Երևան
12 °C
Գյումրիում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն աննախադեպ էին 2 առումներով: Նախ, որ քաղաքի քաղաքական պատմության մեջ առաջին անգամ գործող քաղաքապետը պաշտոնապես չմասնակցեց ընտրություններին, երկրորդը՝ արձանագրվեց մասնակցության ցածր ցուցանիշ:
Գյումրիում այս ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ, և, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, ընտրություններին ամենաքիչ մասնակցությունը գրանցվեց հենց Գյումրիում:
Անցողիկ շեմը հաղթահարեցին «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը՝ 9637 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7785 ձայն, Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 1333 ձայն, «Զարթոնքը»՝ 2793 ձայն և «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1489 ձայն:
Ի՞նչ կոալիցիաներ կկազմվեն Գյումրիում, և դրանք ձևավորվելու դեպքում ո՞վ կլինի Գյումրու քաղաքապետը:
Այս պահին 5-ի մոտ մեկ ընդհանրություն կա. սպասում են ԿՀԸ-ի պաշտոնական հրապարակմանը: Երբ հստակ տվյալներ լինեն, ասելիքներն էլ ի մի կգան:
Թե որ ուժը ո՞ւմ հետ կոալիցիա կկազմի, ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ նշեցին՝ դա ևս կախված է հրապարակվելիք արդյունքներից:
Ձայների մեծամասնությունը ստացած «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունից փոխանցեցին, որ ներկա պահին ներթիմային քննարկման մեջ են: Քաղաքապետի իրենց թեկնածուն՝ Վարդգես Սամսոնյանը, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, հավանաբար շուտով կմիանա թիմին:
Հիշեցնենք, որ Սամսոնյանը վարակվել էր կորոնավիրուսով և ծանր վիճակով տեղափոխվել Երևան: Նա տևական ժամանակ էր՝ բուժում էր ստանում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկա պահին վերլուծում է ամենակարևոր խնդիրը, թե ինչո՞ւ մարդիկ չգնացին ընտրության:
ՀԺ-ի հետ զրույցում կոալիցիա կազմելու վերաբերյալ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, որը նաև Գյումրու քաղաքապետի թեկնածու է, ասաց՝ դեռ քննարկումներ չկան. իրենք ևս սպասում են ԿԸՀ-ի պաշտոնական հրապարակումներին:
Հարցին՝ առաջարկվե՞լ է արդյոք չշարունակել պաշտոնավարումը որպես Շիրակի մարզպետ, Հարությունյանն ասաց՝ ոչ, նման հարց չի քննարկվել:
«Զարթոնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդևան Հակոբյանը ևս վստահեցնում է՝ կոալիցիա կազմելու քննարկումներ իրենց հետ նույնպես չեն եղել:
«Բնականաբար, կոալիցիաներ պետք է լինեն: Երբ որ կլինեն մեր մանդատները, և մեզ կլինի առաջարկություն, այդ ժամանակ կքննարկենք: Քանի որ 3-րդ տեղում ենք, մենք չենք առաջարկելու, մեզ են առաջարկելու: Բայց դեռ ոչ մեկն էլ առաջարկություն չի արել, որ մտածեմ այդ մասին: Ես գործունյա մարդ եմ, երբ առաջարկը եղավ, կմտածեմ: Հետո էլ ՔՊ-ն ու «Բալասանյան դաշինքը» շատ ձայն են տարել, գուցե իրար միանան, ու մեր կարիքը չի զգացվի»,- ասաց Հակոբյանը:
«Ապրելու երկիր» կուսակցության Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Մալխասյանը ևս տեղեկացրեց, որ որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմելու մասին քննարկումներ չունեն: Սպասում են ԿԸՀ արդյունքների պաշտոնական հրապարակմանը:
Հստակ ասելիք ուներ ՀՀԿ-ն: Պատասխանատուն մեզ հետ զրույցում ասաց՝ ինչ էլ լինի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա կազմելու քայլին չեն գնա:
Ըստ Նարեկ Միրզոյանի՝ եղել ու մնում են արմատական ընդդիմություն: «Մենք այս պահին առաջարկներ, որպես այդպիսին, չենք ստացել, սպասում ենք քննարկումների արդյունքներին, այսինքն՝ պաշտոնական տվյալների հրապարակմանը: Բայց ասեմ, որ գործելու ենք արմատական ուղղության դաշտում: ՔՊ-ի հետ կոալիցիան բացառվում է: Չեմ կարող փակագծեր բացել առաջարկների մասին. մանդատների բաշխումից հետո որոշում կկայացնենք»,- ասաց Միրզոյանը:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄանկապարտեզի նախկին տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով գումար. նախաքննությունն ավարտվել է
Մասկը հեռանում է պետական պաշտոնից
Ապարան-Քուչակ ճանապարհի ավտովթարից տուժել է 12 անձ, Վանաձորում՝ 5 անձ. նախարարը հորդորում է զգոն լինել
12 մարդ տուժել է, մեկը՝ մահացել. խոշոր ավտովթար-հրդեհ Ապարան-Քուչակ ճանապարհին
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. վնասվել է տուն
1 զոհ և 4 վիրավոր, խոշոր ավտովթար Վանաձորում. լուսանկարներ
Երևանում ավտոմեքենաներ են այրվել
Կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը. տեսանյութ
Վարդան Մինասյանը և մարզչական շտաբը լքում են «Արարատ-Արմենիա»-ն
Պտտահողմը Շիրակի մարզի Հառիճ գյուղից. տեսանյութ
ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստ է տեղի ունեցել
Կայացավ հերթական հանդիպումս երիտասարդների հետ. Ալեն Սիմոնյան
Խաղաղության հասնելու ժամանակն է, համաձայնագրի ստորագրումը կարևոր է ԱՄՆ-ի համար. Թրամփն Ալիևին նամակ է գրել
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Կանարյան կղզիներում միգրանտներին տեղափոխող նավ է խորտակվել. կան զոհեր
Ուրախ էի մասնակցել միջոցառմանը Սարդարապատում, որը ընդգծեց ուժեղ հայկական պետականության կարևորությունը. Գալագեր
Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «IDET» 18-րդ միջազգային ցուցահանդեսին
«Հավատարիմ ստրուկները». ընդդիմությունը Ռուսաստանի «ոտքերն» է ընկել. տեսանյութ
Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով
Բախվել են «Մերսեդես»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Հայտնի են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը. Լավրովը հայտարարություն է արել
Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել
Մոսկվան պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով. Պուտինը պայմաններ է առաջադրել
Կոտայքում մեքենաներ են բախվել․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են
Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան
Ինչ անի վարչապետը՝ ոտքով դուռ բացի՞, ծեծի՞. Քոչարյանը չի պատկերացնում լինել ղեկավար ու մարդ չսպանել. տեսանյութ
Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել. լուսանկարներ, տեսանյութեր
Մահացել է փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանը
Մերձմոսկվայում այրվում է «Արմենիա Մարկետ»-ը. տեսանյութ
Նախագահի նստավայրում Հանրապետության տոնի առիթով պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել. տեսանյութ
Առաջին հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Ավինյան
Ձագարը տեսեք. կարկուտ և տորնադո Նահապետավանում. Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութեր է հրապարակել
Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը. տեսանյութ
«Նիվա»-ից հնչած հայհոյանքի պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ
Ստամբուլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր. Պեսկով
10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը
Տորնադո Արթիկում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Մարինա Ծատուրյանն արժանացել է Երախտագիտության մեդալի
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 28-ին
Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT