Երևան
12 °C
Հայկոն ոչ միայն ազգի, այլ նաև Գյումրու թատրոնի համար է մեծ կորուստ: ՀԺ-ի հետ զրույցում հուզմունքը դժվարությամբ է զսպում Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:
«Այսօր մեզ հետ չէ այլևս մեր ընտանիքի անդամը՝ Հայկոն: Մեծ սիրով երկու ներկայացում միասին աշխատել ենք՝ «Հարսանիք թիկունքում» և «Ոչինչ չի մնա» ներկայացումներն էին: Դրամատիկականն անպայման անդրադարձ կունենա, և գուցե հենց «Հարսանիք թիկունքում» ներկայացումը խաղանք ի հիշատակ Հայկոյի: Մենք պարտք ենք նրան»,- ասում է Հարությունյանը:
«Առաջին անգամ դրամատիկականը Հայկոյի հետ աշխատեց «Հարսանիք թիկունքում» ներկայացման ժամանակ: «Երբ Հայկոն առաջին անգամ եկավ ներկայացումը դիտելու, դեռ երաժշտությունը չկար»,- հիշում է դրամատիկականի տնօրենը՝ շարունակելով. «Նստեց դահլիճում, ես շատ լավ հիշում եմ: Առանց երաժշտության ենք խաղացել: Ներկայացումը վերջացավ…: Արտասվել էր: Ու ասաց՝ էնքան բնական է ամեն ինչ, որ ես չգիտեմ՝ ինչ պետք է ստեղծեմ: Ու հենց դահլիճում նստած՝ սկսեց քթի տակ երաժշտություն մտածել»:
Այնուհետև, երբ արդեն Հայկոն սկսել է երաժշտությունը գրել, առաջարկել է, որ ներկայացման մեջ Գյումրու տրնգին էլ ներառեն. «Եվ արդեն երբ Երևանում երաժշտությունն էր գրում, իրար հետ աշխատում էինք, շատ լավ առաջարկ արեց, ասաց՝ ես խնդրում եմ, այս ներկայացման մեջ արի օգտագործենք նաև Գյումրվա տրնգին: Ասաց՝ ես կարող եմ տարբեր բաներ գրել, բայց չեմ ուզում միայն իմ երաժշտությունը լինի, իմի կողիքն ուզում եմ, որ գյումրեցու հարսանիքը լինի Գյումրվա տրնգիով: Ու ինքը իր ստեղծած երաժշտությունը կողքի դրեց, հարսանիքի մուտքի համար առանձին երաժշտություն գրեց և ասաց՝ ճիշտ է, որ գյումրեցու հարսանիքը այդ երաժշտությամբ սկսվի»:
Լյուդվիգ Հարությունյանի խոսքով՝ երգիչը թատրոնի բոլոր առաջնախաղերին ներկա է եղել. «Կարողանում էր գնահատել, ոգևորել: Բարություն ու սեր էր Հայկոն: Ու մենք նրան պարտք ենք»:
Հիշեցնենք՝ երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն (Հայկ Հակոբյան) սեպտեմբերի 21-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Միքայելյան» (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ) հիվանդանոց: Նա վարակվել էր կորոնավիրուսով: Մեկ շաբաթից ավելի «Միքայելյան» հիվանդանոցի բժշկական անձնակազմը պայքարում էր նրա կյանքի համար, սակայն բժիշկներին չհաջողվեց փրկել արտիստի կյանքը: Սեպտեմբերի 29-ին Հայկոն իր մահկանացուն կնքեց հիվանդանոցում: Նա 48 տարեկան էր:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան
Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած
Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում
«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը
Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան
Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT