Երևան
12 °C
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը:
Մասնավորապես՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն է ստացվել այն մասին, որ հնարավոր է՝ Սան-Պաուլո-Դոհա-Երևան ավիաչվերթով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանող ուղևորներից մեկը «կոկաին» տեսակի թմրամիջոց է տեղափոխում:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողության է ենթարկվել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության քաղաքացու ուղեբեռը, ինչից հետո որոշում է կայացվել կիրառել մաքսային հսկողության բացառիկ ձև՝ անձնական մաքսային զննում: Բրազիլիայի քաղաքացին «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է բժշկական հաստատություն:
Համակարգչային տոմոգրաֆիայի և հետագա բժշկական միջամտության արդյունքում պարզվել է, որ տվյալ քաղաքացին կուլ տալու և ստամոքսում պահելու եղանակով Բրազիլիայից Հայաստան մաքսանենգությամբ տեղափոխել է «կոկաին» տեսակի թմրանյութի պարունակությամբ 80 պատիճ՝ 746 գրամ ընդհանուր քաշով: Ի դեպ, Գ. Ռ.-ի ուղևորությունը Բրազիլիայից Հայաստան տևել է շուրջ 24 ժամ:
Հարկ է նշել, որ ստամոքսում պահելու եղանակով թմրանյութերի տեղափոխումը մեծ վտանգ է ներկայացնում փոխադրող անձի կյանքի համար՝ հաշվի առնելով, որ երկար թռիչքների ժամանակ առկա է պատիճներից թմրանյութի արտահոսք տեղի ունենալու վտանգ, որը գերդոզավորման պատճառով հանգեցնում է փոխադրող անձի մահվան:
ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Բրազիլիայի քաղաքացին կալանավորվել է: Իրականացվում է նախաքննություն: Հայտնաբերված և առգրավված թմրանյութի արժեքը Հայաստանի սև շուկայում կազմում է շուրջ 300.000 ԱՄՆ դոլար:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից շարունակվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը՝ գործի հետ առնչություն ունեցող հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու նպատակով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍպորտը կամքի, միասնականության և առողջ ապրելակերպի խորհրդանիշ է. Տիգրան Ավինյան
ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է հրահրում Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի դեմ. վերջինները պատասխան են խոստացել
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի. հայտնի են օրն ու մանրամասները
Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
Էջմիածնում անասնագոմ է հրդեհվել
Ներկայում Ռուսաստանում ապօրինի բնակվում է 670 հազար մարդ․ ՆԳՆ-ն նրանց հորդորել է հստակեցնել կարգավիճակը
Ջերմուկում մարզական տոն է. Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել
Օսկանյանը, կոչեր անելու փոխարեն, լավ կլինի շարունակի սերտել անգլերեն occupied բառի ստուգաբանությունը. Թորոսյան
Նույն Օսկանյանը հայտարարել էր՝ Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը Ղարաբաղի հետ տրվում է Հայաստանին. Ալեքսանյան
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում նոր ֆոտոբռնիչ սարքեր են տեղադրվել
Հրդեհ՝ Թթուջուր գյուղի հարակից տարածքում. հրշեջները փորձում են կանխել կրակի տարածումը դեպի անտառ
Աճառյան փողոցում բախվել են մեքենաներ. 4 վիրավորից 1-ն անչափահաս է
Տավուշում «օդային տագնապ» կհնչի, վարժանք է անցկացվելու
Բելառուսական ակումբի ֆուտբոլիստը տեղափոխվել է Հայաստան
Ինչպես փրկել երեք մարդու կյանք. Հայաստանում գերակշռում են վճարովի դոնորները․ տեսանյութ
Բարեփոխումների արդյունքն այնպիսի տրանսպորտ ունենալն է, որ գրեթե բոլորն ուզեն օգտվել դրանից. Խաչատրյան
Եվրամիությունը Բայդենի օրոք կատարում էր ԱՄՆ-ի յուրաքանչյուր պատվեր, այժմ շփոթության մեջ է. Պուտին
Պարեկները հայտնի երգչի մեքենայում «Կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել
ՀՀ ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում
Թրամփն արագ կարգուկանոն կհաստատի Եվրոպայում. Պուտին
Եվրոպական էլիտաներին ավելի շատ դուր էր գալիս Բայդենը, քան Թրամփը. Պուտին
Ստեղծում ենք նոր բարեկամություններ, զարկ ենք տալիս հայրենաճանաչությանը․ Վահագն Խաչատուրյան
Լիբանանում հայ եկեղեցական է սպանվել
Կրակոցներ Աբովյան քաղաքում. կա վիրավոր
Արարատի մարզի տներից մեկում հայտնաբերել է 6 ամսական երեխայի մարմին
Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Խոշոր հրդեհ Կալիֆորնիայի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ. տեսանյութ
65-ամյա քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով բնակարանի պատուհանից
Կապ չունի՝ տեսանյութ տարածողն արցախցի հայրենազուրկ է, թե հայտնի միլիարդատեր-միլիոնատերերի ակումբը. Սաֆարյան
Թրամփը հրամայել է հարվածել Սոմալիում ԴԱԻՇ-ի առաջնորդին. կան զոհեր
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել օգնություն
Հանրապետության հրապարակում «Ղարաբաղ» երգող օտարերկրացիների տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանն ազատ է արձակվել
Տուզիկի պես փղի վրա հաչում են` մտածելով, թե փղի կնճիթին է դա. Ալեն Սիմոնյան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Չեմ բացառում, սա ֆուտբոլ է․ Հենրիխ Մխիթարյանը՝ հետագայում հայկական թիմում խաղալու հեռանկարի մասին
Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է
Ինչպես օլիմպիական, այնպես էլ համահայկական խաղերում՝ ամենակարևորը մասնակցությունն է․ Արայիկ Հարությունյան
Ում խուփը ում պուտուկին կգտնի. ովքեր են Գյումրու քաղաքապետի աթոռին ձգտող նախկիններն ու ներկաները
Սպասենք հանրային ներողությանը. Լևոն Հովհաննիսյանն ասել է՝ ինչու է Մարությանը հաճախ քաղաքական թիմեր փոխում
78-ամյա մարդուն «նառկաման» ասելու բարոյական մասը ո՞րն է. Ալեքսանյանը՝ Մարությանի մասնակցությամբ միջադեպի մասին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT