Երևան
12 °C
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում ֆինանսական և կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումների ևս մեկ դրվագի վերաբերյալ քրեական գործը՝ 7 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ մանրամասնելով.
ՀՀ գլխավոր դատախազության դատավարական ղեկավարման ներքո, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի, ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից համատեղ իրականացվող բազմածավալ քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել և հիմնավորվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներում որպես կապալառու, կամ խորհրդատվական ծառայություն իրականացնող ներգրավված մի քանի ընկերությունների ղեկավարների և աշխատակիցների կողմից պարտավորությունների կատարման պատրանք և փաստաթղթային հիմքեր ստեղծելու, հարկային պարտավորությունները անհիմն նվազեցնելու, ծառայությունների մատուցման և համագործակցության կեղծ պայմանագրերի հիմքով ստացված առանձնապես խոշոր չափերի գումարների հանցավոր ծագման աղբյուրը և բնույթը խեղաթյուրելու, առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ծրագրի իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներ դուրս բերելու և այդ կերպ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու հանցավոր սխեմա:
Վերջինս կիրառման արդյունքում պատճառված ընդհանուր վնասը՝ ներառյալ նաև հաշվարկված տույժ-տուգանքները, կազմում է ավելի քան 2.7մլրդ ՀՀ դրամ:
Հանցավոր մեխանիզմի իրացմանը ներգրավվել են նաև ՀՀ ՊԵԿ տեսուչներ:
Նշված հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել՝
Նախաքննության ընթացքում, որպես «Սթոնս» ՍՊ ընկերության՝ վերոնշյալ ղեկավարների և աշխատակիցների կողմից կատարված հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած վնասի հատուցման երաշխիք՝ ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին փոխանցվել է 1 մլրդ. դրամ:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը հաստատել է նշված դրվագով մեղարդական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի 7 անձի, ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:
Վերոնշյալ դրվագով ՀՀ ՊԵԿ տեսուչների մասով նախաքննությունն ավարտվել էր ավելի վաղ, նրանց և ևս մեկ անձի վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկվել ավելի վաղ:
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրին առնչվող քրեական գործով բազմաթիվ այլ դրվագներով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը, հետևողական դատախազական հսկողության և ղեկավարման ներքո, շարունակվում է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT