական» և «Ապրելու երկիր» կուսակցությունները:
Իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» ուժի համայնքապետի թեկնածուն Արարատ Թումանյանն է: Վերջինս ծնվել է 1975թ. հունիսի 23-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում։ 1997-1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։
1999թ.-ին ավարտել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը՝ ստանալով իրավագետի որակավորում։
2000-2003թթ. աշխատել է «ՏանՏալ» ՍՊԸ-ում՝ որպես հիմնադիր-տնօրեն։
2003-2005թթ. աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում՝ «Միկաելլո» հրուշակեղենի գործարանում՝ որպես արտադրության պետ։
2009-2017թթ.-ին՝ «ԱՐԱԳԳ» ՍՊԸ-ում՝ զբաղեցնելով հիմնադիր տնօրենի պաշտոնը։
2019-2021թթ. զբաղեցրել է «Սթառ Օյլ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենի պաշտոնը։
Ամուսնացած է, ունի երկու որդի։
«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն Բագրատ Զաքարյանն է: Նա ծնվել է 1983 թվականին Մեղրի համայնքի Լեհվազ գյուղում:
Ավարտել է ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Մասնագիտությամբ հրետանավոր է: Ծառայել է ՊՆ Գարեգին Նժդեհի անվան զորամասում՝ որպես վաշտի հրամանատար:
Ներգրավված է եղել պետական սահմանի պահպանությանը: ԶՈՒ-ում զբաղեցրած վերջին պաշտոնը եղել է Հատուկ մոտորահրաձգային գումարտակի ղեկավարի տեղակալը, կոչումով մայոր է:
Ծառայությունն ավարտել է 2012 թվականին, այնուհետև տեղափոխվել է ԱԻՆ՝ զբաղեցնելով Մեղրիի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի պաշտոնը: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, իր դիմումի համաձայն, զորացրվել է ԱԻՆ-ից գնդապետի կոչումով և մասնակցել պատերազմին:
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո աշխատում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային հսկիչ կետի պետի պաշտոնում: Ամուսնացած է, ունի երկու զավակ:
«Ազատական» կուսակցության թեկնածուն Խաչատուր Անդրեասյանն է: Ծնվել է 1966 թվականի հունվարի 23-ին Կարճևան գյուղում։
Անդրեասյանն ավարտել է Երևանի գյուղակադեմիան: Ծառայել է Խորհրդային բանակում 1985-1987 թվականներին։
Աշխատել է Ագարակի սահմանամերձ շուկայի տնօրեն, զբաղվել է բիզնեսով։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր, մեկ որդի, 2 թոռ։
Եկրապահ կամավորականների միության անդամ է, ԵԿՄ Մեղրիի տարածքային բաժանմունքի ղեկավարն է եղել, Սյունիքի մասնաճյուղի փոխնախագահը, նախագահը, այնուհետեւ՝ ԵԿՄ վարչության անդամ։
Իսկ ահա «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն Արմեն Հայրապետյանն է: Հայրապետյանը ծնվել է 1992 թվականին Մեղրի քաղաքում: 2008թ.-ին ընդունվել է Երևանի պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, 2010-2012թթ.-ին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում, 2015թ.-ին՝ ավարտել համալսարանական կրթությունը:
2015-2018թթ.-ին ծառայել է ՀՀ ՊՆ ՌՈ Մեղրիի բաժանմունքում՝ որպես զինվորական ունեցվածքի պահպանման խմբի սպա, 2018-ից մինչ օրս աշխատում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մեղրի մասնաճյուղում՝ որպես հաճախորդների սպասարկման մենեջեր:
2018թ.-ին ռեյտինգային ընտրակարգով մասնակցել է Ազգային ժողովի ընտրություններին՝ որպես պատգամավորության թեկնածու «Լուսավոր Հայաստան կուսակցությունից:
2020թ.-ի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 25-ը զորակոչվել և մասնակցել է պատերազմին, պահեստազորի ավագ լեյտենանտ է:
Ամուսնացած է, ունի 2 որդի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔիմ Քարդաշյանին «կողոպտիչ պապիկներ»-ի գործով Փարիզի դատարան են կանչել
Դանակով զինված քաղաքացին հարձակվել է կանչի մեկնած բուժաշխատողների վրա. տուժել է վարորդը
Դոհայից, Մինսկից և Դուբայից Երևան են ժամանել օտարերկրացիներ, որոնք այլ երկրներում հետախուզվում են
Երևանում 36-ամյա վարորդը մեքենայով բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ ծառին
Տեղի է ունենում Հայաստանի և Էստոնիայի վարչապետների առանձնազրույցը
Վաշինգտոնում շարունակվում են ՀՀ ֆինանսների նախարարության և ԿԲ պատվիրակությունների հանդիպումները
Վարչապետը ծանոթացել է Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին. լուսանկարներ, տեսանյութ
Մեր ընտանիք քնքշություն եկավ. ծնվել է Շուշաննա Թովմասյանի երրորդ բալիկը
Պապոյանն ու Խուդաթյանն աշխատանքային այց են կատարել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ». լուսանկարներ
Չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք, դիզվառելիք, ծխախոտ. ի՞նչ է հայտնաբերվել 1 շաբաթում
Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների մեկշաբաթյա ծառայության արդյունքները
ՀՀ վարչապետն ու Էստոնիայի ԱԳ նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին
Մշակման փուլում է գտնվում խտրականությունից պաշտպանության ոլորտում համապարփակ ռազմավարական փաստաթուղթը. Գալյան
Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Իրանն ու Ադրբեջանը
Այս շաբաթը ծայրաստիճան կարևոր է ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար. Ռուբիո
Ucom-ը ներկայացավ Երևանում կայացած Career City Fest-ին՝ կիսվելով արժեքներով և կարիերայի հնարավորություններով
Ես այս կյանքը քեզ կտամ. Անդրեի նախկին կինը սկանդալային դեպքերից հետո նոր լուսանկար է հրապարակել
Լավրովը թվարկել է ուկրաինական հակամարտության կարգավորման ռուսական պայմանները
Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի ոսկե մեդալակիր
Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Վատիկանը փակել է Սիքստինյան կապելլան՝ պատրաստվելով կոնկլավին. հայտնի է Հռոմի նոր պապի ընտրության օրը
Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել
Հաղթանակի 80-ամյակի առիթով հատուկ գործողության գոտում հրադադար է հայտարարվել. Կրեմլը հայտնել է՝ որ օրերին
Երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի. վարչապետը հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահի հետ
Քաթարում ԱԽ քարտուղարն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի քայլերին
Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Իրանի նախագահ
Ադրբեջանի պետական սահմանային ծառայության սպան ինքնասպան է եղել
Օդի ջերմաստիճանը 3 մարզում կնվազի 8-10 աստիճանով. անձրև և ամպրոպ կլինի
Հայաստանն ու Գյումրին հաղթանակած դուք եք դարձնում. Շիրակի մարզպետն ընդունել է Քիշնևից վերադարձած ծանրորդներին
Տալլինում Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին
«Վանանդ կաթ»-ի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Հաքան Ֆիդանը Քաթարում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ
Տալլինում եմ. մտածում եմ՝ ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ. պատասխանի մի տարբերակ կա. վարչապետ
Մայիսի 1-ից Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կկատարվեն
Ռուսաստանն ումի՞ց է ուղիղ բանակցությունների վերսկսման ազդանշանի սպասում՝ Վաշինգտոնի՞ց, թե՞ անմիջապես Կիևից
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը. տեսանյութ
Նոր օր, նոր մշակութային բացահայտումներ մեր ծրագրի փոքրիկ ճամփորդների կողմից. «Իմ քայլը» հիմնադրամ
Կամարիս գյուղի ձվի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել
ԱԳ նախարարի տեղակալն ու Չինաստանի նորանշանակ դեսպանը տարածաշրջանային զարգացումների շուրջ մտքեր են փոխանակել
Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT