Երևան
12 °C
Պոլսահայ երգչուհի Սիբիլը վերջին շրջանում ակտիվորեն մասնակցում է Հայաստանի մշակութային և հասարակական կյանքին, իսկ նրա նոր երգը՝ «Ավրորայի աղոթքը», որը աղոթք է Տիրամորը՝ բոլոր պատերազմներում որբացող անմեղ մանուկների համար, դարձել է յուրաքանչյուրիս սրտի աղոթքը:
Ավելին՝ օրեր առաջ երգչուհին դարձել է «City Of Smile/ Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի բարի կամքի դեսպանը: Սիբիլն այսուհետ առավել հաճախ կբարձրաձայնի քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների, երիտասարդների խնդիրներն ու ձեռքբերումները։ Հիշեցնենք, որ բարեգործական հիմնադրամի առաքելությունն է օգնել քաղցկեղ ունեցող երեխաներին, երիտասարդներին և նրանց ընտանիքներին հիվանդությունը հաղթահարելու դժվարին ճանապարհին:
Երգչուհու հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորև.
- Հարգելի Սիբիլ, Ստամբուլից մինչև «City Of Smile/ Ժպիտների քաղաք» հիմնադրամ տանող ճանապարհն ի՞նչ պատմություն ունի։
- Հայտնի իրողություն է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում բոլորս շատ դժվար ու տխուր ժամանակներով անցանք: Համաճարակը անսպասելիորեն մեզանից շատ հարազատ ու մտերիմ մարդկանց խլեց, իսկ մենք առողջության արժեքավոր լինելը սկսեցինք ավելի լավ հասկանալ:
Մեր օրերում աշխարհում համարյա ամեն ինչի ճարը կա, բայց եթե քաղցկեղով հիվանդ կարիքավոր մարդիկ անհրաժեշտ բուժումները չեն ստանում, նրանց կյանքը վտանգվում է: Երբ համավարակի ընթացքում արգենտինահայ հաղորդավար Լեո Մումջյանն ինձ հրավիրել էր մասնակցելու առցանց համերգին, նրան առաջարկել էի համերգը բարեգործական նպատակի ծառայեցնել և ողջ հասույթն ուղղել քաղցկեղով տառապող երեխաների բուժմանը: Անշուշտ, տարիներ շարունակ լսել էի «City Of Smile/ Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեության մասին, սակայն «Միասին երեխաների հետ» առցանց համերգի շնորհիվ հիմնադրամի հետ մեր կապն ավելի ուժեղացավ:
Մյուս կողմից՝ Ստամբուլի Հրանտ Դինքի անվան դպրոցի հայաստանցի աշակերտուհի Հասմիկ Վարդերեսյանը նույնպես իր՝ «Հասմիկի հետ» էջում տեղեկացնում էր «City Of Smile/ Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեության մասին՝ պոլսահայերին հրավիրելով մասնակցել քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար կազմակերպվող դրամահավաքին: Յուրաքանչյուրի տարած աշխատանքը շատ կարևոր և արժեքավոր է, և այդ աշխատանքն է, որ բարի պատմություն է կերտում:
- Իբրև «Ժպիտների քաղաքի» բարի կամքի դեսպան՝ ո՞րն է ձեր ուղերձը հատկապես պոլսահայությանն ու աշխարհի հայությանը, նաև բոլոր նրանց, ովքեր կարող են օգնել, սակայն չեն լսել այդ՝ օգնություն կանչող մոր ձայնը։ Մինչդեռ դուք այդ ձայնն ամեն օր եք լսում և բարձրաձայնում։
- Իսկապես այս առաջարկն ինձ համար մեծ անակնկալ ու պատիվ է: Մեզանից շատերն ունեն հանգիստ և ապահով կյանք, և հաճախ առօրյա կյանքի մեջ չենք նկատում ուրիշների խնդիրները, նույնիսկ չենք մտածում այդ դժվարությունների մասին, բայց ցանկության դեպքում հնարավոր է տեսնել, լսել ու ձեռք մեկնել: Ամեն ինչի ճարը կա, սակայն հիվանդության ճարը պարտադիր կերպով այդ դեղերն ընդունելն է: Դժբախտաբար, քաղցկեղի բուժումը մեծ ֆինանսներ է պահանջում, մինչդեռ հիվանդ երեխաներն այս դեղերի շնորհիվ պիտի վերականգնվեն: Օգնության համար գումարի չափը կարևոր չէ, ամեն մի օգնություն վստահաբար պիտի հասնի իր հասցեատիրոջը: Եկեք միասնաբար մեր երեխաներին ժպիտ պարգևենք, թող բոլորն իրենց բուժումները ստանան ու առողջացած իրենց տները վերադառնան: Թող նրանց մայրիկների աչքերը արցունքոտ չմնան:
Հ.Գ. Ամբողջ աշխարհում և Հայաստանում հազարավոր երեխաներ պայքարում են քաղցկեղի դեմ։ Նրանցից ամեն մեկը ամեն վայրկյան հույս ունի, որ մի բարի ձեռք առանց երկար-բարակ մտածելու կօգնի իրենց թեթևացնել ֆինանսական բեռը։ Ժպիտների քաղաքի բնակիչները նրանք են՝ երեխաները, իսկ այդ ժպիտների հեղինակները՝ մենք։ Երեխաները՝ հայրենիքում, թե հայրենիքից հեռու, տանը, թե մանկատանը, առողջ, թե հիվանդ, համավարակի, պատերազմի, թե խաղաղության օրերում երջանիկ լինելու իրավունք ունեն…
Հիմնադրամի գործունեության մասին առավել մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ https://cityofsmile.org/hy/ կայքում։
Լիլիթ Պողոսյան, Թուրքիա
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT