Համաժողովը հիանալի հարթակ է վեր հանելու խնդիրները, որոնց լուծումը կխթանի տարածաշրջանային համագործակցությանը. Սանոսյան

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ելույթ է ունեցել Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովում.

Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացնում է ելույթն ամբողջությամբ.

Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ

Տիկնայք և պարոնայք.

Ողջունում եմ «Նոր իրողությունների պարագայում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներ խորագրով» հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի բոլոր մասնակիցներին:

«Քովիդ-19»-ի համաճարակով պայմանավորված՝ անցյալ տարի ստիպված եղանք հետաձգել Համաժողովը։ Թույլ տվեք նշել, որ ներկա պայմաններում մեծ ձեռքբերում է այսպիսի լայնածավալ համաժողովի կազմակերպումը ոչ առցանց հարթակում՝ հատկապես կարևորելով մեր բարեկամական շփումների նաև անմիջական հնարավորությունը։

Սկիզբ առնելով մեկ տասնամյակ առաջ՝ Համաժողովը դարձել է ավանդական և սպասված, ինչը հայ և ռուս ժողովուրդների գործընկերության և բարեկամության վկայությունն է։ Սա նաև այստեղ ներկա մարդկանց առավել սերտ կապեր հաստատելու, նոր գործընկերներ ձեռք բերելու և միջտարածաշրջանային հորիզոնական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ մեծ ձգտման արձանագրումն է։

Մեր երկրների միջև ռազմավարական համագործակցության, այդ համագործակցության միջտարածաշրջանային բաղադրիչի կարևորության մասին խոսեցին մեր երկրների ղեկավարները, իրենց խոսքով ընդգծելով մեր համաժողովի դերակատարումը այս ոլորտում։

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցությունն ավանդաբար զարգացել է մշակույթի և կրթության, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում՝ ընդգծելով երկու երկրների ժողովուրդների պատմական հոգևոր ժառանգությունը պահպանելու և հայ-ռուսական հարաբերությունների բազմազան սպեկտրը էլ ավելի հարստացնելու փոխադարձ կամքը:

Տարածքների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացված միջտարածաշրջանային համագործակցության զարգացումն առաջնահերթ խնդիրներ են ՀՀ կառավարության համար: Միջտարածաշրջանային հորիզոնական շփումները մարզերի համար տնտեսական աճի, գիտակրթական և մշակութային կյանքի զարգացման հիանալի հնարավորություն են ստեղծում, ինչպես նաև ամրապնդում մեր երկրների բարեկամական հարաբերությունները։ Եթե կարողանանք օգտվել միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության ողջ ներուժից, ապա մեզ կհաջողվի նոր որակ հաղորդել մեր մարզերի բնակիչների կյանքին։

Ասվածի վառ վկայությունն է նաև երեկ տեղի ունեցած աշխատանքային կլոր սեղանների թեմատիկան և շահագրգիռ ու բովանդակալից քննարկումները։ Եվրասիական ինտեգրման գործընթացի առաջնահերթությունների սահմանումը, արդյունաբերական կլաստերների ներուժի ուսումնասիրումն ու համատեղ ծրագրերի նախանշումը, պատմամշակութային զբոսաշրջության զարգացումը, մեր ռեգիոնների երիտասարդների շփումները մեր տարածքային համագործակցության տեսանկյունից հեռանկարային են և երկուստեք խոստումնալից։

Հարկ է ընդգծել, որ պարբերաբար տեղի ունեցող այս Համաժողովը հիանալի հարթակ է վեր հանելու այն բոլոր խնդիրները, որոնց լուծումը կխթանի մեր երկրների միջև միջտարածաշրջանային համագործակցության զարգացումը, կնպաստի արտադրության մեջ առաջադեմ տեխնոլոգիաներ և չափանիշներ որդեգրած ձեռնարկատերերի և գործարար շրջանակների շփումներին, ճանապարհ կհարթի տնտեսական և մտավոր ներուժի լիարժեք օգտագործման, նոր գաղափարների ներդրման և լավագույն փորձի փոխանակման վրա:

Ամփոփելով ելույթս՝ ցանկանում եմ արձանագրել, որ այս երկու օրերի ընթացքում մենք ձևավորեցինք հագեցված օրակարգ՝ մեր հետագա համագործակցության համար։ Հատկապես անհրաժեշտ եմ համարում շեշտել մեր նախարարությունների, մասնակիցների և, անկասկած, կազմակերպիչների կատարած մեծ աշխատանքը։

Հուսով եմ, որ Ձեր մեծ թիմի այցելությունը Երևան կլինի արդյունավետ, և ինչու ոչ, նաև հաճելի։ Մաղթում եմ բոլորիս հաջողություն, և, իհարկե, ամուր առողջություն։

Շնորհակալություն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1251 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել