«Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխության ժամանակ Երեւանի քաղաքապետարանն արժանացել է «Ժանգոտ կողպեքի»

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»՝ «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Երեւանի քաղաքապետարանը արժանացել է «Ժանգոտ կողպեքի»։

Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղակալ Տարոն Գեւորգյանի ֆեյսբուքյան գրառումից։

Վերջինս նշել է, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նման գնահատականն առնվազն սուբյեկտիվ եւ անձնական ամբիցիաների վրա է հիմնված:

«Որպես պատճառ բերվում է քաղաքաշինության ոլորտի վերաբերյալ արված մեկ, կրկնում եմ՝ մեկ հարցում, որին, ի դեպ, ինչպես և ԻԱԿ-ի մյուս հարցումներին, նույնպես ժամանակին պատասխանվել է (եթե դա հնարավոր չի եղել, օրենքի հղումով ծանուցել ենք 30-օրյա ժամկետում պատասխանելու մասին): Պետական գերատեսչության և լրատվամիջոցի համագործակցության և, ըստ այդմ, գործունեությունը որակելու հիմնական ցուցիչը այդ նույն պետական կառույցի լրատվության վարչության հետ աշխատանքն է, իսկ այս պարագայում ԻԱԿ-ի մեր գործընկերները առաջնորդվել են, հավանաբար, այլ չափորոշիչներով: Դատողությունները և հետևությունները թողնում ենք ձեզ»,- մանրամասնել է նա։

Գեւորգյանը նաեւ շեշտել է՝ Երեւանի քաղաքապետարանի և մասնավորապես աշխատակազմի լրատվության վարչության գործելաոճի կարևորագույն սկզբունքներից է ԶԼՄ-ների հետ բաց եւ թափանցիկ աշխատանքը՝ օրենքի տառին համապատասխան:

«Մենք փորձում ենք անել հնարավորինը, որպեսզի քաղաքապետարանի և վարչական շրջանների տարեկան ծրագրերի վերաբերյալ ոլորտային տեղեկատվությունը լինի հնարավորին օպերատիվ, հասանելի և մատչելի՝ այդ կերպ առավելագույնս նպաստել ԶԼՄ-ի կողմից արծարծվող թեմայի, խնդրի արագ լուսաբանմանը: Հաճախ դուք, հարգելի լրագրողներ, ինքներդ եք փաստում, որ քաղաքապետարան արված մեծ թվով հարցումների պատճառներից մեկը ժամանակին տրված մեր սպառիչ, անհրաժեշտության դեպքում՝ փաստաթղթային հիմնավորումներով ու օրենքների հղումներով պատասխաններն են: Դատելով ձեր գրավոր ու բանավոր արձագանքներից՝ մեր՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի, և Ձեր՝ ի դեմս ԶԼՄ-ների ներկայացուցիչների, համագործակցությունը ստացված է»,- հավելել է նա:

Ավելի ուշ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» պարզաբանմամբ հանդես եկավ՝ նշելով՝  Երևանի քաղաքապետարանին տրվել է «ժանգոտ կողպեք» երկու հիմքով։ Ստորեւ ներկայացնում ենք այն․

«Առաջին դեպքում ԻԱԿ-ի հարցման ոդիսականն է, որի լիարժեք պատասխանը երեք ամիս շարունակ չի տրամադրում քաղաքապետարանը։ Մեր բազմաթիվ հարցումները, անգամ վարչական բողոքը, մնացել են անպատասխան այս կառույցի կողմից, կամ հարցումներին պատասխանները ներկայացվել են օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառմամբ կամ սխալ մեկնաբանման հետևանքով: Այսպիսի համառություն մենք երկար տարիներ ականատես չէինք եղել եւ ստիպված ենք այս կառույցին հանդիպել արդեն դատարանում։

Երկրորդ դեպքում՝ ավելի քան երկուսուկես տարի Ֆիզիկայի բանավանի բնակիչները փորձում են ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն իրենց շահերի պաշտպանության համար։ Քաղաքապետարանը բազմիցս խախտել է բնակիչների՝ տեղեկություն ստանալու իրավունքը, չի տրամադրել և կամ ուշացրել է կարևոր փաստաթղթերի տրամադրումը, չի տվել առարկայական ու կոնկրետ պատասխաններ նրանց հարցերին։

- Գիտավանի բնակիչները պատշաճ չեն տեղեկացվել հանրային լսումների մասին,

- Քաղաքացիները երկու անգամ 500 ստորագրությամբ ու անձնական տվյալներով նամակ են ուղարկել անձամբ քաղաքապետին, ուղիղ և ավագանու միջնորդությամբ հանդիպում են խնդրել քաղաքապետի հետ, առաջարկել են քննարկել խնդիրը, հրավիրել են բանավան․․․ Որևէ անգամ քաղաքապետը անձամբ չի պատասխանել քաղաքացիներին, որևէ արձագանք չի ստացել անձամբ հանդիպելու դիմումը, ոչ մի պատշաճ արձագանք չի եղել 500 քաղաքացիների պահանջին ու մտահոգությանը։

- Չեն տրամադրվել անհրաժեշտ Շինփաստաթղթերը
Արդյունքում թաղամասի բնակիչները զրկվել են օր առաջ նշված փաստաթղթերը դատական կարգով վիճարկելու և հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորությունից։

ՏԱ ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները որոշվում են վաթսունից ավելի չափանիշների գնահատման հիման վրա։ Այս տարի ի լրումն, մենք հարցումներ ենք իրականացրել նաեւ յոթ տասնյակից ավելի լրագրողների եւ մեդիա կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում՝ պարզելու նրանց կարծիքը բաց եւ փակ պետական կառույցների մասին։ Նշենք, որ գնահատման ժամանակաշրջանը ներառում է 2020թ. սեպտեմբերից մինչեւ այս տարվա սեպտեմբերը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1534 դիտում

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը