Երևան
12 °C
Հոկտեմբերի 14-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երևանի շախմատի միջազգային բաց մրցաշարի մեկնարկին:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա ոն գտնվել շախմատի Երեւանի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, Երեւանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:
«Երեւան օփեն» միջազգային մրցաշարի մասնակիցներին ողջունել է Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը: «Հայաստանի Հանրապետությունը՝ հանդիսանալով շախմատի միջազգային համայնքի եւ ընտանիքի կարեւորագույն մի մասնիկը, ուրախ է հյուրընկալել ձեզ Հայաստանի սրտում»,-նշել է Մխիթար Հայրապետյանը:
Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ «Երեւան օփեն» - ի 1-ին եւ 2-րդ մրցաշարերը կայացել են 2016 եւ 2017 թվականներին, երրորդը պետք է կայանար 2020-ի աշնանը, սակայն համավարակով եւ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով սանձազերծված պատերազմով պայմանավորված՝ հետաձգվել է: «Սա, իսկապես, տոն է այն շախմատիստների համար, որոնք հնարավորություն կունենան մրցելու ուժեղագույնների հետ»,-ասել է նա:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, կարեւորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը: Նա նշել է, որ լավ հնարավորություն է նաեւ իր ղեկավարած հանձնաժողովի համար՝ տվյալ մարզաձեւում ոչ միայն առկա խնդիրներին ծանոթանալու, այլեւ հասկանալու, թե պետության կողմից ֆինանսավորումները հատկապես ո՞ր ուղղությունների վրա պետք է թիրախավորվեն՝ ընդգծելով, որ առաջիկայում խորհրդարանում քննարկվելու են հաջորդ տարվա բյուջեի հատկացումները: Ըստ նրա՝ մրցաշարը կարեւոր է նաեւ 120 երկրից ժամանած մարզիկներին մեր երկրին եւ մշակույթին ծանոթացնելու տեսանկյունից:
Երեւանի բաց առաջնությունն անցկացվում է երրորդ անգամ: Այն Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ երբեւէ անցկացված ամենամեծ բաց առաջնությունն է: Մրցաշարին մասնակցում է 311 շախմատիստ 14 երկրից: 191-ը Հայաստանից են, 120-ը՝ այլ երկրներից:
Մրցաշարին մասնակցում է միջազգային կոչում ունեցող 82 շախմատիստ, որոնցից 22-ը միջազգային գրոսմայստեր են, 25-ը՝ միջազգային վարպետ: Մրցանակային ֆոնդը կազմում է 11 միլիոն դրամ: Այս տարի մրցաշարը բաղկացած է երկու ենթախմբից:












Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT