Կինոյի տան և Մալյան թատրոնի մոտ ապօրինի գարեջրատուն են սարքում, որ ֆուտբոլ նայեն․ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ

Կինոյի տան հարեւանությամբ կեղծված փաստաթղթերով գարեջրատուն են ուզում կառուցել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին Կինեմատոգրաֆիստների միության անդամները:

«Կինոյի տունը ինչքան ժամանակ պահպանվեց, բայց, դժբախտաբար, երկու մեծ շենքերի անօրինական կառուցումից հետո ամեն ինչ գնաց դեպի անօրինականություն: Վերջին տարիներին երեւի առաջին անգամ է, որ մի տեղ ստեղծվում է կրթական, մշակութային լուրջ օջախ, եւ դրա կողքին թույլ են տալիս անօրինական ճանապարհով կառուցել գարեջրի ռեստորան եւ ֆուտբոլ նայելու տեղ: Այսինքն՝ մի տեղ, որի կողքին Մալյան թատրոնն է, Կինոյի տունը, որտեղ ֆիլմերի քննարկումներ են տեղի ունենում, շուտով գարեջուր են խմելու ու ֆուտբոլ նայեն: Պատկերացրեց՝ զուգարանների վիճակն ինչ կլինի, եւ այդտեղ ինչ կկատարվի»,- մտահոգություն հայտնեց Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Խաչատրյանը:

Միության նախագահի խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից նախկինում իրականացվել են գործողություններ, որոնց արդյունքում Վարդանանց 18 հասցեի շենքի սեփականատերերին բաժնային սեփականության իրավունքով պատկանող ներքին բակի կեսը (շենքի կառուցման պահից կանաչապատ տարածք է եղել) օրինականացվել է, ճանաչվել որպես այլ անձի սեփականություն, եւ տեղում գարեջրատուն կառուցելու շինթույլտվություն է տրվել:

Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը 2 հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան, որոնք վարույթ են ընդունվել: Տրվել է հանցագործության մասին հաղորդում եւ հարուցվել քրեական գործ։ Միությունը շինարարության թույլտվությունը վարչական կարգով բողոքարկել է նաեւ Երեւանի քաղաքապետին, սակայն շինարարության թույլտվությունը չի կասեցվել։

Խաչատրյանը նաեւ նշեց, որ իրենց հայցադիմումը գտնվում է դատարանում, ու շատ հնարավոր է, որ այդ անձը դատարանի հետ էլ լեզու գտնի. «Կինեմատոգրաֆիստների միության հայցը դատարանում է, այդ մարդը մեզ փող եւ օգնություն է առաջարկում, որ չբողոքենք, թույլ տանք կառուցապատում իրականացնի: Քաղաքապետարանը ստորագրել է շինթույլտվությունը, նաեւ Կադաստրն է նույն սխալն արել: Պատրաստվում են գարեջրի ռեստորան կառուցել»:

Միության նախագահը նշեց, որ չպետք է թույլ տալ, որ Կինոյի տան տարածքներում անօրինականությունները շարունակվեն: Հարություն Խաչատրյանի պնդմամբ՝ տարածքը տարիներ շարունակ պատկանել է Կինոյի տանը, կառուցվել է Կինոյի տան համար եւ այսօր կեղծ փաստաթղթերով տրվում է անհասկանալի մի կազմակերպության․ «2013 թվականին քաղաքապետարանը օրինականացրել է գոյություն չունեցող շինություն, ապա այդ շինությունը ձեռքից ձեռք է անցել, հետո եկել է մի ճարպիկ մարդ, որն իրավաբան է, ունի գարեջրատների ցանց»։

Երեւանի քաղաքապետարանից «Հայկական ժամանակը» հետաքրքրվեց՝ ի՞նչ ապօրինի շինության եւ շինթույլտվության մասին է խոսքը, եւ արդյոք հնարավոր չէ՞ միջամտել նախկինում թողտվությամբ այսօր իրականացվող գործընթացներին։ Մեզ հայտնեցին՝ քանի որ 2013 թվականին իրականացված ենթադրյալ ապօրինի գործընթանցների հետ կապված այս պահին դատական գործընթաց կա, ապա դատարանն էլ կտա բոլոր հարցերի պատասխանները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
34700 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել