Մենք ամեն ինչ արել ենք, որ «ջրի մաֆիա» վատ պիտակը մեզնից հանեն․ Վարդան Մելքոնյանը այլ աշխատանքի առաջարկներ է ստացել

Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը մոտ մեկ տարվա գործունեությունից հետո այսօր աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ինքը՝ Մելքոնյանը։

Այսօր հայտնի դարձավ, որ Մելքոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է պաշտոնից: Վարչապետի համապատասխան որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Թեմայի շուրջ մեր մի քանի հարցերին է պատասխանել Վարդան Մելքոնյանը։

- Պարոն Մելքոնյան, այս ոլորտում աշխատեցիք շուրջ ինն ամիս, հիմա ո՞րն է աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու պատճառը։

- Մանրամասներ առանձնապես չկան, իմ դիմումի համաձայն եմ ազատվել աշխատանքից, քանի որ այլ աշխատանքի անցնելու առաջարկներ կան։

- Կարո՞ղ եք նշել՝ ի՞նչ նոր առաջարկներ են։

- Առայժմ չեմ կարող ասել, առաջիկա օրերին ավելի հստակ կլինի։

- Խոսքը պետակա՞ն ապարատում նոր աշխատանքի մասին է։

- Չեմ կարող ասել՝ ինչ կլինի, պետական, թե՞․․․ թե, թե, բայց առաջարկներ ու տարբերակներ կան։

- Պարոն Մելքոնյան, կարծում եք՝ այս ոլորտում այլեւս անելիք չունե՞իք, չէ՞ որ սա այն դաշտն է, որտեղ տարիների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են կուտակվել։

- Կարող եմ ասել, որ այս ժամանակահատվածի համար վատ ցուցանիշներ չունենք՝ համեմատած նախորդ տարիների հետ, ի վերջո ամեն ինչ համեմատության մեջ է երեւում։ Դա մի նշաձող է, որով թիմը աշխատում է։ Առկա վիճակը թիմային աշխատանքի արդյունք է, ես էլ թիմին կոչ եմ արել, որ նույն ոճով շարունակեն։

- Տեւական ժամանակ, ընդհուպ վարչապետի մակարդակով, խոսվել է «ջրի մաֆիայի» մասին։ Ձեր պաշտոնավարման ընթացքում այդ «մաֆիայի» ո՞ր մասը բացահայտվեց։

- Եթե հետեւում եք Պետական վերահսկողական ծառայության, Դատախազության  հայտարարություններին, հիմնականում նախկին ՋՕԸ-երի ղեկավարների մակարդակով են եղել խախտումները։ Մենք այս տարի փորձել ենք այդ ամենից զերծ մնալ, մեր հաշվետվությունները իրականությանը համապատասխանում են, մենք Սեւանի ջուրը քիչ ենք վերցրել, ցուցանիշներ կան, որ համեմատության կարգով ավելի լավն են ու ճշգրիտ, ոչ թե նախկինի պես նկարած։ Մենք ամեն ինչ արել ենք, որ այդ վատ պիտակը՝ «ջրի մաֆիա», մեզնից հանեն, մնա նախկինում։ (ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացրել Ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում, արձանագրվել են 2 միլիարդ 103 միլիոն 987 հազար 700 դրամի խախտումներ եւ թերություններ, Դատախազությունում էլ «Ջրառ» ՓԲ ընկերությունում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու կամ օգտագործելու հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ,-հեղ.

- Ոլորտի գլխավոր խնդիրներից է նաեւ ՋՕԸ-երի ֆինանսական կայունության բարձրացման, կառավարությունից սուբսիդավորման, ու, ընդհանրապես, դրանք պահել-չպահելու հարցը։ Սրանց վերաբերյալ անելիքները ո՞ր փուլում են։

- ՋՕԸ-երի ապագայի հետ կապված ռազմավարությունն արդեն մշակված է, շրջանառվում է։ Այնտեղ տարբերակվում է, որ դրանք ունենան ավելի ազատ տնտեսական գործունեության հնարավորություն, ունենք նաեւ ինքնածախսվող մոդելին մոտենալու տարբերակ։ Միեւնույն է, ինչ էլ արվի, գյուղատնտեսությունը սուբսիդավորվող ոլորտ է, թե՛ ջրի, թե՛ մյուս առումներով, սուբսիդավորումն ամեն դեպքում կլինի, բայց պետք է լինի տրամաբանության մեջ եւ չափելի, ոչ թե անվերջ, անընդհատ, եւ սարսափելի գումարների։ Իհարկե, կա նաեւ սակագնի տարբերակ, այդ առումով էլ կսռավարությունը գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին աջակցում է։

- Ընդհանուր առմամբ, Կոմիտեի այս ամիսների աշխատանքը դրակա՞ն եք գնահատում։

- Ոչ միայն ես, այլ նաեւ նախարարը, վարչապետը։

Նշենք, որ Վարդան Մելքոնյանը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածնքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնն ստանձնել էր 2019 թվականի մարտին։

Նույն թվականի դեկտեմբերին ՊՎԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ ուսումնասիրություն է իրականացրել Ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում՝ 2014-2018թթ․ ժամանակահատվածի վերաբերյալ: Պարզվել է, որ գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում առանց աշխատանքների կատարման ծախսը հիմնավորող փաստաթղթերի՝ թերությունների եւ կատարողական ակտերի, կատարվել են 1 միլիարդ 1 միլիոն 433 հազար 300 դրամի չհիմնավորված եւ անարժանահավատ ծախսեր: Բացի այդ՝ ընկերության պայմանագրային աշխատակիցների անվամբ հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթերի համաձայն դուրս է գրվել, սակայն այդ անձանց չի վճարվել 40 միլիոն 758 հազար 800 դրամի աշխատավարձ, ընկերությունը ոռոգման ջրի իրական ծավալներով չհաշվառման արդյունքում պակաս է հաշվարկել եւ ջրի կառավարման համակարգում հասույթ չի ձեւավորել 321 միլիոն 804 հազար դրամ, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցության փոխհատուցման համար պետբյուջեից պահանջել եւ ստացել է 386 միլիոն 725 հազար 500 դրամ ավելի գումար, բացահայտվել են մի շարք այլ խախտումներ ու թերություններ եւս:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3121 դիտում

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին