Գյումրեցին անպայման պետք է լսի Ստեփանակերտի թատրոնի ասելիքը. Աճեմյանի բեմում են Արցախի դերասանները

25/09/2021 schedule17:57

«Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումով Գյումրիում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը: Դերասանական կազմում նաև Շուշիի պետական թատրոնի արտիստներն են:

«Գյումրեցին անպայման պետք է լսի Ստեփանակերտի թատրոնի ասելիքը»,- ՀԺ-ի հետ զրույցում նշում են դերասանները:

Խաղում են հստակ ասելիքով: Անատոլիային մարմնավորած գլխավոր դերակատար Օֆելյա Մարտիրոսյանն ասում է՝ բեմ բարձրանալն այս պահին դժվար է, բայց գիտակցությունը մղում է պայքարի:

Նարինե Աբգարյանի հեղինակած «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը բեմադրել է Նյու Յորքից ժամանած ռեժիսոր Կարինե Քոչարյանը: Ներկայացումն ինքնանպատակ ընտրված չէ, ասելիքը հստակ է ու ուղղորդված: Այն սիրո ու բարության մասին է, տառապանքների միջով անցած մարդկանց հոգու հզորության, կորուստների ու վերածննդի մասին:

Պատմվում է փոքրիկ մի գյուղի մասին, որտեղ հիմնականում ծերունիներն են ապրում և միջին տարիքի մի քանի բնակիչ կա: Այն պահին, երբ թվում է, թե կարճ ժամանակ անց բոլորը կմոռանան իրենց մասին, գյուղից հեռացած երիտասարդներն անգամ չեն հիշի, թե որտեղից և ուր են հասել, հանկարծ գյուղում մանկան ճիչ է լսվում: 58-ամյա Անատոլիան որոշել և երկրորդ անգամ ամուսանցել էր Վասիլի հետ: Մանկան ճիչը նոր կյանքի խորհրդանիշ է, գյուղի նոր ապագայի ու վեր հառնելու երազը:

2,5 ժամ տևողությամբ ներկայացումն արցախյան բարբառով է: Երևանյան ջերմ ընդունելությունից հետո Գյումրին Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երկրորդ կանգառն է: Հաջորդիվ Վանաձորն է, Տաշիրն ու Ստեփանավանը:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» նախորդ շաբաթ զրուցել էր Նյու Յորքից հատուկ Արցախ եկած դերասանուհի, թատերական ռեժիսոր, «Երկնքից երեք խնձոր ընկավ» բեմադրության հեղինակ Կարինե Քոչարյանի հետ: Հարցազրույցը՝ ստորև

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
36328 դիտում

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան