ՆԱՏՕ-ի կողմից ռուս դիվանագետների վտարումները կարող են արժանանալ Մոսկվայի արձագանքին․ «Ամերիկայի ձայն»

08/10/2021 schedule09:56

ՆԱՏՕ-ն ռուս ութ դիվանագետների է մտադիր վտարել և նախատեսում է կիսով չափ կրճատել արևմտյան դաշինքում Ռուսաստանի դիտորդական առաքելության ծավալը՝ ի պատասխան Եվրոպայում ռուսական լրտեսության ենթադրյալ չարամիտ գործողությունների, որոնք ներառում են սպանություններ, մահափորձեր և պայթյուններ, ասում են եվրոպացի պաշտոնյաները: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Դիվանագետներին տեղեկացրել են, որ Բրյուսելից պետք է հեռանան մինչև այս ամսվա վերջ: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկա պահին թափուր մնացած երկու ռուսաստանյան դիվանագիտական տեղերի մուտքը չի թույլատրվի:

Ռուս ութ դիվանագետներին իրենց հավատարմագրերից զրկելու մասին լուրը, ինչի մասին առաջինը հայտնել է բրիտանական Sky News-ը, արագորեն դատապարտվել է ռուս օրենսդիրների կողմից: Օրենսդիրներն ասել են, որ Կրեմլը հանդես կգա պատասխան քայլերով, ինչը, սակայն, անպայմանորեն չի նշանակում Ռուսաստանից արեւմտյան դիվանագետների վտարում:

Չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի մի պաշտոնյա ասել է. «Մենք կրճատել ենք ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դաշնությանը տրված 20 տեղերը՝ դրանք հասցնելով 10-ի»: Նշված պաշտոնյան ռուս այդ դիվանագետներին որակել է որպես «Ռուսաստանի հետախուզության չհայտարարված սպաներ»:

«Մենք ուժեղացրել ենք մեր պաշտպանությունը՝ ի պատասխան Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների: Սակայն մենք շարունակում ենք բաց մնալ բովանդակալից երկխոսության համար»,- ավելացրել է նա:

Չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի կողմից իրականացված այս գործողությունը հաջորդեց Վաշինգտոնում մեկ օր առաջ տեղի ունեցած իրադարձություններին, երբ դեմոկրատ և հանրապետական սենատորները ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հորդորեցին ԱՄՆ-ից հեռացնել ռուս 300 դիվանագետների, եթե Մոսկվան հրաժարվի ԱՄՆ-ին ավելի մեծ թվով վիզաներ տրամադրել Ռուսաստանում ԱՄՆ-ը ներկայացնելու համար: Ամերիկացի միայն հարյուր դիվանագետներ են այսօր աշխատում Ռուսաստանում, երբ ԱՄՆ-ում գտնվող ռուս դիվանագետների թիվը հասնում է 400-ի, ասում են սենատորները:

«Դիվանագիտական ներկայացուցչության այս անհամաչափությունն անընդունելի է: Ըստ այդմ, Ռուսաստանը պետք է բավականաչափ վիզաներ տրամադրի՝ Ռուսաստանում ծառայող ամերիկացի դիվանագետների և Միացյալ Նահանգներում ծառայող ռուս դիվանագետների թվի միջև հավասարության հասնելու համար»,- գրել են սենատորները Բայդենին ուղղված նամակում:

ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրները հավանություն են տվել Ռուսաստանի դիտորդական առաքելության կազմը կիսով չափ կրճատելու որոշմանը: Սա առաջին դեպքը չէ, երբ ՆԱՏՕ -ն վտարում է դաշինքի կենտրոնակայանում տեղակայված ռուս դիվանագետներին:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն մեղադրել է ՆԱՏՕ -ին «հարաբերությունների վատթարացման համար պատասխանատու լինելու մեջ»: «ՆԱՏՕ-ի ղեկավարները երեկ խոսում էին Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը մեղմելու կարևորության մասին և հանդես եկան Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում երկխոսության վերսկսման օգտին»,- ասել է նա «Կոմերսանտ» օրաթերթին:

«Եթե որևէ մեկը հավատում էր այդ հայտարարությունների անկեղծությանը, ապա այսօր չի հավատում: Նրանց իրական արժեքը պարզ է բոլորի համար: Աֆղանստանում ներկայության դրամատիկ ավարտից հետո, ինչպես կարող էին նրանք հաշտվել առանց «ռուսական սպառնալիքի» մասին խաբեության», ասել է Գրուշկոն: Ռուսաստանցի օրենսդիր և Դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է, որ ՆԱՏՕ-ի քայլը կվնասի Մոսկվայի և Արևմուտքի միջեւ երկխոսությանը և ավելացրել, թե ակնկալում է, որ Կրեմլը կպատասխանի «ասիմետրիկ» միջոցներով: «Հավաքական Արևմուտքը շարունակում է Ռուսաստանի հետ դիվանագիտական առճակատման քաղաքականությունը»,- ասել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1177 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել