«Փրկության կղզի». Գյումրու պետական դրամատիկական թատրոնում 156-րդ թատերաշրջանը մեկնարկեց սարոյանական շնչով (լուսանկարներ)

Ես, մարդկանց առանձին-առանձին վերցրած, սիրում եմ, որովհետև մարդ արարածն ընդունակ չէ գազանության: Գազան է դառնում ամբոխը: Այ, իմ թշնամանքն ամբոխին է ուղղված: Եվ սա ասում է Սարոյանը: Սարոյանի հետ համամիտ է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: Հենց նրա բեմադրած Վիլյամ Սարոյանի՝ «Փրկության կղզի» լիրիկական կատակերգությամբ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնը բացեց 156-րդ թատերաշրջանը:

243520890_3961848053917155_8882972178157443815_n.jpg (53 KB)

Մինչ վարագույրը կբարձրանար՝ գյումրեցի հանդիսատեսը լուռ ու հոտնկայս հարգեց աճեմյանական ընտանիքի մասնիկի՝ երգիչ Հայկոյի հիշատակը:

Այնուհետև բեմում ծանոթ ու անծանոթ դերասաններն են: Ներկայացման հիմքում մարդու էության մեջ ապրող բարությունն է՝ պարզ, մաքուր և անմիջական:

243514665_5030144823671653_7694933732653148792_n.jpg (163 KB)

«Այսօր բարությունն է պակասել, մարդասիրությունը, միմյանց սատար լինելու գաղափարն է կորել: Էսօր մարդիկ շատ անտարբեր են դարձել, բոլորն օնլայն են, քիչ ենք իրար մասին մտածում ու օգնում: Եվ բարությունը, հոգատարությունը, սատար կանգնելը ինչո՞ւ եմ բեմադրել, որ մարդիկ մի հատ հիշեն այն, ինչը մոռացել են, մի քիչ ավելի մարդկային դառնան: Շատ բաներ կան, որ համահունչ են մեր այսօրվա կյանքի հետ, աղքատ քաղաք, բոլորը գնում են դուրս՝ աշխատանք փնտրելու, կարոտով են լցվում: Սա է հիմնականը, որ ուզեցի ժողովրդին հրամցնել: Սա պատմվածք է 2,5 էջանոց, ես Սարոյանի մյուս պատմվածքներն էլ եմ բերել, միքս արել, և ստացվել է էսպիսի մի ներկայացում»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Նիկոլայ Ծատուրյանը:

244339555_5030144517005017_5993408469357914571_n.jpg (139 KB)

156-րդ թատերաշրջանն իր տրամադրությամբ խիստ տարբերվող եղավ նախորդ բոլոր տարիներից. նոր թատերաշրջանն այստեղ միշտ տոնական է մեկնարկել, տոնին հետևել է առաջնախաղը:

2021-ին աճեմյանցիները միայն առաջնախաղով ներկայացան: Պատճառը միանգամայն հասկանալի և իրավիճակը հասանելի էր բոլորին: Անկախ այս ամենից՝ նոր թատերաշրջանը նոր գույն ու տրամադրություն է խոստանում: Մեծ ծրագրեր կան:

Յուրաքանչյուր ամիս նոր առաջնախաղով է մեկնարկելու: Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասում է՝ իրենց առջև նպատակ են դրել՝ տարին ենթաշերտերի բաժանել ու դրանով էլ շարժվում են առաջ:

«Սկսում ենք բարությամբ, շարունակում ենք, դա ընթացքն է, և ավարտում ենք կռվով: Եվ ամենակարևորն այն է, որ բոլոր ներկայացումներում ընդգրկված են պատանի դերասանները նաև»:

«Կարծում եմ՝ այն ժամանակահատվածը, որում ապրում ենք, պետք են բարություն և հոգատարություն: Եվ մեզ շատ պետք էր Սարոյան ունենալ բեմում»,- շեշտում է Հարությունյանը:

244330484_5030144613671674_1162022136073099028_n.jpg (105 KB)

Երկրորդը երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի «Քայլեր» պիեսն է: Այն հանդիսատեսին կհրավիրի Մհեր Մկրտչյան բեմ: Ռեժիսորն Ասպրամ Բաղդասարյանն է: Սա Լյուդվիգ Հարությունյանն անվանում է շարունակություն, բայց ոչ որպես վերնագիր, այլ իրենց համար ընտրված ենթաշերտեր:

«Պիեսը յուրաքանչյուրի ապրելու իրավունքի մասին է: Յուրաքանչյուրը ծնվելու իրավունք ունի: Սա խնդիր է, որը համամարդկային է և բոլոր ազգերին է վերաբերում: Արդյոք մենք իրավունք ունե՞նք մարդուն զրկել կյանքից, և արդյոք սե՞ռն է որոշում ապրել-չապրելու հարցը: Շատ հետաքրքիր գործ է, և անպայման այն տեսնել է պետք»,- ասում է նա:

244076243_5030144527005016_8048070148454509364_n.jpg (168 KB)

Երրորդը լինելու է տարվա իրադարձությունը: Բեմ կբարձրանա «Մաուգլի» ներկայացումը: Այն մասշտաբային է: Բեմում կլինի 70 դերասան: Տարվա խաղացանկն էլ է հարուստ, սիրված ներկայացումները կրկին կխաղան, կխոսեն հանդիսատեսի հոգու ու մտքի հետ:

156-րդ թատերաշրջանի մեկնարկը Լյուդվիգ Հարությունյանի համար կարևոր մի բաց զգալու առիթ եղավ: Գյումրու օրը ևս նման զգացողություն ունեցել էր, այն այժմ վերածվել է լուրջ անհանգստության: Մեզ հետ զրույցում անկեղծանում է՝ գույնն է պակասում Գյումրիում, դեմքերն են պակասում:

«Անհանգստանում եմ, մեր քաղաքի դեմքերը պակասում են: Ես շատ եմ ուզում, որ Գյումրին երբեք իր դիմագիծը չկորցնի, անհատականություններ ունեինք մենք: Առաջնախաղերում միշտ էստեղ նստած են եղել Հասմիկ Կիրակոսյանն ու շատ-շատ մարդիկ, և այդ աթոռները դատարկվում են: Ես՝ որպես բնիկ գյումրեցի, անհանգստանում եմ՝ հանկարծ մեր դիմագիծը չկորի:

Չգիտեմ՝ դա ոնց է լիելու, պետք է փոխարինենք իրենց: Եթե չենք էլ փոխարինում, ուրեմն պետք է հիշենք իրենց, կրկնենք ու առաջ շարժվենք նույն շնչով»,- ասում է թատրոնի տնօրենը:

244333469_3961848697250424_3312418933031382393_n.jpg (62 KB)

Նիկոլայ Ծատուրյանն իր ծանրակշիռ գնահատականն ունի: Ասում է՝ գյումրեցի հանդիսատեսը եղել և շարունակում է մնալ անբացատրելի ուրիշ:

«Ես ներկայացում էի արել, որը նաև Երևանում էր ցուցադրվում: Եվ ինչն էր հետաքրքիրը, որ էստեղ՝ Գյումրիում, ծափահարում էին այն տեղերում, որոնք ոչ թե մտքային էին, այլ ռեժիսորական հնարքներ էին: Ես զարմանում էի:

Շատ երևանցիներ ասում են, եթե Գյումրին ընդունեց, ուրեմն բոլորը կընդունեն: Իսկապես արվեստի ու արհեստի քաղաք է Գյումրին»:

244337631_3961847037250590_7877046332381873425_n.jpg (62 KB)

Իր ու գյումրեցիների հետ կապված մի դիպված էլ է պատմում և ավարտում մեզ հետ զրույցը Նիկոլայ Ծատուրյանը:

«Մի անգամ ես ու տիկինս մտանք խանութ, կարտոֆիլ էինք ուզում գնել: Մեկ էլ վճառողը, թե՝ վայ, բարև ձեզ, պարոն Ծատուրյան, մեր քաղաքի հպարտությունն եք, մենք ձեզի շատ կսիրենք, հպարտանանգը ձեզնով: Ես մինչև ուզեցի բացատրել, թե ինչ եմ ցանկանում գնել, մեկ էլ գործընկերուհուն դարձավ, թե՝ աղջի Անժիկ, գիտես, չէ՞, ով է պարոն Ծատուրյանը: Սա էնտեղից նայեց ու թե՝ ո՞վ է: Նա էլ պատասխանեց՝ ինչղ թե ո՞վ է, մեր Ֆրունզիկ Մկրտչյանի ախպերն է»:

243535292_3961847307250563_5615531180456710358_n.jpg (62 KB)

Սամսոն Մատինյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
37830 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել