Երևան
12 °C
Իրավիճակը կովկասյան տարածաշրջանում վերջին ժամանակներում կրկին լարված է: Այդ լարվածությունն օր օրի ավելի է սրվում, իսկ վերջաբանն անհասկանալի է: Այդ վերջաբանի մասին տարակարծություններն ու քննարկումները բազմաթիվ են: Խոսքը մեր տարածաշրջանային հարևանների՝ Իրանի ու Ադրբեջանի միջև ստեղծված դժգոհությունների ու լարվածության մասին է:
Միջազգային տարբեր լրատվականներ ու փորձագետներ, վերլուծելով իրավիճակը, դժվարանում են մեկնաբանել՝ կվերածվի՞ արդյոք հեռակա լարվածությունն ավելի մեծ ճգնաժամի կամ բախման:
Ինչո՞ւ և ինչպե՞ս սկսվեց
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Anadolu գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ Ադրբեջանը միջոցներ է ձեռնարկել իրանական բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ կանխելու համար, քանի որ Բաքուն այդ գործողություններն անօրինական է համարում: Նրա խոսքով՝ օգոստոսի 11-ից սեպտեմբերի 11-ն Իրանից մոտ 60 բեռնատար է մտել Ղարաբաղի տարածք, և ադրբեջանական կողմն այս առնչությամբ բազմիցս դժգոհություն է հայտնել Թեհրանին:
Այս ամենը հրապարակային մեկնաբանության տեղիք տվեց, երբ հայտնի դարձավ Հայաստանի հարավում ադրբեջանական ուժերի կողմից իրանական 2 բեռնատարների վարորդների (Իրանի քաղաքացիներ) ձերբակալության մասին, որոնք իրանական վառելիք էին փոխադրում դեպի Ստեփանակերտ: Հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանի իշխանությունները հրահանգել են դադարեցնել Ստեփանակերտ ուղևորվող իրանական բեռնատարների մուտքը և յուրաքանչյուր վարորդից պահանջել ավելի քան 100 դոլարի հարկ ու տուրք փոխադրման համար:
Այս իրավիճակին հաջորդեցին իրանական զորավարժությունները:
Ինչո՞ւ էին Իրանի ԶՈՒ զորավարժություններն արտասովոր
Իսլամական Հանրապետությունն իր զինված ուժերի զորավարժություններն սկսեց անմիջապես Ադրբեջանի հետ սահմանի մոտ՝ երկրի հյուսիս-արևմուտքում:
Այս զորավարժություններն ամենախոշորն ու մասշտաբայինն են վերջին 30 տարվա ընթացքում: Զանգեզուրի մոտակայքում և Նախիջևանի հետ սահմանին, ըստ մամուլի հրապարակումների, 216-րդ և 316-րդ զրահատանկային բրիգադները, 25-րդ արագ արձագանքման բրիգադը, 11-րդ հրետանային խումբը, ԱԹՍ-ները, 433-րդ մարտական ինժեներական խումբը և ռազմական ուղղաթիռներ Իրանի զինված ուժերի կողմից մի քանի օր կուտակվում էին Ադրբեջանի հետ սահմանին:
Միաժամանակ, սոցիալական ցանցերում քննարկվում է իրանական ռազմական զորավարժությունների անվան թեման («Հայբարի նվաճողները»): Թեհրանը դրանք կապել է 629 թվականի ճակատամարտի հետ, որի ժամանակ մահմեդականները՝ Մուհամեդ մարգարեի գլխավորությամբ, կռվեցին հրեաների դեմ Մեդինայի մոտ գտնվող Խայբար օազիսում: Հիմնական դրվագն այն էր, երբ Իմամ Ալին պոկեց բերդի դարպասները, քաղաքը գրավեց, և դրա բնակիչները հարկվեցին: Որոշ իրանական տելեգրամ ալիքներ ազդարարել են «Իսլամական դիմադրության շարժումը Ադրբեջանում» շարժման հայտնվելու մասին: «Դրոշի տեսքը, որը նման է Թեհրանին աջակցած շիական խմբերին», ուղղակիորեն ցույց է տալիս նրանց ծագումը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից:
Նշվում է, որ այս ամենը հնարավոր է կապ ունի Ադրբեջանին հակազդելու և Իսրայելի ազդեցությունը ճնշելու հետ:
Զորավարժություններից խիստ անհանգիստ են Ադրբեջանում: Երկրի առաջնորդն այդ մասին անձամբ է հայտարարել: Ալիևն ասել է, որ «ադրբեջանական հասարակությունն արդարացի հարցեր ունի, թե ինչո՞ւ Իրանը նախկինում զորավարժություններ չէր անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին, երբ Ղարաբաղի մի շարք տարածքներ գտնվում էին Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո»:
Իրանի իշխանություններն էլ կասկածում են, որ Ադրբեջանը սերտ ռազմական համագործակցություն է վարում Թեհրանի տարածաշրջանային հակառակորդ Իսրայելի հետ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար, գնդապետ Հոսեյն Պուրեսմայիլը հայտարարել է, որ «Ադրբեջանի և Իսրայելի միջև նման համագործակցությունը չի բխում Բաքվի շահերից և սպառնում է նրա գոյությանը»:
Մոսկվայում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին հիմարություն է անվանել ղարաբաղյան տարածաշրջանում հակամարտությունից հետո Իսրայելի ներկայության մասին հայտարարությունները:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել էր, որ «Ղարաբաղի ազատագրման ընթացքում մի շարք ահաբեկչական շարժումներ ներթափանցել են տարածաշրջան,իսկ Իսրայելը փորձում է օգտվել առկա լարվածությունից ու ներկա է սահմանի մոտ»: Նախարարի խոսքով՝ «Ղարաբաղում բախումների ժամանակ Իրանը քաղաքական մակարդակով իր մտավախություններն է հայտնել Իսրայելի ներկայության վերաբերյալ»:
Ինչո՞ւ է Իրանին անհանգստացնում Իսրայելի ներկայությունը
40 տարի Իրանի և Իսրայելի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: Արաբա-իսրայելական հակամարտությունում Իրանը բացահայտորեն աջակցում է պաղեստինյան կողմին, ՀԱՄԱՍ-ի և Հզբոլլահի շարժումներին:
2020 թվականին միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն սպանվեց Իրանի Աբսարդ քաղաքում զինված հարձակման հետևանքով: Ենթադրվում է, որ Իրանում Իսրայելի հատուկ ծառայությունները ներգրավված են այդ սպանություններում: Այս տարվա օգոստոսին Իսրայելն ու ԱՄՆ-ն Իրանին մեղադրեցին մասնավոր նավի վրա հարձակման մեջ:
Ադրբեջանն էլ հրաշալի հարաբերություններ ունի Իսրայելի հետ: Բաքուն մասնավորապես այնտեղ գազ է արտահանում, իսկ այս տարվա հուլիսին Իսրայելում բացվեց Ադրբեջանի առևտրային առաքելությունը: Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ երկրները համատեղ արտադրում են անօդաչու թռչող սարքեր: 2019 թվականին Ադրբեջանը դարձավ Իսրայելի Sky Striker նոր անօդաչու թռչող սարքերի առաջին օտարերկրյա գնորդը:
Չմոռանանք հենց անօդաչու թռչող սարքերի (թուրքական և իսրայելական) դերը ղարաբաղյան երկրորդ պատերազմում:
Իսրայելի աջակցության և ներկայության մասին Իրանի ԱԳ նախարար Աբդոլահյանը հայտնել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Գրեթե ամբողջ շաբաթ օրն իրանցի պաշտոնյան անցկացրեց Մոսկվայում՝ բանակցություններ վարելով: Նա նաև ոչ անուղղակի կերպով հիշատակեց Թուրքիայի դերի, միջամտության ու ազդեցության մասին ևս:
Ի պատասխան՝ Թուրքիան ու Ադրբեջանը նոր զորավարժություններ սկսեցին:
Ինչո՞ւ է Թուրքիան միջամտում
Թուրք-ադրբեջանական զորավարժություններն Իրանի սահմանի մոտ են՝ Նախիջևանի մոտակայքում: Սադրելով Իրանին՝ Թուրքիան օդ է հանել ռազմական ինքնաթիռները:
Որոշ փորձագետներ ու վերլուծաբաններ կարծում են, որ Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունների լարվածության մեջ դեր ունի նաև Թուրքիան, որը կարծես թե փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում: Այս ամենն անհանգստացնող է նաև Իրանի համար, որը, տեղյակ լինելով Թուրքիայի լայն աջակցության մասին, հնարավորինս փորձում էր չեզոք դիրք ստանձնել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ:
Պաշտոնական Թեհրանը երկրի ԱԳ նախարարի դեմքով հայտարարել է, որ Իրանը սադրիչ է համարում թուրք-ադրբեջանական վերջին զորավարժությունները և կոչ արել չսրել իրավիճակը:
«Անխախտ եղբայրություն-2021» անունը կրող Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունների վերջին օրը երեկ էր՝ հոկտեմբերի 7-ին:
Թե ինչպես ու երբ կավարտվի Իրանի ու Ադրբեջանի հեռակա հակամարտությունը, դժվար է հասկանալ, բայց անկախ այն պատճառներից, որոնք ստիպեցին Իրանին պաշտպանել իր դիրքերը դիվանագիտական և ռազմական մակարդակում, դժվար է չնկատել, որ Թեհրանի քաղաքականությունը զգալիորեն փոխվել է 2021 թվականի ամռանը՝ նախագահ Իբրահիմ Ռաիսիի իշխանության գալով:
Այնուամենայնիվ, նշմարվում է, որ այս ամենի հետևանքով իրանական արտադրանքի և էներգետիկ ռեսուրսների տարանցումը Հայաստանի տարածքով հենց Հայաստան ու այլ տարածաշրջաններ կարող է վտանգվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել
Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի
Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում
Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը
Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում
Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ
ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել
Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը
Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում սաստիկ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն
Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա
«Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ինչ է պարզվել
Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր
Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավար
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Պետերբուրգի միջազգային ֆորումին
Պետք է առանձնացնել կետերը, որտեղ կլինեն մեծ ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնեն մեքենաները, շարժվեն տրանսպորտով
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Երևանի քաղաքապետ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Կիևյան կամրջի վրա ահռելի գործ է արվում, բայց եթե հանկարծ ասֆալտի մասով հարց եղավ, գումար չենք տալու. Ավինյան
Ամբողջական արգելք է սահմանվել ՌԴ-ից բենզինի և կերոսինի արտահանման վրա. Պուտին
Երևան-Երասխ ճանապարհին հրդեհված մեքենայից դուրս է բերվել ևս մեկ մոխրացած մարմին. ընդհանուր թվով կա 4 զոհ
Փամբակ գետում հայտնաբերվել է օրերս մեքենայով ջուրն ընկած ու ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մոլդովա, Ուկրաինա, Հունգարիա, Հայաստան. այս երկրները ռուսական քարոզչական արշավի լուրջ թիրախ են դարձել. Ցահքնա
Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան
Վիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգի
Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած դի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT